Էդվարդ Նալբանդյանն առաջիկա օրերին կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ

12:27 • 27.04.15

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 29-ին կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը շարունակելու նպատակով:
 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախարարն այս մասին հայտարարել է ապրիլի 27-ին Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում:
 

«Ես ապրիլի 27-ին կհանդիպեմ Մինսկի խմբի համանախագահների հետ` բանակցային գործընթացը շարունակելու նպատակով: Բանակցային գործընթացին այլընտրանք գոյություն չունի»,- ասաց Նալբանդյանը:

 

Էդվարդ Նալբանդյանն առաջիկա օրերին կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ