Բոգոտայում գողացել են «Հարյուր տարվա մենություն» գրքի առաջին հրատարակությունը

15:43 • 04.05.15

Գողացել են կոլումբացի հանրահայտ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի՝ հեղինակի ստորագրությամբ առաջին հրատարակությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Հրատարակությունը ցուցադրվում էր Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվող Միջազգային գրքի տոնավաճառում:

 

Այսօր ավարտվող տոնավաճառը նվիրված է Մարկեսին, ով մահացել է անցած տարի 87 տարեկանում:

 

Գիրքը գնահատվում է 60 հազար դոլար, սակայն նրա տերը պնդում է, որ դրա արժեքն անչափելի է:

Բոգոտայում գողացել են «Հարյուր տարվա մենություն» գրքի առաջին հրատարակությունը