Արդեն ուշ է որևէ բան անել Սիրիայում մնացած հայերի համար. Ա. Նավասարդյան
Tert.am-ի հետ զրույցում արտակարգ ու լիազոր դեսպան, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Diplomat.am կայքի հիմնադիր Արման Նավասարդյանը հայտնեց, որ Մերձավոր Արևելքում հայ գաղութները դատապարտված են՝ հաշվի առնելով, որ արդեն գործ ունենք ոչ թե տեռորիզմի, այլ ոչ կառավարական միջազգային սուբյեկտի հետ, որը դարձել է պատերազմական գործոն: Ըստ Արման Նավասարդյանի՝ Մեծ Մերձավոր Արևելքում բնակվող հայկական սփյուռքը այլևս դատապարտված է որպես գաղթօջախ:
-Պարո՛ն Նավասարդյան, ՀՀ արտգործնախարարը Սիրիայում էր, ինչին հետևելու է ՀՀ ԱԺ պատգամավորական այցը՝ ծանոթանալու Սիրիայում բնակվող հայ համայնքի մոտեցումներին՝ ինչ են ուզում իրենք՝ վերադառնա՞լ, մնա՞լ: Ի վերջո, հիմա ի՞նչ պետք է արվի:
-Շատ փոքրաթիվ վերլուծաբաններ, այդ թվում՝ ես, ասում էին, որ համայնքը կարող է շատ բարդ խնդիրների առաջ կանգնել, բոլոր նրանք, ովքեր գիտեն տարածաշրջանը և ինչ է ԻԼԻՊ-ը ու ինչ կարելի է սպասել:
Եվ երբ հայտարարվեց, որ «պետք է մնաք, ձեր պապերի գերեզմանները պետք է պահեք», ես ուղիղ եթերով ասացի`«մնացեք, որ ձեր գերեզմաններն ավելացնեք»: Եվ նաև առաջ քաշվեց առաջարկ, որ հնարավոր է դիմադրություն կազմակերպել՝ օրինակ բերելով 1974թ. դեպքերը Բեյրութում: Սա ի սկզբանե հիմքից սխալ մոտեցում էր, որովհետև սրանք բոլորովին տարբեր բաներ են: Այն ժամանակ, նախ, աշխարհում ուժերի հարաբերակցությունն էր բոլորովին այլ. այն ժամանակ կար Խորհրդային միություն, երբ ամենածանր օրերին ռուսական նավերի թնդանոթներն ուղղվեցին Բեյրութի վրա և ՏԱՍՍ-ը հայտարարություն արեց, որ հայ համայնքի հետ ինչ-որ բան չպետք է կատարվի: Եվ դրանից հետո ամեն ինչ անմիջապես դադարեցվեց: Հիմա նման սուբյեկտներ չկան… Չկա ոչ մի գործոն, և ԻԼԻՊ կոչվածը բոլորովին այլ երևույթ է: Սա 21-րդ դարի չարիքն է և սպառնում է նաև Հայաստանին: Դրա համար համեմատության ոչ մի եզր չի կարող լինել: ԻԼԻՊ-ը բոլորովին նոր երևույթ է, այսինքն՝ այն, ինչ մինչ այս գոյություն ուներ որպես տեռորիզմ, դարձել է միջազգային երևույթ, որը վերածվել է պատերազմական գործոնի: Սրանից 500 տարի առաջ, երբ ստորագրվեց Վեստֆալյան պայմանագիրը՝ Երեսնամյա պատերազմից հետո, պատերազմ հայտարարելու, վարելու և խաղաղություն հաստատելու մենաշնորհը պետությանն է: Այսպես շարունակվել է դարեր՝ ընդհուպ մինչև մեր օրերը. մինչև Խորհրդային միության փլուզումը, երկբևեռ աշխարհի վերացումը: Մինչև 2001թ. սեպտեմբերի 11-ը, երբ դրանից հետո աշխարհը շուռ եկավ: Եվ երբ հիմա, փաստորեն, այդ դերում հանդես է գալիս տեռորիզմը, այլևս հանդես է գալիս որպես ոչ կառավարական միջազգային սուբյեկտ: Նրան այսօր ձգտում են Խալիֆաթի ստեղծման, և գնում են դրան: Ի դեպ, վերջերս հայտարարվեց և համոզված եմ, որ այդպես էլ կլինի, որ նրանք ձգտում են մասսայական ոչնչացման զենք ձեռք բերել: Ինչը այսօրվա պայմաններում առանձնապես դժվար էլ չէ, նույնիսկ տեխնիկական առումով: Հիմա ունենք այն, ինչ ունենք, և պահը բաց է թողնված:
-Մինչև վերջերս թվում էր, թե ՀՀ իշխանությունը ևս հորդորում էր, որ համայնքը մնա Սիրիայում։ Կարո՞ղ եք արձանագրել, որ պետության դիրքորոշումն այս հարցում փոխվել է:
-Կարծում եմ՝ փոխվել է: Պետության դիրքորոշումը կարող է փոխվել, բայց պետությունը պետք է ունենա կոնցեպցիա, գործողության ծրագիր: Ես կարծում եմ, որ դա մեծավմասամբ չկա: Արդեն ասացի՝ պահը բաց թողնվեց, և այստեղ մեղքը երկուստեք է. և՛ համայնքի, և՛ մեր կառավարության: Համայնքինը այն է, որ, ըստ իս, առ այսօր սխալ դիրքորոշում ունեն այդ հարցում, և սա շատ պարզ, մարդկային բացատրություն է:
-Որ ուզում են մնա՞լ։
-Դե, գիտե՞ք ինչ կա, ղեկավարներն ասում են՝ մնացեք: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, այստեղ էլ սխալներ եղել են և հիմա էլ կան: Առաջին հերթին նկատի ունեմ տնտեսական, պետական, ֆինանսական, հոգեբանական խնդիրներ, որովհետև Սփյուռքի և Հայաստանի միջև գոյություն ունեցող խնդիրներն առ այսօր շատ ցցուն են:
-Այնուամենայնիվ, ո՞րն է իրենց ճակատագրի վերաբերյալ համայնքի կարծիքը՝ մնա՞լ, թե գնալ:
-Մի մասն ասում է՝ գնալ, մի մասը՝ մնալ, բայց գնալն էլ է արդեն պրոբլեմատիկ դարձել։ Ես ամերիկաներ չեմ հայտնագործում և ոչ էլ առաջին անգամ եմ այս մասին ասում: Կարող եք բացել իմ կայքը և կտեսնեք: Ես ասել եմ, որ եթե հայերը մնան, կլինի Բարդուղիմեոսյան գիշեր: Եվ հիմա շատերն են այս մասին խոսում:Այն ժամանակ էր պետք բոլորին զանգվածային հանել՝ անկախ որևէ բանից, որովհետև սա ֆիզիկական գոյության հարց է: Պետք է հասկանալ, թե ինչի կարող էր բերել, որովհետև այնտեղ հիմա 20 000 մարդ կա, որոնք պատանդ են՝ չեն կարող ո՛չ դուրս գալ, ո՛չ ներս: Եվ շատ ցավալի է նաև մշակութային ջարդը:
-Այս պահի դրությամբ ի՞նչ դիվանագիտական միջոցներ, լուծումներ, ջանքեր պիտի իրականացվեն:
- Կրկնում եմ՝ դրանք ժամանակին լինեին, պետք էր ահազանգ հնչեցնել բոլոր միջազգային կազմակերպություններում, ՄԱԿ-ում, ԵԽ-ում: Սրանք դիվանագիտական այն քայլերն էին, որ Հայաստանը պետք է աներ, մանավանդ, որ բոլոր ազգային փոքրամասնություններից, որ ապրում են Սիրիայում, միայն հայերն են, որ ունեն պետականություն. քրդերը, եզդիները, ալավինները չունեն: Դիվանագիտության մեջ կան շատ տարբեր հնարավորություններ և ճանապարհներ, եթե ինչ-որ բան չի արվում բաց, արվում է գաղտնի:
-Դե, պարբերաբար, նման ակնարկներ լինում են:
-Գուցե, բայց նման դեպքում վիճակը չէր հասնի: Նույն այս ԻՊ-ի հետ պետք է գտնվեին հաղորդակցման կետեր: Բա ինչո՞ւ ենք 10 միլիոնանոց ազգ:
- Վերջերս մի մահմեդական երկրի դեսպան, երբ հարց տվեցի, որ կրոնական փոքրամասնություն քրիստոնյաները վտանգված են, նկատողություն արեց, որ մի առանձնացրեք՝ կռիվը նաև մահմեդականների միջև էր: Այնուամենայնիվ, հայերը առանձնանո՞ւմ են իրենց համար վտանգավորության աստիճանով:
- Որոշ առումով՝ այո, չնայած այն, ինչ կատարվում է, միջազգային երևույթ է, և առանձնացնել քրիստոնյաներին այնքան էլ ճիշտ չէ։ Բայց, իհարկե, առաջին հարվածը միշտ նրանց է ուղղվում: Նաև նկատի ունենանք, որ Թուրքիան կուլիսներում ԻԼԻՊ-ի հետ է, և չեմ բացառում, որ այնտեղ որոշ բաներ կարող են կազմակերպվել հենց թուրքերի կողմից: Բայց դա այդքան էլ էական չէ, էականը հասկանալն է, թե հիմա ինչ է կատարվում աշխարհում և Մեծ Մերձավոր Արևելքում:
-Թուրքիայի նկատմամբ մեղադրանքները որքանո՞վ են հիմնավոր:
-Թուրքիան, հիշեցնեմ, որ չմիացավ կոալիցիային: Ինչպես ասում են՝ տակից օգնում են. այնտեղից զինյալները սահման են անցնում, չմոռանանք, որ տեռորիստական ճամբարները Թուրքիայի տարածքում են մարզվում:
-ՌԴ և ԱՄՆ դիրքորոշումը ԻԼԻՊ նկատմամբ։
-Դժվարանում եմ միանշանակ պատասխանել, բարդ հարց է: Միայն կարող եմ ասել, որ այն գործողությունների ձևը, որ որդեգրել է ԱՄՆ-ը, կոալիցիոն օդային հարվածների տեսքով, այսօրվա դրությամբ ոչինչ չի տալիս: Անհրաժեշտ են ցամաքային շատ լուրջ գործողություններ, որին չեն գնում: Շատ ցավալի է, որովհետև, եթե նրանց այսօր չհաջողվի կանգնեցել, վաղը կարող է ուշ լինի: Արդեն ուշ է: Իսկ սա, իմ անձնական կարծիքով, հնարավոր է միայն ռուս-ամերիկյան և իրանական համատեղ գործողություններով: Կրկնում եմ` սա արդեն տեռորիզմ չէ, որովհետև տեռորիզմը այն է, որ դուք ձեզ վրա մի բան եք կապում, գնում շենքի վրա, Ձեզ պայթեցնում եք, իսկ այս պարագայում գործ ունենք ահռելի ինտելեկտուալ, ռազմական, ֆինանսական և այլ հնարավորությունների տեր անձանց հետ: Ուժի, որն այս պահի դրությամբ գրավել է Իրաքի տարածքների մեծ մասը: Եվ համոզված եմ, որ հաջորդը լինելու է Հորդանանը, Լիբանանը: Ցավալի է, որ այս բոլոր հայկական գաղութները դատապարտված են, չնայած իրենք չեն ընդունում:
Միշտ ասում եմ` միակ պետությունը, որը այս հարցում մեզ նեցուկ կարող է լինել, Ռուսաստանն է: Ոչ թե նրա համար, որ մեզ շատ են սիրում, այլ որովհետև այստեղ մեր և Ռուսաստանի շահերը համընկնում են: Այստեղ տեղի է ունենում սուննիզմի և շիիզմի պայքարը, ինչը Ռուսաստանի համար շատ կարևոր է: Այն, որ Ռուսաստանը ակտիվ չէ, պայմանավորված է նրանով, որ ՌԴ-ում գոյություն ունի մուսուլմանական հզոր շերտ, և Ռուսաստանն աշխատում է հնարավորինս պահել դա: Եվ Իրանի հետ Ռուսաստանի հարաբերությունները հիմնականում սուննիզմի վտանգին դիմակայելուն են ուղղված: Սա վտանգ է նաև Ադրբեջանի համար, թեպետ Ադրբեջանից բավական մեծ թվով կռվում են այնտեղ: Չմոռանանք, որ բաց տեքստով ասվել է` «գնացեք, այնտեղի նավթը մերը պետք է լինի»: Եվ այս դեպքում, կարող է սրբեն ամբողջը: Այսօր միայն Երևանն է, Հայաստանը, որ ներթափանցման վտանգ չունի, իսկ այնտեղ գնում, գալիս են, մասնավորապես, նաև Վրաստան` Պոնտիական կիրճ:
-Եթե ամփոփելու լինենք, ապա կարո՞ղ եք ասել, որ ԻԼԻՊ-ը մեզ համար արդեն ավելի մեծ մարտահրավեր է, քան Ադրբեջանը:
-Կարծում եմ՝ այո, որովհետև Ադրբեջանի հետ, նախ, խաղի կանոններ կան, բայց այս սրա վտանգը կայանում է նրանում, որ թշնամին չի երևում, ռազմաճակատի գիծ չկա:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

ՔՊ-ին առաջարկել ենք հայտարարել, որ Ալիևը խեղաթյուրում է Պրահայի համաձայնությունը, չեն համաձայնվել․ Արծվիկ Մինասյան

Փաշինյանը դեռ դուրս չի եկել Մոսկվայի ազդեցության գոտուց, վերահսկելու լծակներ դեռ կան․ Վահագն Մելիքյան

Հայաստանի իշխանությունը շպագատ է իջել, բոլորին խոսք է տվել հակասող բաներ. Երվանդ Թարվերդյան

Ինչքան հաճելի է, որ նման դեպքն իրականություն է դառնում. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին դիմավորելիս

Դատապարտյալներին տեղափոխող «Ուազիկները» փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով. Մինասյան

Արայիկ Հարությունյանն ուզում է փախչել, Արցախի հանձնելը ուրիշի ուսերին թողնելով․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կայացել է մարշալ Բաղրամյանին նվիրված «Հաղթանակի արվեստը» ֆիլմի պրեմիերան

Ես կաշկանդված եմ. Փաշինյանը՝ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» հայտարարությունն անելու մասին

Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Փաշինյան

1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել. Փաշինյանը՝ Պապիկյանի գնած տան մասին

Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան

Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, բայց մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Փաշինյան

Հայաստանում իշխանափոխությունը և վրացական ցույցերը նույն կենտրոնից են կազմակերպված․ Հրանտ Միքայելյան

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից

Պետք է հասկանանք՝ առանց առաջնորդի, որն ազգը տանում է իր հետևից, ոչինչ չի փոխվելու․ Ռուբեն Վարդանյան

Արցախում չկան Բաքվի հետ ինտեգրացիայի կողմնակիցներ, նախագահի հայտարարությունը շատ վտանգավոր էր․ Կարեն Միրզոյան

Սամվել Բաբայանը պատրաստ է Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, ասաց բացահայտ, ինքն էլ մարզպետ կլինի․ Տիգրան Քոչարյան

Մարտունու ուսումնարանի դասասենյակներից մեկն այսուհետև կրելու է սերժանտ Յուրի Փահրամազյանի անունը

3 հազար զոհ կտան, կխելոքանան, հողերը կհանձնեն, 2020-ին ասել է Նիկոլի ընտանիքի անդամը․ Ալեն Ղևոնդյան

Ուժգին քամին կաթվածահար էր արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը

Ինֆորմացիա կա, որ կարմրուկի տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված․ Արսեն Թորոսյան

Հային ոչինչ չի սպառնում, բայց Հայաստանին սպառնում է․ Նիկոլ Փաշինյան

Մեքենայի ղեկին եմ նստել, քշում եմ այն, մեկ էլ «պագրիշկեն» թռնում է․ Նիկոլ Փաշինյան

Ես փախչող չեմ ու ինձ վրա դրված պատասխանատվությունը կրելու եմ մինչև վերջ․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը հայի հավաքական կերպարը չէ, նա ընդհանրապես ոչ մի բանի հավաքական կերպար չէ․ Հովհաննես Գալստյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Գերմանիայի նախագահի նստավայր

Մեղավոր եմ, որ 2018-ին հավատացի խոստումների, այս իշխանությունը շարունակեց նախկինների արատները․ Րաֆֆի Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ ու դստեր հետ, ժամանել է Բեռլին

Մեզ ընտրելով քաղաքացիները տնտեսելու են, իրատեսական է դառնալու բնակարան ունենալու երազանքը. Երվանդ Թարվերդյան

Փորձ է արվում վերականգնել խորհրդային ժամանակների դատախազական վերահսկողական գործառույթը․ Մինասյան

Ակնհայտորեն շփոթ կա, այո՛, բայց միգուցե հասկանալի դարձնեիք նախագիծը, նո՞ր բերեիք․ Արթուր Խաչատրյան

Ռուբեն Վարդանյանը հերթական «գաստրալյորն» էր, Արմեն Սարգսյանի նման․ Էդգար Ղազարյան

«Միացյալ Հայաստան»-ի քննարկումները առավել շատ վերաքաղաքական են, հենց դա ինձ գրավեց. կինոռեժիսոր

Հարգանքի տուրք՝ Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

Ռուբեն Վարդանյանը կարող է իշխանության հավակնել ՀՀ-ում, սցենարներից մեկն է, բայց ոչ հիմա. Կարեն Քոչարյան

Թուրքիային օգնելը ճիշտ քայլ էր, որպես ՀՀ քաղաքացի վիրավորված չեմ, բարոյապես բավարարված եմ. Ռուբեն Բաբայան

Ով ասում է խաբել ենք, ֆանարիկներով սիթի-տուր ենք արել, առնվազն ազնիվ չէ․ Իշխան Սաղաթելյան

Career city fest 2023. Skill ընկերությունը կյանքի կկոչի տարածաշրջանում 1-ին կարիերայի ապագայի քաղաքը

Ազնավուրի անվան մանկատուն, Վիլսոնի անվան ծերանոց․ առավելագույնն է, որ կանի Արևմուտքը մեր համար․ Վահե Հովհաննիսյան

Տեղի ունեցավ մարշալ Բաբաջանյանի մասին պատմող «Համար մեկ տանկիստը» ֆիլմի պրեմիերան
-
12:14 • 21.03.23 ՔՊ-ին առաջարկել ենք հայտարարել, որ Ալիևը խեղաթյուրում է Պրահայի համաձայնությունը, չեն համաձայնվել․ Արծվիկ Մինասյան
-
20:53 • 20.03.23 Փաշինյանը դեռ դուրս չի եկել Մոսկվայի ազդեցության գոտուց, վերահսկելու լծակներ դեռ կան․ Վահագն Մելիքյան
-
20:51 • 17.03.23 Հայաստանի իշխանությունը շպագատ է իջել, բոլորին խոսք է տվել հակասող բաներ. Երվանդ Թարվերդյան
-
14:28 • 17.03.23 Ինչքան հաճելի է, որ նման դեպքն իրականություն է դառնում. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին դիմավորելիս
-
14:26 • 17.03.23 Դատապարտյալներին տեղափոխող «Ուազիկները» փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով. Մինասյան
-
20:56 • 15.03.23 Արայիկ Հարությունյանն ուզում է փախչել, Արցախի հանձնելը ուրիշի ուսերին թողնելով․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
-
17:17 • 15.03.23 Կայացել է մարշալ Բաղրամյանին նվիրված «Հաղթանակի արվեստը» ֆիլմի պրեմիերան
-
16:56 • 14.03.23 Ես կաշկանդված եմ. Փաշինյանը՝ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» հայտարարությունն անելու մասին
-
16:48 • 14.03.23 Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Փաշինյան
-
14:52 • 14.03.23 1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել. Փաշինյանը՝ Պապիկյանի գնած տան մասին
-
13:46 • 14.03.23 Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան
-
13:45 • 14.03.23 Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, բայց մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Փաշինյան
-
20:50 • 13.03.23 Հայաստանում իշխանափոխությունը և վրացական ցույցերը նույն կենտրոնից են կազմակերպված․ Հրանտ Միքայելյան
-
15:24 • 13.03.23 Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից
-
14:36 • 10.03.23 Պետք է հասկանանք՝ առանց առաջնորդի, որն ազգը տանում է իր հետևից, ոչինչ չի փոխվելու․ Ռուբեն Վարդանյան
-
20:48 • 09.03.23 Արցախում չկան Բաքվի հետ ինտեգրացիայի կողմնակիցներ, նախագահի հայտարարությունը շատ վտանգավոր էր․ Կարեն Միրզոյան
-
20:49 • 08.03.23 Սամվել Բաբայանը պատրաստ է Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, ասաց բացահայտ, ինքն էլ մարզպետ կլինի․ Տիգրան Քոչարյան
-
13:55 • 07.03.23 Մարտունու ուսումնարանի դասասենյակներից մեկն այսուհետև կրելու է սերժանտ Յուրի Փահրամազյանի անունը
-
20:49 • 06.03.23 3 հազար զոհ կտան, կխելոքանան, հողերը կհանձնեն, 2020-ին ասել է Նիկոլի ընտանիքի անդամը․ Ալեն Ղևոնդյան
-
16:01 • 06.03.23 Ուժգին քամին կաթվածահար էր արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը
-
14:34 • 06.03.23 Ինֆորմացիա կա, որ կարմրուկի տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված․ Արսեն Թորոսյան
-
13:55 • 04.03.23 Հային ոչինչ չի սպառնում, բայց Հայաստանին սպառնում է․ Նիկոլ Փաշինյան
-
13:54 • 04.03.23 Մեքենայի ղեկին եմ նստել, քշում եմ այն, մեկ էլ «պագրիշկեն» թռնում է․ Նիկոլ Փաշինյան
-
13:15 • 04.03.23 Ես փախչող չեմ ու ինձ վրա դրված պատասխանատվությունը կրելու եմ մինչև վերջ․ Նիկոլ Փաշինյան
-
20:48 • 03.03.23 Փաշինյանը հայի հավաքական կերպարը չէ, նա ընդհանրապես ոչ մի բանի հավաքական կերպար չէ․ Հովհաննես Գալստյան
-
17:29 • 03.03.23 Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Գերմանիայի նախագահի նստավայր
-
20:54 • 02.03.23 Մեղավոր եմ, որ 2018-ին հավատացի խոստումների, այս իշխանությունը շարունակեց նախկինների արատները․ Րաֆֆի Հովհաննիսյան
-
16:23 • 02.03.23 Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ ու դստեր հետ, ժամանել է Բեռլին
-
12:53 • 02.03.23 Մեզ ընտրելով քաղաքացիները տնտեսելու են, իրատեսական է դառնալու բնակարան ունենալու երազանքը. Երվանդ Թարվերդյան
-
14:47 • 28.02.23 Փորձ է արվում վերականգնել խորհրդային ժամանակների դատախազական վերահսկողական գործառույթը․ Մինասյան
-
14:46 • 28.02.23 Ակնհայտորեն շփոթ կա, այո՛, բայց միգուցե հասկանալի դարձնեիք նախագիծը, նո՞ր բերեիք․ Արթուր Խաչատրյան
-
20:50 • 27.02.23 Ռուբեն Վարդանյանը հերթական «գաստրալյորն» էր, Արմեն Սարգսյանի նման․ Էդգար Ղազարյան
-
15:32 • 27.02.23 «Միացյալ Հայաստան»-ի քննարկումները առավել շատ վերաքաղաքական են, հենց դա ինձ գրավեց. կինոռեժիսոր
-
14:49 • 27.02.23 Հարգանքի տուրք՝ Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
-
21:08 • 24.02.23 Ռուբեն Վարդանյանը կարող է իշխանության հավակնել ՀՀ-ում, սցենարներից մեկն է, բայց ոչ հիմա. Կարեն Քոչարյան
-
21:02 • 23.02.23 Թուրքիային օգնելը ճիշտ քայլ էր, որպես ՀՀ քաղաքացի վիրավորված չեմ, բարոյապես բավարարված եմ. Ռուբեն Բաբայան
-
21:31 • 22.02.23 Ով ասում է խաբել ենք, ֆանարիկներով սիթի-տուր ենք արել, առնվազն ազնիվ չէ․ Իշխան Սաղաթելյան
-
17:49 • 21.02.23 Career city fest 2023. Skill ընկերությունը կյանքի կկոչի տարածաշրջանում 1-ին կարիերայի ապագայի քաղաքը
-
20:50 • 20.02.23 Ազնավուրի անվան մանկատուն, Վիլսոնի անվան ծերանոց․ առավելագույնն է, որ կանի Արևմուտքը մեր համար․ Վահե Հովհաննիսյան
-
16:26 • 18.02.23 Տեղի ունեցավ մարշալ Բաբաջանյանի մասին պատմող «Համար մեկ տանկիստը» ֆիլմի պրեմիերան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 14:27 • 21/03 Երգչուհի Լոլիտան խոստովանել է, որ խաղատանը 1,7 մլն դոլար է կորցրել Միլյավսկայան նշել է, թե ինչպես է կորցրել 1,7 մլն դոլար։ Երգչուհին պարզաբանել է, որ այդ ամբողջ գումարը մեկ օրում չի կորցրել։ Մի անգամ խաղատան տերը մոտեցել է երգչուհուն և պատմել ընդհանուր կորցրած գումարի մասին։ Աստղը մանրամասնել է, որ չի հիշում այն ժամանակահատվածը, երբ կորցրել է միջոցները։
-
Ժամանց 15:05 • 21/03 Չեմ պատրաստվում գումար ծախսել հեղինակությունս մաքրելու համար. Պիկեն «Այն օրը, երբ ես մահանամ, ես հետ կնայեմ և հուսով եմ կմտածեմ, որ արել եմ այն ամենը, ինչ ուզում էի: Ես ուզում եմ հավատարիմ լինել ինքս ինձ: Ես չեմ պատրաստվում գումար ծախսել իմ հեղինակությունը մաքրելու համար: Ինձ ճանաչում են այն մարդիկ, որոնց մասին հոգ եմ տանում և սիրում եմ: Մնացածի մասին չեմ...
-
Իրադարձային 15:52 • 21/03 Սյունիքում ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին Գորիս համայնքի Վերիշենի բնակավայրից դեպի դիրքեր բարձրանալիս ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնակչի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գորիսի համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղա
-
Մամուլի տեսություն 08:28 • 21/03 Ինչպես են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ» Վերջին օրերին սոցցանցային տիրույթում ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող՝ «Հաղթանակի» զբոսայգու դիմաց գտնվող առանձնատան ինտերիերը:
-
Ժամանց 19:25 • 21/03 Աշխարհի ամենաերկար լեզվով մարդը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել (լուսանկարներ) Կալիֆոռնիայից Նիք Ստոբերլն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենաերկար լեզուն ունենալու համար, սակայն վերջերս տղամարդը նոր ռեկորդ է սահմանել: Ամերիկացին լեզվի օգնությամբ ջենգա խաղից հանել է հինգ բլոկ. դրա համար նրանից պահանջվել է 55 վայրկյան։
-
Իրադարձային 16:35 • 21/03 ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հենակետ սնունդ տեղափոխելիս մոլորվել է և մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքու
-
Քաղաքականություն 14:08 • 21/03 Պուտինը միշտ շատ քաղաքավարի է. Գերմանիայի կանցլերը պատմել է ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցների մասին «Դրանք երկար խոսակցություններ են, երբեմն մեկ, երբեմն մեկուկես ժամ: Երբեմն գերմաներեն, երբեմն թարգմանությամբ: Եվ Պուտինը միշտ շատ քաղաքավարի է», - ասել է Շոլցը հրատարակությանը:
-
Իրադարձային 14:46 • 21/03 Այստեղ է, որ «բլբուլ» եք կտրում, բայց Պրահայում ծպտուն չեք հանում, ձեր օրոք է Ալիևն այսքան լկտիացել․ Անդրանիկ Թևանյան Քաղաքական դեմագոգիայի դրսևորումներից մեկն այն է, երբ գողն ամենաբարձրն է գոռում բռնեք գողին։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, ինչից հետո ՔՊ-ականները սկսեցին ծափահարել։
-
Մամուլի տեսություն 07:52 • 21/03 Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում. «Հրապարակ» Երեկ ԱԺ խորհրդի նիստում որոշումներ են կայացվել՝ «Հայաստան» խմբակցությունը լքած Արամ Վարդեւանյանի, Արթուր Ղազինյանի, Վահե Հակոբյանի փոխարեն այլ պատգամավորներ են ընդգրկվել միջազգային պատվիրակություններում:
-
Իրադարձային 17:17 • 21/03 Հայաստանն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության ոլորտներում. Պետդեպ Ըստ զեկույցի՝ մեր երկիրն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի ներկայացուցիչների կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտության, խոսքի ազատության...
-
Ժամանց 14:27 • 21/03 Երգչուհի Լոլիտան խոստովանել է, որ խաղատանը 1,7 մլն դոլար է կորցրել Միլյավսկայան նշել է, թե ինչպես է կորցրել 1,7 մլն դոլար։ Երգչուհին պարզաբանել է, որ այդ ամբողջ գումարը մեկ օրում չի կորցրել։ Մի անգամ խաղատան տերը մոտեցել է երգչուհուն և պատմել ընդհանուր կորցրած գումարի մասին։ Աստղը մանրամասնել է, որ չի հիշում այն ժամանակահատվածը, երբ կորցրել է միջոցները։
-
Ժամանց 15:05 • 21/03 Չեմ պատրաստվում գումար ծախսել հեղինակությունս մաքրելու համար. Պիկեն «Այն օրը, երբ ես մահանամ, ես հետ կնայեմ և հուսով եմ կմտածեմ, որ արել եմ այն ամենը, ինչ ուզում էի: Ես ուզում եմ հավատարիմ լինել ինքս ինձ: Ես չեմ պատրաստվում գումար ծախսել իմ հեղինակությունը մաքրելու համար: Ինձ ճանաչում են այն մարդիկ, որոնց մասին հոգ եմ տանում և սիրում եմ: Մնացածի մասին չեմ...
-
Իրադարձային 15:52 • 21/03 Սյունիքում ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին Գորիս համայնքի Վերիշենի բնակավայրից դեպի դիրքեր բարձրանալիս ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնակչի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գորիսի համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղա
-
Մամուլի տեսություն 08:28 • 21/03 Ինչպես են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ» Վերջին օրերին սոցցանցային տիրույթում ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող՝ «Հաղթանակի» զբոսայգու դիմաց գտնվող առանձնատան ինտերիերը:
-
Ժամանց 19:25 • 21/03 Աշխարհի ամենաերկար լեզվով մարդը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել (լուսանկարներ) Կալիֆոռնիայից Նիք Ստոբերլն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենաերկար լեզուն ունենալու համար, սակայն վերջերս տղամարդը նոր ռեկորդ է սահմանել: Ամերիկացին լեզվի օգնությամբ ջենգա խաղից հանել է հինգ բլոկ. դրա համար նրանից պահանջվել է 55 վայրկյան։
-
Իրադարձային 16:35 • 21/03 ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հենակետ սնունդ տեղափոխելիս մոլորվել է և մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքու
-
Քաղաքականություն 14:08 • 21/03 Պուտինը միշտ շատ քաղաքավարի է. Գերմանիայի կանցլերը պատմել է ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցների մասին «Դրանք երկար խոսակցություններ են, երբեմն մեկ, երբեմն մեկուկես ժամ: Երբեմն գերմաներեն, երբեմն թարգմանությամբ: Եվ Պուտինը միշտ շատ քաղաքավարի է», - ասել է Շոլցը հրատարակությանը:
-
Իրադարձային 14:46 • 21/03 Այստեղ է, որ «բլբուլ» եք կտրում, բայց Պրահայում ծպտուն չեք հանում, ձեր օրոք է Ալիևն այսքան լկտիացել․ Անդրանիկ Թևանյան Քաղաքական դեմագոգիայի դրսևորումներից մեկն այն է, երբ գողն ամենաբարձրն է գոռում բռնեք գողին։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, ինչից հետո ՔՊ-ականները սկսեցին ծափահարել։
-
Մամուլի տեսություն 07:52 • 21/03 Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում. «Հրապարակ» Երեկ ԱԺ խորհրդի նիստում որոշումներ են կայացվել՝ «Հայաստան» խմբակցությունը լքած Արամ Վարդեւանյանի, Արթուր Ղազինյանի, Վահե Հակոբյանի փոխարեն այլ պատգամավորներ են ընդգրկվել միջազգային պատվիրակություններում:
-
Իրադարձային 17:17 • 21/03 Հայաստանն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության ոլորտներում. Պետդեպ Ըստ զեկույցի՝ մեր երկիրն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի ներկայացուցիչների կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտության, խոսքի ազատության...
-
Մամուլի տեսություն 10:17 • 18/03 ՔՊ-ն երկու ճանապարհ ունի. ինչ է սպասվում Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Ինչպես եւ սպասվում էր, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեկ երեկոյան հրաժարական տվեց Իր հեռանալու մասին հայտարարությունը նա արեց Երեւանի քաղաքապետարանում հրավիրած գործակարգավ
-
Սպորտ 21:32 • 18/03 Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Մարտին Սիմոնյանը կիսաեզրափակչում է. նրան հաղթած ադրբեջանցին՝ որակազրկված Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարտին Սիմոնյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել, քանի որ վերջինիս հաղթած ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է վրացի ըմբիշի հետ գոտոմարտի վերջում ծեծկռտուքի համար:
-
Մշակույթ 14:29 • 15/03 Լեոնարդո դա Վինչիի մայրը Կովկասի լեռներից բերված ստրուկ էր. իտալացի պրոֆեսոր Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ Լեոնարդո դա Վինչին միայն կիսով չափ էր իտալացի, քանի որ նրա մայրը, ինչպես պարզել են գիտնականները, Կովկասի լեռներից բերված ստրուկ էր. այս են վկայում նոր հետազոտության արդյունքները:
-
Մամուլի տեսություն 10:19 • 18/03 Քաղաքապետի թեկնածուները. ովքեր կգլխավորեն ցուցակները ընտրությունների ժամանակ. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անակնկալ հրաժարական ներկայացրեց Երեւանում սպասվում են ավագանու նոր ընտրություններ երբ՝ դեռ պարզ չէ Կլինի արտահերթ, թե հերթական՝ էլի պ
-
Իրադարձային 14:56 • 18/03 Ալիևը նշել է՝ որն է «Հայաստանի համար 29,000 քառակուսի կիլոմետր տարածքում հանգիստ ապրելու պայմանը» Եթե Հայաստանը չճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, մենք էլ չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հայաստանի համար 29 հազար քառակուսի կիլոմետր տարածք
-
Սպորտ 12:19 • 17/03 Հայտնի է Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ներկայացրեց ազգային թիմի ընդլայնված կազմը Թուրքիայի և Կիպրոսի հավաքականների հետ առաջիկա խաղերի համար «Արմենպրես»ի հաղորդմամբ` &
Քաղաքականություն
-
17:30 • 21.03.23 Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Իրավունք
-
17:34 • 21.03.23 Հայտնի է ՔՊ ՄԻՊ թեկնածուի անունը
-
12:02 • 21.03.23 Պետությանը կվերադարձվի շուրջ 81.962.500 ՀՀ դրամի պատճառված վնասը
Սպորտ
-
21:24 • 21.03.23 Դեշամի քայլն անհարգալից վերաբերմունք է Գրիզմանի նկատմամբ․ Պիրես
-
15:14 • 21.03.23 Ազատ ոճային 4 ըմբիշ՝ UWW-ի լավագույն ըմբիշների տասնյակում
Մշակույթ
-
15:13 • 17.03.23 Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը
Գիտություն/տեխնիկա
-
16:29 • 15.03.23 Ucom. նոր հավելված, նոր հնարավորություններ
-
11:38 • 15.03.23 Sony-ն կարող է 2024-ին թողարկել PlayStation 5 Pro-ն
Ժամանց
-
15:05 • 21.03.23 Չեմ պատրաստվում գումար ծախսել հեղինակությունս մաքրելու համար. Պիկեն
-
14:27 • 21.03.23 Երգչուհի Լոլիտան խոստովանել է, որ խաղատանը 1,7 մլն դոլար է կորցրել