Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Երուսաղեմի հայկական եկեղեցում մկրտել են դստերը

22:42 • 13.04.15

Ամերիկյան ռեալիթի շոուի  հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը Երուսաղեմի հայկական եկեղեցում  մկրտել են իրենց դստերը` Նորթին:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը` մկրտությունը տեղի է ունեցել Երուսաղեմի հին քաղաքում գտնվող Սուրբ Հակոբ տաճարում: Արիս Արքեպիսկոպոս Շիրվանյանը Քիմի և Քանյեի դստերը պաշտոնապես հայտարարել է Հայ առաքելական եկեղեցու անդամ:

«Քիմ Քարդաշյանի դուստրը կկնքվի, կդառնա քրիստոնյա և Հայ եկեղեցու անդամ: Ես անձամբ չեմ ճանաչում նրան, գիտեմ, որ հայտնի անձնավորություն է: Ամեն դեպքում նրա այցը ընտանիքի հետ ողջունելի է», - աղբյուրը մեջբերում է արքեպիսկոպոս  Շիրվանյանի խոսքը:

Արարողության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում, մկտությունից հետո ընտանիքը հեռացել է եկեղեցուց` առանց լրագրողների հետ խոսելու:

Հիշեցնենք, որ Քիմն ամուսնու, քրոջ և դստեր հետ երկօրյա այցով Երուսաղեմ է ժամանել այսօր:  

Աղբյուրն ընդգծել է, որ Քարդաշյանն ընտանիքի հետ Երուսաղեմ է մեկնել Հայաստան կատարած հնչեղ այցելությունից հետո, որտեղ ընտանիքը փորձել է վերագտնել իր արմատները:

 

 

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Երուսաղեմի հայկական եկեղեցում մկրտել են դստերը