«Եվրատեսիլ-2015»-ի հաղթող ճանաչվեց Շվեդիայի մասնակիցը, Genealogy-ն զբաղեցրեց 16-րդ տեղը

09:11 • 24.05.15

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեդիայի մասնակից Մոնս Զելմերլովն իր «Heroes» երգով: Նա հավաքեց 369 միավոր: Երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանի մասնակիցը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Իտալիան:

 

Հայաստանը ներկայացնող Genealogy խումբն իր «Face the Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») երգով զբաղեցրեց 16-րդ տեղը՝ հավաքելով 34 միավոր: Հայաստանը ներկայացնող մասնակիցները միավորներ ստացան հետևյալ երկրներից՝ Վրաստան՝ 12 միավոր, Ռուսաստան՝ 6 միավոր, Բելառուս՝ 4 միավոր,  Բելգիա, Ֆրանսիա և Մակեդոնիա՝ 3-ական միավոր, Չեխիա՝ 2 միավոր և Հունաստան՝ 1 միավոր:

 

Հիշեցնենք, որ մրցույթը անցկացվում էր Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում։