Թուրքիան բողոք է ուղարկել Դանիայի ԱԳՆ՝ Ցեղասպանության հուշարձանի տեղադրման հետ կապված
Անկարան, որը վրդովված է Կոպենհագենի կենտրոնում 10 օրով Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի ցուցադրության գաղափարի պատճառով, բողոք է ուղարկել Դանիայի ԱԳՆ:
Ինչպես հաղորդում է BBC-ն` Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունում կարծում են, որ արձանը կվիրավորի Դանիայում բնակվող բոլոր թուրքերին, սակայն դանիացի քաղաքական գործիչները խորհուրդ են տվել թուրք գործընկերներին չխառնվել թագավորության գործերին:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոպենհագենում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Դյունմեզը գրություն է ուղարկել տեղական թերթերից մեկին և իր հիասթափությունը հայտնել արձանի տեղադրման հարցի շուրջ:
Ինչպես ընդգծում է աղբյուրը` Ցեղասպանության թեման հատկապես ցավալի է ընդունվում թուրքական հասարկությունում կոտորածների 100-րդ տարելիցին ընդառաջ:










