Մյունխենում ընդդեմ G7-ի ցույցը՝ լուսանկարներով
Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում երեկ մոտ 34.000 մարդ է մասնակցել G7 գագաթաժողովի անցկացման դեմ ցույցին, գրում է РИА Новости-ն։
Ցույցն անցկացվել է «Կանգնեցնե՛լ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ներդրումների և առևտրի ոլորտում համագործակցության մասին անդրատլանտյան համաձայնագիրը, փրկե՛լ կլիման, պայքարե՛լ աղքատության դեմ» կարգախոսի ներքո։
Ակցիային, բացի STOP G7 միության անդամներից, մասնակցել են նաև քաղաքական գործիչներ «Միություն 90/ Կանաչներ», «Ձախ» կուսակցություններից։
Քաղաքում կարգուկանոնն ապահովել է մոտ 3.000 ոստիկան։ Նշվում է, որ Մյունխենի ցույցը միայն առաջինն է նախատեսված բողոքի ակցիաներից։
Ակցիայի մասնակիցները դեմ են ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը։ Տնտեսագետները կարծում են, որ անդրատլանտյան համաձայնագիրը շահավետ է միայն խոշոր ընկերություններին, առաջին հերթին՝ ամերիկյան։
Հիշեցնենք, որ G7 գագաթաժողովն անցկացվելու է հունիսի 7-8-ը Բավարիայի Էլմաու ամրոցում։




















