Սիրիայում իսլամիստների առաջխաղացման ֆոնին տարհանվել է Պալմիրա հնավայրի բնակչությունը

23:13 • 20.05.15

Սիրիացի զինվորականները տարհանել են Պալմիրա հնավայր - քաղաքի բնակչությանը, որի մեկ երրորդը, ըստ ԶԼՄ-երի, գրավել են «Իսլամական պետության» զինյալները:

 

Reuters-ի փոխանցմամբ` ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը հայտնել էր, որ վտանգված քաղաքից հարյուրավոր հին արձաններ են տեղափոխվել ապահով տեղ: Ինչպես հայտնի է՝ իսլամիստները իրենց գրաված տարածքներում ոչնչացնում են հին քաղաքակրթությունների գոհարները:

 

Անցած շաբաթվանից Սիրիայի կառավարական ուժերը և իսլամիստները կատաղի մարտեր են մղում Պալմիրայի մերձակայքում: Շրջակա գյուղերում իսլամիստները մինչ այդ տասնյակ մարդկանց էին մահապատժի ենթարկել:

 

Սիրիայում իսլամիստների առաջխաղացման ֆոնին տարհանվել է Պալմիրա հնավայրի բնակչությունը