Սերժ Թանկյանը ներկա կլինի Մոսկվայում «1915» ֆիլմի պրեմիերային
Մոսկվայում կկայանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան, որին ներկա կլինեն նաև System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը, հայտնում է РИА Новости-ն։
Միջոցառումը կանցկացվի ապրիլի 19-ին «Пять звезд на Павелецкой» կինոթատրոնում:
Նախքան պրեմիերան ֆիլմի կոմպոզիտոր Սերժ Թանկյանը և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը մի քանի անհատական հարցազրույցներ կտան, այնուհետև կներկայացնեն ֆիլմը:
«1915» ֆիլմը ստեղծվել է ծագումով հայ ամերիկացի կինոգործիչների կողմից Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ։










