Կանն- 2015. աստղերը` կինոփառատոնի բացման կարմիր գորգին (լուսանկարներ)
Ֆրանսիայի հարավում մեկնարկել է ամենամյա Կաննի կինոփառատոնը, որը համարվում է կինոաշխարհի ամենանշանակալի իրադարձություններից մեկը:
Ինչպես նշում է tatler.ru-ն, միջոցառման տնօրեն Թիերի Ֆրեմոյի նախաձեռնությամբ, կինոփառատոնի բոլոր հյուրերին, ովքեր պետք է անցնեն կարմիր գորգով, արգելված է եղել «սելֆիներ» անել: Աստղերն ըմբռնումով են մոտեցել այս արգելքին ու կարմիր գորգով անցնելու ժամանակ ոչ մի ինքնանկար չեն արել:
Աղբյուրը մանրամասնում է, որ կինոփառատոնի կազմակերպիչները պահանջել են, որ բացման օրը բոլոր հյուրերը ներկայանան երկարափեշ զգեստներով: Սակայն երկարոտն մոդել Լիա Կեբեդեն դարձել է բացման արարողության միակ «կարգազանցը»` կարմիր գորգին հպարտորեն քայլելով մինիով ու ցուցադրելով «անվերջանալի» ոտքերը:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Կանն-2015-ի բացման արարողության աստղերին.
Նատալի Պորտման, զգեստը`Dior



Նաոմի Ուոթս, զգեստը` Elie Saab Couture


Լուպիտա Նիոնգո, զգեստը`Gucci


Ֆավազ Գրուոզի, Բար Ռաֆաելի

Կառլի Կլոս, զգեստը` Atelier Versace

Սիենա Միլեր, զգեստը` Lanvin

Ջուլիանա Մուր, զգեստը`Armani Prive

Նոեմի Լենուար, զգեստը` Chloe

Դաուտցեն Քրյոզ (Atelier Versace), Լիա Կեբեդե (Louis Vuitton)











