«Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբն անցավ եզրափակիչ փուլ (տեսանյութ)

01:00 • 20.05.15

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվեց «Եվրատեսիլ 2015» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Genealogy խումը «Face the Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») երգով ելույթ ունեցավ երկրորդ համարի ներքո և անցավ եզրափակիչ փուլ։

 

Առաջին կիսաեզրափակչի մյուս 16 երկրների մասնակիցներից եզրափակիչ փուլ անցան հետևյալ երկրները ներկայացնող մասնակիցները՝ Ալբանիա, Հայաստան,  Ռուսաստան, Ռումինիա, Հունաստան, Էստոնիա, Հունգարիա, Վրաստան, Սերբիա, Բելգիա:

 


Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին, որի ընթացքում պետությունները ելույթ կունենան հետեևյալ հերթականությամբ՝ Լիտվա, Իռլանդիա, Սան Մարինո, Մոնտենեգրո, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Չեխիա, Իսրայել, Լատվիա, Ադրբեջան, Իսլանդիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, Սլովենիա, Լեհաստան:


Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող:


 

 

«Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբն անցավ եզրափակիչ փուլ (տեսանյութ)