Տեխասում և Օկլահոմայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 28-ի (լուսանկարներ)

10:18 • 30.05.15

ԱՄՆ-ի Օկլահոմա և Տեխաս նահանգներում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 28-ի, գրում է Associated Press գործակալությունը։

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Տեխասը հայտարարել է աղետի գոտի՝ շարունակվող անձրևների և ջրհեղեղների պատճառով։

 

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ աղետի գոտի հայտարարվելուց հետո Տեխասը դաշնային բյուջեից միջոցներ կստանա աղետից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու, տրասնպորտային կապն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու նպատակով։

 

Ավելի վաղ հաղորդվել է 23 զոհի մասին։ Վերջին տվյալների համաձայն՝ անհայտ կորած է համարվում 15 մարդ։

 

Հինգշաբթի օրվանից մինչև հիմա Տեխասում մահացել է 24 մարդ, իսկ Օկլահոմայում՝ 4։

 

Տեղատարափ անձրևները, որոնք ըստ եղանակային կանխատեսումների կշարունակվեն դեռ մի քանի շաբաթ, էապես բարդացնում են ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքները։