Գազալցակայանում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած Հակոբ Հակոբյանի եղբոր վիճակը ծայրահեղ ծանր է, որդունը՝ ծանր (լրացված)

11:28 • 26.05.15

12:48

News.am-ի տվյալներով,Այրավածքաբանական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանն ասել է, որ Հակոբ Հակոբյանի որդու վիճակը ծանր է, առկա է 40 տոկոս այրված, իսկ եղբոր վիճակը ծայրահեղ ծանր է՝ մոտ 86 տոկոս այրվածք:


Հիմնականում այրվածքներ են ստացել ձեռքերի, ոտքերի, դեմքի, կրծքավանդակի հատվածում, իսկ ամենացավալին այն է, որ այրվել են նաև շնչուղիները: Նորայր Դավիդյանն ասել է, որ նախկին պատգամավորի եղբոր կյանքին լուրջ վտանգ է սպառնում: Այժմ նրանց շոկից դուրս բերելու միջոցառումներ են իրականացվում:


 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 26-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ջրատար:

shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ Volkswagen Tuareg մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան այրվել է, կա 4 վիրավոր։ 

 

 

 

 

 

 

Գազալցակայանում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած Հակոբ Հակոբյանի եղբոր վիճակը ծայրահեղ ծանր է, որդունը՝ ծանր (լրացված)