Հայազգի առաջնակարգ համաշխարհային աստղերը` ըստ Guardian-ի. լուսանկարներ
Բրիտանական The Guardian պարբերականը կազմել է առաջնակարգ հայազգի աստղերի ցուցակը:
Հանրահայտ անձանց ցուցակում են հայտնվել հիմնականում Հայոց ցեղասպանության շուրջ իրազեկվածության բարձրացմանը նվիրված իրենց գործունեության բերումով:
Վարկանշային յուրատիպ աղյուսակում տեղ են գտել`
68-ամյա ամերիկահայ երգչուհի և օսկարակիր դերասանուհի Շերը

34-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը

44-ամյա թենիսիստ Անդրե Աղասին

«Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա»` 90-ամյա Շառլ Ազնավուրը

Ռուսաստանի արտգործնախարար, 65-ամյա Սերգեյ Լավրովը

Հայկական ծագումով աշխարհում ամենաերևելի գործարարը` 97-ամյա Քըրք Քըրքորյանը

«Ֆորմուլա - 1»-ի քառակի չեմպիոն, ավտոարշավորդ Ալան Պրոստը

Երաժիշտ Սերժ Թանկյանը

50-ամյա բրիտանահայ դերասան Էնդի Սերքիսը, որի ամենահայտնի դերը Գոլումն է «Մատանիների տիրակալում»

73-ամյա բրիտանահայ հնավաճառ Դեյվիդ Դիքինսոնը











