Ւռլանդիայում միասեռ ամուսնությունների օրինականացման հարցով հանրաքվե կանցկացվի

13:13 • 22.05.15

Իռլանդիայում ուրբաթ օրը նույնասեռ ամուսնությունների օրինականացման հարցով սահմանադրական հանրաքվե կանցկացվի, գրում է Interfax.ru-ն:

 

Իռլանդացիները պետք է որոշեն՝ պե՞տք է արդյոք Սահմանադրությունը լրացնել հոդվածով, որ «ամուսնությունը կարող է երկու մարդկանց միջև օրենսդրության համապատասխան գրանցվել՝ անկախ նրանց սեռից»:

 

Իռլանդիայի բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունները, ներառյալ՝ պահպանողականները, արդեն կողմ են արտահայտվել այդ հարցի վերաբերյալ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելուն:

 

«Պատմություններից, որոնք ես լսել եմ վերջին տարիներին սովորական մարդկանցից, պարզ է, որ իրենք զգում են այդ բեռը և ճնշումը՝ ապրելով ստվերում: Բայց դա կարող է փոխվել ուրբաթ օրը քվեարկության դրական արդյունքների դեպքում»,- հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենին:

 

Բրիտանական թերթերը նշում են, որ հանրաքվեն կարող է շրջադարձային պահ դառնալ կաթոլիկ Իռլանդիայի պատմության մեջ, որը համարվում է ավանդական արժեքների կողմնակից: