Իտալիայում «սելֆի» անող զբոսաշրջիկները պատահաբար կոտրել են 18-րդ դարի արձանը

Իտալիայում զբոսաշրջիկ զույգը բարձրացել է Հերկուլեսի հայտնի արձաններից մեկի վրա՝ «սելֆի» անելու նպատակով, և լրջորեն վնասել 18-րդ դարի արձանը, գրում է Telegraph-ը:
«Երկու Հերկուլեսների արձան» կոչվող մարմարե արվեստի գործը, որը տեղակայված է Իտալիայի հյուսիսային Կրեմոնա քաղաքում, ընկել է գետնին և կոտրվել, երբ նրա վրա են բարձրացել լուսանկարվելու համար:
Նշվում է, որ քաղաքի խորհրդանիշը համարվող արձանի մաս կազմող թագը կոտրվել է:
Ոստիկանությունն այժմ հետաքննություն է իրականացնում:










