Մոսկվայում լորի ձվի մեծությամբ կարկուտ է տեղացել (լուսանկարներ)
Մոսկվայում մայիսի 29-ին լորի ձվի մեծությամբ կարկուտ է տեղացել, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդել էին, որ Մոսկվայում ամպրոպ և տեղումներ են սպասվում։
Փրկարարներն ուշադրություն էին հրավիրել, որ նման եղանակին հնարավոր է՝ ծառեր տապալվեն, վնասվեն էլեկտրալարեր։
Եղանակի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում մոտ 170 չվերթ է հետաձգվել։
Սոցցանցերի օգտատերերը կարկուտի լուսանկարներն են տեղադրել, որոնցում երևում է թե՛ կարկուտը, և թե՛ այն՝ ինչպես են կարկուտից պաշտպանել իրենց ավտոմեքենաները։

















