Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդես է անցկացվել (լրացված, տեսանյութ)
12.20 Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հոբելյանական 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը:
Զորահանդեսի ժամանակ ելույթ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Առաջին անգամ ՌԴ նախագահը Հաղթանակի զորահանդեսի ժամանակ լռության րոպե է հայտարարել:
Նշվում է, որ 1965 թվականից ի վեր լռության րոպե է անցկացվել մայիսի 9-ին՝ ժամը 19.00-ին։
Զորահանդեսին մասնակցել է 16.000 մարդ։ Ներկայացվել են սպառազինությունների և զինտեխնիկայի նորագույն նմուշներ։
12.00 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ լռության րոպե է հայտարարել:
Նշվում է, որ 1965 թվականից ի վեր լռության րոպե է անցկացվել մայիսի 9-ին՝ ժամը 19.00-ին։
Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հոբելյանական 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս տարվա միջոցառումներին մասնակցելու համար Մոսկվա այցելելու հրավեր է ստացել 68 օտարերկրյա առաջնորդ, ինչպես նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպական Միության ու Եվրոպայի Խորհրդի ղեկավարները:
ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ իրենց մասնակցությունը հաստատել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Վենեսուելայի, Վիետնամի, Կուբայի, Գերմանիայի, Չեխիայի և մի շարք այլ պետությունների ղեկավարներ: Հայտնի է, որ պատվավոր հյուրերի թվում է լինելու նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս տարվա զորահանդեսը լինելու է շատ ավելի լայնամասշտաբ, քան Հաղթանակի 60-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը:
Այս տարվա զորահանդեսին մասնակցելու է 16.000-ից ավելի զինծառայող, մինչդեռ միջոցառման ընթացքին հետևող վետերանների թիվը հասնելու է 2.300-ի:
Հոբելյանական զորահանդեսը լինելու է այս տոնի պատմության մեջ ամենախոշորը: Թեև դրա սցենարի բազմաթիվ մասեր գաղտնի են պահվում, այնուհանդերձ հայտնի է, որ զորահանդեսը բաղկացած է լինելու 2 մասից` պատմական և ժամանակակից: Զորահանդեսի շրջանակներում ներկայացվելու են զինտեխնիկայի բազմաթիվ նոր տեսակներ:
Նախատեսված է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ տոնական զորահանդեսի շրջանակում լռության րոպե կհայտարարի՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների:
/p>










