Մահացել է հայտնի հեքիմ Ջունան
Մոսկվայում 66 տարեկանում մահացել է հեքիմ, էքստրասենս, բուժիչ սարքերի հայտնագործող, պոետ, նկարչուհի Ջունա Դավիթաշվիլին։ Այս մասին հայտնել է դերասան Ստանիսլավ Սադալսկին, գրում է Газета-ն։
«Ջունան երկու օր կոմայի մեջ էր, այսօր նա հեռացավ... Շտապօգնությունը նրան տարել էր անմիջապես Արբատ փողոցից։ Նա դուրս էր եկել շենքի հարևանությամբ գտնվող խանութ՝ ուտելիք գնելու, և վատացել։ Մի քանի օր առաջ նրան բերել էին հիվանդանոցից, որտեղ վիրահատվել էր, լուրջ խնդիրներ ուներ արյան հետ»,- գրել է դերասանը։
Նշվում է, որ բացի բուժումներից, Ջունան զբաղվում էր նաև նկարչությամբ, գրում էր բանաստեղծություններ և պատմվածքներ։










