55-օրյա ծոմապահություն սկսած ամերիկահայը շարունակում է իր առաքելությունը

14:51 • 02.05.15

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրն արդեն նշվել է։ Ավարտվել է նաև Արդարության մեծ երթը։ Սակայն Աղասի Վարդանյանը, ով նախորդ ամիս 55-օրյա ծոմապահություն է սկսել, նշել է, որ իր առաքելությունը շարունակվում է՝ հասնել Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից, գրում է dailynews.com-ը։

 

«100 տարի է Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը։ Ինչ է, մենք պետք է դադարեցնե՞նք մեր ջանքերը։ Ես կշարունակեմ պայքարել իմ ժողովրդի համար։ Ես չեմ կարող մեկնաբանել այն, թե ինչ են անում Թուրքիան և նախագահ Բարաք Օբաման, սակայն ես կարող եմ խոսել իմ ջանքերի մասին, որոնք չեմ դադարի ներդնել»,- ասել է Վարդանյանը։

 

Գլենդեյլաբնակ Վարդանյանը ծոմ է պահում ապրիլի 3-ից ապակե փակ շինությունում՝ Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցուն կից տարածքում: