Լեհաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լեհաստանում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները, ամբողջ երկրում ընտրատեղամասեր են բացվել, գրում է ria.ru-ն:
Ընտրողները կարող են քվեարկել տեղի ժամանակով ժամը 7:00-ից մինչև 21:00-ը:
Լեհաստանի քաղաքացիները պետք է նախագահ ընտրեն 11 թեկնածուներից, ովքեր ավելի քան 100 000 ստորագրություն են հավաքել իրենց օգտին:
Նախագահի թեկնածու է առաջադրվել նաև գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:










