Նուրսուլթան Նազարբաևը վերընտրվել է՝ ստանալով ձայների 97.7%-ը
Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է երկրում նախօրեին կայացած նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքները, համաձայն որի նախագահ է վերընտրվել գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, հայտնում է lenta.ru-ն։
Նազարբաևի թեկնածության օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 97.7 տոկոսը:
Համաձայն ԿԸՀ-ի հայտարարության՝ ընտրության պաշտոնական արդյունքները կհրապարակվեն բոլոր արձանագրությունների մշակումից հետո: Համաձայն օրենսդրության՝ դա տեղի կունենա մինչև մայիսի 3-ը:
Կոմունիստ թեկնածու Թուրգուն Սըզդըկովը և ինքնառաջադրված Աբելգազի Կուսաինովը ստացել են ձայների 1.6%-ն ու 0.7 %-ը՝ համապատասխանաբար:










