Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3.218-ի
Նեպալում կործանարար երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3.218-ի, ավելի քան 6.500 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Նեպալի բնական աղետների դեմ պայքարի կենտրոնի ներկայացուցչին։
Ավելի վաղ հայտնի էր 2.500 զոհի մասին։
«Զոհերի թիվը հասել է 3.218-ի, ավելի քան 6.500-ը տուժել են»,- հայտնել է կենտրոնի ղեկավար Ռամեշվոր Դանգալը։
7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան։ Երկրի իշխանությունները նախօրեին արտակարգ դրություն են հայտարարել երկրում։
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են զինվորականներ։ Միացել են նաև արտասահմանցի փրկարարներ՝ Չինաստանից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Ճապոնիայից, Շրի Լանկայից։










