Քաղաքացիությունից զրկվելը չի խանգարի վերադառնալ Վրաստան. Սաակաշվիլի

08:59 • 01.06.15

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել և նշանակվել Օդեսայի նահանգապետ, կարծում է, որ վրացական քաղաքացիությունից զրկվելը չի խանգարի իրեն վերադառնալ հայրենիք, գրում է РИА Новости-ն։

 

«Եթե Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին որոշի զրկել ինձ քաղաքացիությունից, վստահ եմ, որ դա չի լինի որոշիչ գործոն, քանի որ այն պահին, երբ ես կորոշեմ վերադառնալ Վրաստան, իսկ դա տեղի կունենա շատ ավելի շուտ, քան պատկերացնում են, ժողովուրդն ինքը որոշում կկայացնի ինձ քաղաքացիությունից զրկելու և իմ հանդեպ հարուցված քրեական գործերի դադարեցման վերաբերյալ»,- ասել է Սաակաշվիլին։

 

Նա նշել է, որ ուկրաինական օրենքներով՝ ինքն իրավունք ունի պահպանել վրացական քաղաքացիությունը։