Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Բակո Սահակյանի այցի առնչությամբ

16:31 • 20.05.15

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն կանչվել է երկրի ԱԳՆ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ մայիսի 17-19-ին Ֆրանսիա կատարած այցի առնչությամբ:

 

Ինչպես ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել:

 

Խալաֆովը նաև ընդգծել է, որ նման փաստերը, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների մասնակցությունն «անօրինական խորհրդարանական ընտրություններին» որպես դիտորդներ հակասում են Ադրբեջանի և Ֆրանսիայի գործընկերային հարաբերություններին ու ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի ունեցած մանդատին՝ որպես համանախագահ երկիր:

 

Մոնյեն խոստացել է նոտան և Ադրբեջանի անհանգստությունը փոխանցել Ֆրանսիայի իշխանություններին։