Սինգապուրցու վտանգավոր «սելֆին» ողբերգությամբ է ավարտվել

10:11 • 23.05.15

Սինգապուրցի Մուհամեդ Ասլամ բին Շահուլը, փորձելով վտանգավոր «սելֆի» անել անդունդի եզրին, մահացել է:



Ինչպես նշում է ria.ru-ն, Շահուլն արձակուրդներին ընկերների հետ ժամանել է Ինդոնեզիա, որտեղ էլ դարձել է դժբախտ պատահարի զոհ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 21-ամյա երիտասարդը կանգնել է օվկիանոսում գտնվող կղզու վրա` անդունդի մոտ, որպեսզի ինքնանկար անի: Սակայն նկարվելու պահին ալիքը հարվածել է նրան, ու լողալ չիմացող երիտասարդը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է օվկիանոսը:


Ավելի ուշ նրա դին հայտնաբերվել է 5 մ խորության վրա: