Կանադան պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

23:03 • 06.06.15

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Կիևում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ մի շարք կտրուկ հայտարարություններ է արել:

Ըստ «Կոմերսանտի»` Կանադայի վարչապետը մասնավորապես ասել է, որ իր երկիրը պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, և Կանադան «երբեք չի համաձայնի Ղրիմի բռնակցմանը»: Պաշտոնյան ասել է, որ պատժամիջոցները կսահմանվեն առաջիկայում, եթե Ուկրաինայում վիճակը վատթարանա: Իսկ մինչ այդ ՌԴ - ի դեմ «տնտեսական պատժամիջոցները պետք է մնան, պետք է գործեն... քանի դեռ չկա իրական խաղաղություն»:

Հարփերը նաև Մոսկվային կոչ է արել դադարեցնել օգնության տրամադրումը Ուկրաինայի արևելքի աշխարհազորայիններին:

Իր հերթին Պորոշենկոն ասել է, որ Կանադան ու Ուկրաինան մտադիր են ընդլայնել իրենց ռազմա - տեխնիկական համագործակցությունը:

Ավելի վաղ նույն պաշտոնյան դեմ էր արտահայտվել Մեծ ությակի շրջանակներ Ռուսաստանի վերադարձին: Վաղը Բավարիայում մեկնարկելու է Մեծ յոթյակի գագաթաժողովը` առանց Ռուսաստանի Նախագահի մասնակցության:

 

Կանադան պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ