Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1800-ը (լուսանկարներ)

11:04 • 26.04.15

Նեպալում շաբաթ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1805–ի, հայտնում է Times of India-ն:


Բացի այդ տուժել և վնասվածքներ է ստացել 4718 մարդ: Տեղի ունեցած երկրաշարժը Նեպալի ամենալուրջ բնական աղետն է վերջին 80 տարիների ընթացքում: Ստորգետնյա ցնցումները վնաս են հասցրել պատմական կենտրոն և մայրաքաղաք Կատմանդուին:


Աշխարհի ամենաբարձր գագաթ Էվերեստից ձնահոսքի հետևանքով մահացել են ավելի քան 10 լեռնարշավականներ: Մահացածների թվում է նաև Google ընկերության թոփ-մենեջեր Դանիել Ֆրեդինբուրգը, ով այդ ժամանակ գտնվում էր լեռան վրա:


Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նեպալում 7.9 մագնիտուդ և 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 11։41-ին, էպիկենտրոնը եղել է մայրաքաղաքից 80 կմ հյուսիս-արևմուտք։