Վարդան Կարապետյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ
Ապրիլի 7-ին կայացած Գլենդեյլի քաղաքային խորհրդի ընտրությունների հայազգի թեկնածու Վարդան Կարապետյանն ընտրվել է, ինչի մասին տեղեկանում ենք նրա Facebook –յան էջից:
Հիշեցնենք, որ Վարդան Կարապետյանի թեկնածությունն այս ընտրություններում պաշտոնապես աջակցում էր Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:
Գլենդեյլի բյուջե, մահացու վթարները նվազեցնող երթևեկություն, բնակարանաշինություն, նոր աշխատատեղերի բացում. սրանք Վարդան Կարապետյանի նախընտրական ծրագրի հիմնական կետերն են:
Հիշեցնենք, որ Գլենդելյը համարվում է ԱՄՆ-ում ամենամեծ համայնք ունեցող քաղաքներից մեկը և Գլենդեյլի բնակչության հիսուն տոկոսը հայեր են:










