Նեպալի իշխանությունները բացառել են փլատակների տակից ողջ մարդ գտնելու հավանականությունը (լուսանկարներ)

09:42 • 02.05.15

Նեպալի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ` ապրիլի 25-ին տեղի ունեցած կործանարար երկրաշարժի փլատակների տակից այլևս անհնար է ողջ մնացած մարդ գտնել:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, նախարարության մամուլի քարտուղար Լաքշմի Պրասադ Դհաքալը նշել է, որ թեև ներկայում ակտիվորեն իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, այդուհանդերձ՝ ողջ մնացած մարդ գտնելու հավանականությունը զրո է:

 

Հայտնի է, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են մասնագետներ աշխարհի 20 երկրներից: Մարդկանց գտնելու համար նրանք օգտագործում են շների ու հատուկ սարքավորումներ:

 

Ըստ վերջին տվյալների՝ զոհերի թիվը 6.621 է, իսկ տուժածներինը` 14.023: Բացի այդ՝ 100-ից  ավելի մարդ է մահացել հարևան Չինաստանում ու Հնդկաստանում:

 

Ներկայում աղետի գոտում նկատվում է պարենի, խմելու ջրի ու առաջին անհրաժեշտության պարագաների պակաս: Առանց կացարանի են մնացել տասնյակ հազարավոր մարդիկ: 

 

Նեպալի իշխանությունները միջազգային հանրությունից կրկին օգնություն են խնդրել։ «Մեզ թունա և մայոնեզ են ուղարկում։ Ինչների՞ս է պետք։ Մեզ հացահատիկ, աղ ու շաքարավազ է պետք»,- ասել է ֆինանսների նախարար Ռամ Շարան Մահաթը։

Devastated: A 14-year-old girl, known only as Anita, weeps for her dead father (behind) as his body is pulled from a collapsed building in Kathmandu by rescue workers

Carnage: A rescue worker stands on top of the mangled wreckage of what was once a building in Kathmandu, Nepal

Undeterred: Nepalese soldiers and members of a search and rescue team try to work on a destroyed building in Kathmandu

Vital assistance: The Indian Air Force's Rapid Action Medical Team is providing much needed assistance to quake survivors

Relief: The international community has sent 20 helicopters to help the relief effort but officials say more are needed

Brave: Two young boys being checked over at a medical centre set up to help those injured in Saturday's powerful earthquake

Rescued: Nepal military personnel carry an earthquake survivor on a stretcher after he arrives by helicopter from his village in Pokkara airport 

Aid: Nepali villagers crossing a hanging bridge carrying sacks of food donated by the World Food Program (WFP) in Baluwa village in Gorkha district,

Vital supplies: A little girl carries a bag of food given to her by aid workers in Baluwa village in Gorkha district