Օ՜ Զանգեզուր, Օ՜ Տաթև. փորձառական մեկ հարցաշար «Զանգեզուրի մարդկանց ու ղարիբականների» համար /երրորդ պատում/

18:58 • 10.06.15



ՎԱՐԴուհի Սիմոնյանի «Օ՜ Զանգեզուր, Օ՜ Տաթև» շարքի ԱՌԱՋԻՆ և ԵՐԿՐՈՐԴ  պատումները: 


 


11-ամյա տղան, որին տեսա բարձր լեռան փեշին


-Աշխարհում ամենալավ բանն ի՞նչն է:

-Մաման:

-Իսկ ամենակարևոր բանը ո՞րն է:

-Ամենակարևո՞ր…արևը՞:

-Իսկ ամենասիրուն բանն ի՞նչն է:

-Չգիտեմ է՜, ամոթ ա… ինձ համար ամենասիրունը մեր հարևան Ջեման ա:

-Դու ամենաշատը ինչի՞ մասին ես մտածում:

-Ինչ իմանամ է՜, ամեն ինչի մասին էլ մտածում եմ:

-Օրինակ…

-էն սարը տեսնո՞ւմ ես, այ ես ընդեղ եմ բարձրանում ու ընդեղից նայում եմ էս ճանապարհին. մեկը
«Մերսեդես» ա քշում, մեկը իսկի մի էշ էլ չունի, որ էշով գա սարը:

-է՞լ ինչի մասին ես մտածում:

-Մտածում եմ մի քիչ փող ընկնի ձեռս է՜:

-Ի՞նչ կանես էդ փողով:

-Մամայիս գլուխը շատ ցավում ա էս քանի տարի, կտանեմ Երևան՝ հիվանդանոց:

-էլ ինչ կանես էդ փողով. ուրիշ ի՞նչ երազանքներ ունես:

-Դե պակաս-պռատ շատ կա, ես ինչ իմանամ.քաղաքի հարցեր ես է՜ տալիս:

-Իսկ ի՞նչ ա երազանքը, գյուղում ուրի՞շ բան ա, քաղաքում՝ ուրի՞շ:

-Բա ինչ ա.անցած տարի չորային էր, սաղ բոստանը վառեց-խորովեց, մենք երազում ենք, որ անձրև գա հիմա, իսկ քաղաքացիք անձրև չեն սիրում, վախում են՝ թրջվեն:

-Բա էս սարի գործը դպրոցի գործին չի՞ խանգարում: Ո՞ր դասարան ես:

-11 տարեկան եմ, բայց դպրոց չեմ գնում:

-Ինչո՞ւ:

-Գրել, կարդալ, հաշվելը գիտեմ՝ բոլ ա: Ինձ ինչ թիվ ուզում ես տուր՝ շուտ գումարեմ, բազմապատկեմ տամ քեզ:

-Հա՞. 64 անգամ 8:

-512, էդ ինչ ա, մի քիչ մեծ թվեր տուր…

-Վա՜յ, օրինակ՝  64 անգամ 84-ը ի՞նչ կլինի, կարո՞ղ ես ասել:

-Մի 4 վայրկյան սպասի…5 հազար …300…5376:

-Սպասի իմ հեռախոսով մի հատ ստուգեմ…հա էլի, այ քեզ գլուխ:

-Բա ես հեռախոս չունեմ, իմ հաշվիչը գլուխս ա:

-էդ ուրեմն ուժեղ գլուխ ա, որ էդքանը կարողանում ա հաշվել:

-Սարի հաշվիչն ա, էդ իսկի գլուխ էլ չի:

-Դու ուրեմն շատ բան կիմանաս. մարդիկ վախկո՞տ են:

-Դե կեսից շատը վախկոտ ա, բա ինչ ա. ես հենա էսքան ապրանք եմ տանում սարը, իսկ իրանք
ասում են՝ վույ, գելը կտանի, օձը կկծի, էծը սարից թոլ կընկնի: Անասունն ինչ ա, որ մարդն իրանից վախենա, ինքն ա քեզնից վախենում:

-Դե որ էդքանը գիտես, ասա տեսնեմ՝ մարդիկ ինչո՞ւ են այսքան սուտ խոսում, կեղծում: Պատճառն ի՞նչ ա:

-Երևի վախում են էլի: Սաղ վախից են անում:

-Բա ինչի՞ց են վախենում:

-Վայ, խոսացնում ես էլի. յանի չգիտես՝ ինչի՞ց:

-Բա երանի չէր իմանայի…

-Առաջինը հենց սոված մնալուց:

-Հա՞. հենց դրա համա՞ր:

-Բա էդ քիչ ա՞.

-Հիմա քո կարծիքով էս սաղ մի փորի կռիվ ա՞:

-Ինձ լսի է՜, էս քո փորն ա, էս՝ իմը, հիմա որ գնամ մի ոչխար մորթեմ բերեմ, մենք երկուսով էդ ոչխարից ավել կկարա՞նք ուտենք: էդ մեր թամահը կկոտրի, չէ՞: Էս բանը ես էն Վլադիկին եմ ասել:


-Ի՞նչ Վլադիկ: Էդ ո՞վ ա:


-Ինձ շառով տվողն ա, ով ա: Եկել ա, թե՝ իմ երեք ոչխարը քո խաչով ա խաչվել: Ասի՝ մի նայի աչքիս պեծին, Վլադի՞կ: Ասի՝ դու սուտ ես ասում, ինձ շառով ես տալիս, ասի քո փորին էլ նայի, իմին էլ՝ էս փորում ես կարա՞մ քու երեք ոչխարը պահեմ: Ասել եմ է՜, էն Աստված, ասել եմ անկեռիք բան ես անում, դա տղամարդկություն չի, որ դու ես անում: Դու քո ոչխարը հեչ ես արել, եկել ես՝ իմ բկին չոքել: Բա դա արդար ա՞:


-Բայց դու արդեն 11 տարի ապրում ես էս աշխարհում, ավելի շատ արդա՞ր մարդ ես հանդիպել քո կյանքում, թե՞ խարդախ, անազնիվ:


-Չէ, արդարը շատ քիչ ա, ո՞նց հանդիպեմ: Էնքան վախկոտ կա, որ սուտ ասելով ա ապրում: Որ ուժեղները շատ լինեն …չգիտեմ, կարող ա էդ վախտ արդարներն էլ շատ լինեն: Էդ դժվար հարց ա:


-Իսկ ամենահամով բանն ի՞նչն է:


-Հենա հացս ծառի տակին, եկ բացեմ, տես… Տեսա՞ր ինչ ա ամենահամովը՝ հաց-պանիր, կանաչի, ձու. հենա թարխուն էլ ունեմ, նստի է՜, էլ մուլի-շուլի մի արա,  արխային կաց, մամաս տասը ջուր լվացել ա էս կանաչին, աղջի դե եր կալ ճմոռի կեր էլի մարդավարի…


Նույն հարցերը՝ Տաթևի վանք հասած զբոսաշրջիկներին


-Աշխարհում ամենալավ բանն ի՞նչն է:


-Օհո՜, իսկ ինչու որոշեցիք այդ հարցն ինձ տալ: Ինձ թվաց, դուք Տաթևի մասին իմ տպավորություններն եք ուզում իմանալ:


-Այո՛, անպայման այդ մասին էլ կխոսենք, բայց նախ կխնդրեի պատասխանել հենց այդ հարցին:


-Ամենալավ բա՞նը…Աստված իմ, դա անտանելի հարց է, այստեղ որևէ մեկը կարողացե՞լ է պատասխանել դրան:


-Օրինակ, ճանապարհին հանդիպեցի մեկին, ով ասաց՝ մաման, մայրն է ամենալավ բանը:


-Չէ, դա շատ թույլ պատասխան է, մայրը քեզ, իհարկե հոր օժանդակությամբ կյանք է պարգևել, բայց դա ամենևին չի նշանակում, թե նա է աշխարհի ամենալավ բանը: Պետք չէ մայրերին այդպես ֆետիշացնել, հակառակ դեպքում նրանք կարող են իշխել քո ողջ կյանքի վրա, հետապնդել քեզ, մանավանդ, երբ ծերանում կամ հիվանդանում են: Ամենալավ բանը, միգուցե, հենց ճամփորդությունն է, օրինակ ես ինձ երջանիկ եմ զգում ճամփորդելիս, Տաթևն իսկապես անկրկնելի է:


-Իսկ ո՞րն է ամենակարևոր բանը:

-Կներեք, Դուք լրագրո՞ղ եք…սարսափելի հարցեր եք տալիս:


-Այո՛, լրագրող եմ, ինչո՞ւ է սարսափելի:


-Արդյո՞ք Ձեր ընթերցողներին հետաքրքրում է, թե ինչ-որ մեկի համար որն է ամենակարևորը կյանքում, եթե իհարկե, նա աստղ չէ, կամ որևէ հայտնի պերսոն:

-Այո՛, միգուցե չի հետաքրքրում, բայց ես ուզում եմ, որ հետաքրքրի…


-Չէ, գիտեք, Դուք ինձ խանգարում եք հիմա, գտեք մեկ ուրիշին այս հարցերի համար:

- Կներեք…

-Բայց եթե լրագրող եք, միշտ հետևեք, թե ինչ հարցեր են հուզում մարդկանց և դրանց անդրադարձեք: Ես ընդամենը Ձեզ անհայտ մի զբոսաշրջիկ եմ, իմ կյանքը իմ կյանքն է:

-Եվս մի անգամ ներողություն և շնորհակալություն… Կներեք, իսկ Դուք ո՞ր երկրից եք ժամանել, թույլ կտա՞ք Ձեզ մի երկու հարց տալ:


-Ես Շվեդիայից եմ, հրաշալի է Տաթևը, ուղղակի հրաշալի:


-Ներողություն, Ձեր կարծիքով աշխարհի ամենասիրուն բանն ի՞նչն է:


-Կյանքն է ամենասիրուն բանը, եթե, իհարկե ունես նյութական ապահովություն և կարող ես վայելել այդ կյանքը, ստանալ նրանից առավելագույնը: Երևում է, օրինակ, որ սա շատ աղքատ երկիր է, չկա այդ ապահովությունը, ամենուր թափված են պլաստիկե շշեր, սա անթույլատրելի է, մարդիկ էլ մի տեսակ տխուր դեմք ունեն …


-Այո՛, շատ տեղին նկատողություն եք անում, պետք է մտածել այս պլաստիկե շշերի մասին: Բայց, գիտեք, ես էլ Ձեր ասած՝ նույն աղքատ երկրից եմ, չունեմ առանձնապես նյութով լցված շքեղ կյանք, բայց ես երբեմն այնքան երջանիկ եմ լինում, հավատացեք. կարծում եք, առանց նյութական ապահովության ոչ մի կերպ հնարավոր չէ՞ երջանիկ լինել:


-Այո՛, հավատում եմ, իհարկե, միգուցե Ձեզ մոտ ստացվում է աչք փակել ավելի կարևոր բաների վրա…


-Իսկ որո՞նք են ամենակարևոր բաները, կհուշե՞ք:


-Դե չես կարող ապրել քարի դարին հատուկ պիտույքներով, պետք է նյութապես ապահով լինել, որ կարողանաս լիարյուն ապրել կյանքը: Ամենակարևորը բանը…երևի հենց դու ես ամենակարևորը, քո անձն է, քո առողջությունը, քո հետաքրքրությունները և այլն: Միշտ պետք է սիրես առաջինը քեզ, երբ քեզ շատ սիրես, բոլորն էլ կսիրեն: Սա մի անգամ ինձ Բերկլիի համալսարանի իմ դասախոսն ասաց, և ես ամբողջ կյանքումս սա ականջիս օղ արեցի: Ամեն ինչ երկրորդական է, միայն դու ես գլխավորը, աշխարհի ամենակարևոր մարդը դու ես, մնացածը երկրորդական ֆիգուրներ են:


-Իսկ Դուք ամենաշատը ինչի՞ մասին եք մտածում:


-Իմ մասին, ես ասացի, չէ՞, որ ամենակարևոր մարդը ես եմ: Ես, օրինակ ինձ չէի ների, որ Տաթևը չտեսնեի, ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ ցանկանալ, նշանակում է կարողանալ:


-Իսկ ինչ կանեիք, եթե հիմա Ձեզ տային մի քանի միլիոն: Ինչի՞ վրա կծախսեիք:


-Ես չեմ սիրում անիմաստ երազել, այ երբ կունենամ, այդ ժամանակ էլ՝ կմտածեմ: Բայց մի բան հաստատ կասեմ, որ երբեք, ոչ մի գումար չեմ կտակի երեխաներիս կամ թոռներիս: Ինձ էլ իմ ծնողները ոչինչ չեն տվել, ամեն ինչ ինքս եմ ստեղծել: Նախ ինձ ստեղծեցի, ապա՝ մնացածը: Երկիրը, ուր ես ապրում եմ, այդ հնարավորություններն ինձ տվեց, կեցցե՛ Շվեդիան:


-Այսինքն, եթե Ձեր զավակները օգնության խնդրանքով դիմեն Ձեզ, երբեք չե՞ք օգնի գումարով:


-Իհարկե՝ ոչ: Զավակներին օգնել գումարով, կնշանակի խանգարել նրանց: Խանգարել, որ նրանք ավելի կազմակերպված ու կայացած դառնան: Չի կարելի այդպես անողոք լինել նրանց նկատմամբ: Պետք է նրանց առավելագույն ազատություն տալ:


-Կներեք, Ձեր կարծիքով, մարդիկ վախկո՞տ են:


-Ինչո՞ւ են վախկոտ, ոչ: Իհարկե, կան նաև վախկոտներ, բայց նրանք չկայացած մարդիկ են, ովքեր պիտանի չեն հասարակությանը և ընկնում են փողոց՝ դառնալով մուրացիկ կամ կախվածություն ունեցող մարդիկ: Այսպիսի հարցեր ինձ երբեք չէին տվել, իսկ ինչո՞ւ եք հարցնում:


-Գիտեք, ես զրույցներ ունեցա տեղացիների հետ և ցանկացա նույն հարցերով դիմել նաև տարբեր երկրներից Տաթև ժամանած զբոսաշրջիկներին:


-Օ՜, հետաքրքիր մտահղացում է. իսկ զբոսաշրջիկների պատասխանները շա՞տ էին տարբերվում տեղացիներից:


-Այո՛, բավականին: Իսկ Դուք կարո՞ղ եք  բանավոր ասել, թե 64 անգամ 8  ինչ կլինի՞:


-Ոչ՝ կդժվարանամ, ես վաղուց այդպիսի հարցերով գլխիս չեմ անհանգստացնում, առանց այն էլ նրա գործը հեշտ չի. այս հեռախոսն ինչի՞ համար է, չի կարելի ուղեղը ծանրաբեռնել թվերով ու անգամ՝ փաստերով: Անգամ երևի բազմապատկման աղյուսակն եմ մոռացել:


-Ձեր կարծիքով, մարդիկ ինչո՞ւ են այսքան սուտ խոսում, կեղծում:


-Գիտեք, ես ոչինչ էլ սուտ չասացի: Ես անկեղծ պատասխանեցի Ձեր հարցերին՝ վատնելով ահագին ժամանակ. ես թույլ տվեցի, որ Դուք իմ շնորհիվ գումար աշխատեք, ինտերվյուն գումար արժե կարծեմ, իսկ Դուք ահա ինձ մեղադրում եք ստախոսության մե՞ջ:


-Վայ, ինչ եք ասում, սա այն հարցերից էր, որոնք ներառված էին իմ հարցաշարում, հավատացեք:


-Լավ, պարզ է, ես արդեն օգնեցի Ձեզ՝ պատասխանելով Ձեր հարցերին, կուզեի մի քիչ հիանալ Տաթևով, ցտեսություն:


-Շատ շնորհակալություն, բարի վայելում:


-Հողս գլխիդ,-նրանց հետևից ասում էր մի կյորեսեցի պառավ,- տեսնես բուլվարում քանիսին ես պաչպչել։ Էլ սուրբը քեզ հի՞նչ անի…Ակսել Բակունց


- Բարև Ձեզ:


- Ա, ուր ես է՜ կորել դու, գնացել եմ էս սարի դոշից քեզ համար էսքանը թուփ արել, բերել, ճամփիդ եմ նայում. տես ինչ ժանգյալավ հաց եմ թխել քեզ համար, եկ, մի կեր  է՜, փչացավ, կարագը մի քիչ մեջն եմ դրել, բայց դու մի քիչ երեսին քսի, որ չոր-չոր չլնի, համով ուտես…


-Լավ էլի, բա ես հո քո թշնամին չեմ, որ երկու երես կարագը քսեմ, ուտեմ՝ գնամ:


- Վույ, էդ բանը չասես, չասես, էդ կարագը մաքուր, իմ սարքած կարագն ա, ինձ էդ քոռ դանակով մորթես, թե իմ տան եղը խնայես, մի քիչ էլ շոռի հետ դրել եմ, որ հետդ Երևան տանես: Ա՜, կրկնվեց փչացավ է, կեր: Ատամներս էլ թափված ա, չեմ է՜կարողանում կարգին խոսամ, կներես:

-Դե հենց էդ հարցից էլ սկսելու եմ՝ բոլոր բաները ինչո՞ւ չես մի կողմ դնում ու ատամներդ գցում, բա քեզնից, քո ատամից ի՞նչ կա ավելի կարևոր, հը՞:

-Դրա հերթը չի։


-Բա ինչի՞ հերթն ա, բերանումդ մի ատամ չկա: Որ լավ չծամես կերածդ, ստամոքսդ էլ ես փչացնելու:


-Ղադադ տանեմ, տեգորս վրա քար չկա, բա ամոթ չի՞ ես գնամ, թե՝ ատամ եմ գցում: Դա ցավ ա, մեծ ցավ ա ինձ համար։ Ավելի լավ ա ես չուտեմ, սովից էլ մեռնեմ, քան նրա գերեզմանը դատարկ մնա։ Գիշերը գիտես քո՞ւն ա գալիս իմ աչքին, նամուսի, պատվի հարց ա սա: /Լացում է.Վ.Ս./


-Վայ, մի լացի…հացը բկիս մնաց:


-Չէ, չէ, չէ, չեմ լացի, դե արի մի հատ սիրուն սեղան նստենք, նոր հարցերդ կտաս:


-Ամենաշատն ինչի՞ մասին ես մտածում։


-Երեխաներիս մասին, որ լավ լինեն, իրենց կյանքը լավ անցկացնեն: Էդ եմ մենակ Աստծուց խնդրում: Դե մեկ էլ էս քարը գցենք էլի…

-Հիմա որ երեխաներդ  ունեցվածքիցդ մի մեծ բան ուզեն, կտա՞ս: Ասենք՝ էս սիրուն սառնարանդ:


-Վայ, էրեխա՞ ես, որ սիրտս էլ ուզեն՝ կհանեմ կտամ, բա ես ինչի համար եմ առավոտից իրիկուն աշխատում: Մի բան եփում եմ, մտածում եմ, թե մի աման ոնց իրանց հասցնեմ, հացը բկովս չի գնում է՜, որ իրանք էդ բանից չեն կերել:


-Բա նոր մի տուրիստի հետ էի խոսում.ասում ա՝ երեխաներին պետք չի ոչ մի հարցով օգնել:


-էհ, ղադադ տանեմ, դու դրանց քիչ լսի, դրանք ոնց որ քարի մարդիկ են է՜, մեզ պես չեն: Ոնց որ խելքները ետ տված լինի: Մեկ-մեկ էլ գալիս են, էրեխեքը կոխած ջեբները, ճիշտ եմ է՜ ասում: Մի մեծ, մեր էն չորաթանի մեշոկի պես կարած տոպրակ ա շորի վրա, էրեխեն էլ դրած ա դրա մեջին: Այ, քեզ մատաղ, էդ էրեխեն հենա ճղավում ա, ուզում ա էդ բանտից դուրս գա, դրանք դինջ-դինջ ման են գալիս վանքում, իսկի հանում էլ չեն փորի մեջից: էդ էրեխեն իսկի իրա մոր երեսը տեսնում ա որ, ասա հենա 9 ամիս փորիդ մեջ ա էլի եղել, խի ես նորից տանում, ճխտում մեջը: Վույ-վույ աշխարհ, էս ինչ թազա մարդիկ տեսա ես էս քոռացած աչքերով:


-Բա դրանք մի լավ բան չունե՞ն, սաղ վատ ա:


-Ունեն, ոնց չունեն, նամռոտ չեն, ծիծաղներն էլ միշտ հենա բերանները: Մեկ ասում են, տասը՝ խնդում:


-Բա ինչի՞ վրա են էդքան ծիծաղում։


-Ես ի՞նչ իմանամ։


-Բա կարող է մեզ վրա են ծիծաղում, չիմանա՞նք։


-Չէ, կարող չի, շատ կուլտուրական են, բայց դե մեզ պես էսքան դարդի տեր չեն՝  լավ լավ հիվանդանոցներ են գնում, սաղ իրանց ցավերը բուժում են, լավ ուտում, խմում են տեղը տեղին. մի օր մի ջահել աղջիկ եկել ա, թե ես 70 տարեկան եմ:Ես էլ գիտեմ, իմ էրեխի թայութուշն  ա, դու մի ասա, դեռ ինձնից էլ 20 տարով մեծ ա: Է, ղադատ տանեմ, ապրումներից ա, սաղ ապրումներից: Մենք շատ ենք ամեն ինչի հետևից ընկնում: Բայց էս տեգորս քարը ինձ գերեզման ա տանելու, թե էս տարի չգցեմ:


-Բա, մեռնողի հետևից քրքրվում եք, մի կով հետը ճամփու դնում, բայց նայում եմ, ոչ մեկիդ տանը իսկի մի տաք ջուր չկա, բաղնիք չկա: Բա էս դարում մարդ մի ձեռքով կլողանա՞, բա ափսոս չե՞ք դուք:


-Վույ, էդ բանը չասես, մեռնողի վրա ծանր խոսք չի կարելի ասած, դա օրենք ա, պիտի ամեն ինչ կարգով, սարքով կատարես: Բաղնիքը հետո էլ կստեղծես, պարտադիր չի դու քո մեռելից, քո նամուսից առաջ ընկնես:
 

-Աշխարհում ամենասիրուն բանն ի՞նչն ա:


- Վույ, ղադադ տանեմ, սիրուն բան շատ կա. էրեխեն ա, էն ամեն ինչի քուռակը, հետո էն թոնրից հանած տաք-տաք հացը, որ երեսիդ ծիծաղում ա, բա սիրուն չի՞, էս մեր ձորերն ա է՜նախշուտ նախշուտ, մեր Տաթևի ամեն ինչն էլ սիրուն ա, բայց որ գյուղից էսքան գնում են, վատս ա թվում: Հիմա մի մեշոկ կարտոշկա դնես մեքենայի մոտ, մի ջահել չես ճարի, որ օգնի, ավտոյի մեջը գցի։ Չկա: Էս կովերն էլ են է՜, այլասերվել:


-Այլասերվե՞լ….


-Հա, սերունդը, սորտը փչացել ա: Կովերը սերունդ-սերունդ մարում են: Առաջ  մի կովը 8-10 լիտր կաթ էր տալիս, հիմա էս Տաթևը չորացավ, դրանց ծծերն էլ հետը չորացրեց, պրծավ: Էն օրն ասում եմ՝ յանի վշշալով խի՞ չես գալիս, յանի դու կո՞վ ես, թե արաղի քաշելի, որ սենց կաթ-կաթ ես գալիս, առաջ էն ոնց էիր ձեռքիս մեջ՝ ոնց որ մի կլթկլթալի աղբյուր:


- Հա, Տաթևն ահագին կռացել ա, գյուղում պտտվեցի, լացս եկավ. գնացել եք դարդներդ կովերին եք պատմում, փոխանակ  մի հատ բոլորին ահազանգեք,  որ էս տուրիստական բոլոր ծրագրերը հեչ են, գյուղը  որ մեռնի, էլ ինչ տուրիզմ. Էս գյուղը հազար անգամ ավելի մեծ քաղաքակրթական արժեք ունի, քան մնացած բոլոր բաներն իրար հետ՝ վանքից սկսած, ճոպանուղով վերջացրած:


-Բա ասա է՜, գյուղի վրա էլ հալ ու հարաքյաթ չի մնացել: Հեն է՜, սաղ հողերը բրախած: Թող ղեկավարությունը գա վերցնի մշակի: Ղեկավար կա, որ իմ երկու էծը չեմ տա ինքը պահի, չի էլ բաշարի, բայց հենա մի գլխավոր համակարգի ռույլին նստած: Հենա, ժուռնալիստ ես, գնա բացի մեր օրագրերը, սովետի ժամանակ ամենաառաջավորն ենք մենք եղել, հիմա ոչխարը ետ են տվել՝ կաղերն ընկել են առաջ, մենք էլ մնացել ենք քամակին: Ամոթ էլ ա է՜, հիմի կասես, իրա տուն ղոնաղ եմ եկել, ինքն էլ բողոքում ա կյանքից: Չէ, մենք հիմա մի քիչ բաբաթ ենք, վատ չենք, էսքան տարի ես իսկի փողի երես չէի տեսել, հենա հիմա գնում եմ մի քիչ առուտուր բան անում, քոչը յոլա տանում: Հես է, էս մեր մարդն ա գալիս, լսո՞ւմ ես:


-Չէ, ի՞նչը լսեմ:


-Վա, գալիս ա, չես լսո՞ւմ: Նա, որ կլուբի կողքը հասնում ա ես էստեղից իմանում եմ: Գնամ տեսնեմ ինչ եմ անում:


-Բա ամենակարևոր հարցերը մնաց…


-Եկ գնանք դռանն՝ ասեմ, բա որ մարդը տուն գա, պիտի կնիկը դեմը դուրս գա է, չի կարելի որ ներքին սենյակում լինի՝ օրենք ա:


-Բա դու իրեն էսպես նվիրված, հնազանդ, բա որ մի օր աչքը գցի ուրիշին, քեզ դավաճանի, ինչ կանե՞ս:


-Գիտես, ես կյանքում դրա վրա չեմ խոսա: Բա ինքն էլ մի օր չի ապրել, կյանքից մի բան չի հասկացել: Ես էլ մի հուրի փերի չեմ, ինչ անեմ, էս շան տանջանքը թողնում ա՞, որ մարդ մի կարգին մազ սանրի, մի կարգին կնիկություն անի էս մարդուն: Մեղք էլ ա: Սիրտն էլ հենա օպերացիա արած, եթե ուզում ա, թող գնա մի սիրունի մոտ, սիրտը գոնե մի բանից ուրախանա:


Գագո,Գագո, քո մասին եմ է՜ խոսում, ասում եմ՝ դեմ չեմ լինի, որ ավելի սիրուն կնկա  հետ ինձ դավաճանես:


-Դու կասես, կասես, դու որ գնացիր վանքը և առուտուրն անելը սովորեցիր, էդ տուրիստների վատ շրջապատն ընկար, ամեն ինչ էլ կասես: Էն մեր գյուղացի շուլուխչի Պակոյի պատմությունը գիտե՞ս. Ռայկոմի քարտուղարն իրա ընկերների հետ հեն են մի ծառի տակ քեփ են անում, Պակոյին էլ կանչում են, թե բաներ պատմի, մեզ ուրախացրու: Դե Պակոս էլ գիտի, որ չպիտի մի կաթիլ էլ դրանց հետ խմի, որովհետև համ կառաջարկեն, համ էլ հետո ղալմաղալ կանեն, որ խմել ա: Պակոն էլ դե սիրտը պայթում ա, որ կողքով արաղը գլգլալեն գնում ա, վերցնում ա, թե՝ դե խմեք իմ էշի կենացը, որ սենց լավ շրջապատ ունի:


- Այ Գագո՞, մալադեց, հիմի էշն էլ ես եմ, հա՞:

-Էշը վատ բան չի, ամենախելոք կենդանին ա, թող էշը ես լինեմ, իմ վատ շրջապատն էլ ՝ դու: Աղջի, էդ քո տուրիստ կնանիք արդեն առանց տղամարդ էլ են էրեխա բերում, դրանց ինչ կա, կապները լրիվ կտրած ա: Դե որ տղամարդը ծամն անի գցի քամակը, իրանք էլ կմոռանան էլի, որ դա կնիկ չի է՜, տղամարդ ա: Վայ, ձեզ տղամարդ ասողի… Ճիշտ չեմ ասո՞ւմ, ընկեր ժուռնալիստ:


Շարունակելի


ՎԱՐԴուհի Սիմոնյան


 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:30 • 25/09

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանի կայունությանը. Զ. Մնացականյանը՝ Թունիսի ԱԳ նախարարին

11:28 • 25/09

Նավթը թանկացել է՝ հասնելով 2014 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշի

11:21 • 25/09

Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները

11:20 • 25/09

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Շարմազանովը՝ Բելառուսի գործընկերներին

11:18 • 25/09

Առաջին անգամ ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշումը. ՄԻՊ

11:11 • 25/09

Նոր iPhone Xs-ն ու Xs Max-ը տապալել են դիմացկունության թեստը (տեսանյութ)

11:08 • 25/09

Թույլ չենք տալու ցեխ շպրտել բռնցքամարտի վրա. ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյան

11:07 • 25/09

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

11:04 • 25/09

Երևան-Արմավիր երթուղու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց

11:03 • 25/09

Փաշինյանը Քոչարյանին ուղղակիորեն մեղավոր է հայտարարում, դատարանից պահանջում ենք նրան պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել. Հ. Ալումյան

10:56 • 25/09

Ռուսաստանում մտադիր են հանրային տրանսպորտում դեմքերը ճանաչող համակարգ ներդնել. «Известия»

10:52 • 25/09

Իշխանությունները ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամք են դրսևորել. ԺՈՒԿ-ը շնորհավորել է երևանցիներին

10:52 • 25/09

FIFA The Best. հայտնի է, թե ինչպես են քվեարկել Հենրիխ Մխիթարյանն ու Վարդան Մինասյանը

10:38 • 25/09

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

10:36 • 25/09

Նոր Զելանդիայի վարչապետը դարձել է պատմության մեջ նորածնի հետ ՄԱԿ-ի ԳՎ այցելած առաջին ղեկավարը (լուսանկարներ)

10:35 • 25/09

«Ժողովուրդ». Էթիկայի հանձնաժողովը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել

10:25 • 25/09

«Հրապարակ». ՊԵԿ վերահսկողության վարչության պետ կնշանակվի Արա Ասլիկյանը 

10:24 • 25/09

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կրկին կալանավորվել է՝ այս անգամ 20 օրով

10:21 • 25/09

Մեսսին Ռոնալդուին ընդգրկել է լավագույն ֆուտբոլիստների իր եռյակում

10:15 • 25/09

«Ժողովուրդ». Հեղափոխությունից հետո կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտումից հետո շարունակում է կալանքի տակ մնալ միայն Մ. Գրիգորյանը

10:04 • 25/09

ԻՊ-ը ցանկանում է Կենտրոնական Ասիայում «խալիֆայություն» ստեղծել. ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար

10:04 • 25/09

«Ժամանակ». Ռուսական ընկերություննե­րը սկսել են հրաժարվել ռուսա­կան ռուբլով առևտուր անելուց

10:01 • 25/09

«Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը». Տրյուդոյի թվիթերյան գրառումը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

09:51 • 25/09

«Ժողովուրդ». Արտահերթ ընտրությունների անցկացման համար հնարավոր է Ն. Փաշինյանը գնա ԱԺ-ն 1-2 շաբաթով շրջափակելու քայլին

09:50 • 25/09

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես

09:44 • 25/09

«Ես այդ ժամանակ կույս էի». Բրետ Կավանոն Fox News-ի եթերում հերքել է կանանց բռնաբարելու վերաբերյալ մեղադրանքները

09:33 • 25/09

«Հրապարակ». Ինչո՞ւ է Քոչարյանի որդին դատական հայց ներկայացրել Արթուր Վանեցյանի ու Արա Պապյանի դեմ

09:15 • 25/09

Ինչպես են Պուտինի օլիգարխները ներթափանցել Թրամփի թիմ. Time

09:06 • 25/09

«Իրատես». Ընտրական հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից

08:59 • 25/09

«Իրատես». ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու թեման

08:43 • 25/09

«Հրապարակ». «Իմ քայլը» դաշինքում անակնկալ է եղել 80 տոկոսանոց հաղթանակը

08:41 • 25/09

Չինաստանում ժայռից «կախված» ռեստորան է բացվել (տեսանյութ)

08:20 • 25/09

«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանի ՀՀԿ-կան նախկին մրցակիցը ՊՎԾ-ում պաշտոն է ստացել

08:14 • 25/09

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

08:08 • 25/09

Կոնգոյում Էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի. հաստատվել է վարակման 150 դեպք

07:44 • 25/09

Instagram-ի հիմնադիրներն աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել. NYT

07:13 • 25/09

Նոր Ջեյմս Բոնդ կարող է դառնալ նախկին Սուպերմենը

06:23 • 25/09

Ռոհանին կրկին սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը

05:48 • 25/09

Մահվան ելքով վրաերթ Երևանում. shamshyan.com

04:48 • 25/09

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր են ստորագրել

04:12 • 25/09

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է ՀՔԾ. shamshyan.com

03:57 • 25/09

Մերկելը ներկա չի գտնվելու Էրդողանի պատվին կազմակերպված ընդունելությանը

03:11 • 25/09

Մահացել է «Աստղային պատերազմների» պրոդյուսեր Գերի Կուրցը

02:29 • 25/09

Հարավային Կորեայի նախագահը Թրամփին է փոխանցել Կիմ Չեն Ընի հաղորդագրությունը

01:47 • 25/09

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը

01:19 • 25/09

ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

00:49 • 25/09

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

23:58 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի է Տարվա լավագույն ֆուտբոլիստը

23:57 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա խորհրդանշական հավաքականը

23:55 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի դարձավ նաև տարվա լավագույն մարզիչը

23:52 • 24/09

Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը

23:25 • 24/09

ԿՀՎ նոր ղեկավարը կընդլայնի «բարդ երկրների» նկատմամբ հետախուզության մասշտաբները

23:21 • 24/09

ՖԻՖԱ. Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահ

23:10 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա լավագույն գոլի հեղինակը հայտնի է

23:07 • 24/09

Նեթանյահուն Պուտինի հետ զրույցում հերքել է Իլ-20-ի կործանման պատասխանատվությունը

22:56 • 24/09

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

22:32 • 24/09

Ամեն պահի պատրաստ ենք Կառավարության կիրառած փոփոխությունների շրջանակում քաղաքական գործունեություն ծավալել․ Վ․ Ավետիսյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

22:14 • 24/09

Apple-ն ավարտել է Shazam հավելվածի ձեռքբերման գործարքը

22:02 • 24/09

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ

21:56 • 24/09

Opta. Սարգիս Ադամյանը` երկրորդ Բունդեսլիգայի խաղային օրվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

21:49 • 24/09

Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ի և ԿժԴՀ-ի ղեկավարների միջև գագաթնաժողով նախապատրաստելու մասին

21:32 • 24/09

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

21:16 • 24/09

Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու մասին

21:14 • 24/09

Այսօրվա հեղափոխության ճշգրիտ «ռեցեպտն» է՝ անել այն, ինչ չի ուզում ՀՀԿ-ն և երկիրը կգնա առաջ. Ա. Մանուկյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

21:12 • 24/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանն ուժեղ գտնվեց Ճապոնիայից

20:58 • 24/09

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

20:56 • 24/09

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Ա. Զուրաբյանը շնորհավորել է նորընտիր քաղաքապետին

20:35 • 24/09

Android-ով առաջին սմարթֆոնը տասը տարեկան է

20:21 • 24/09

2019 -ը դիմավորելու ենք նոր խորհրդարանով, նոր կառավարությամբ, նոր իրավիճակով. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

20:05 • 24/09

Լուիս Էնրիկե. Տեսակրկնությունները պետք են ֆուտբոլին

20:05 • 24/09

Եթե կուսակցությունները դասեր քաղեն Երևանի ընտրություններում պարտությունից, կարող է՝ ԱԺ ընտրություններում խնդիրներ առաջանան վարչապետի համար. Ա. Բադալյան

19:49 • 24/09

Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ

19:43 • 24/09

Airbus-ը Բիրմինգհեմի օդանավակայանում փորձել է վայրէջք կատարել ուժեղ քամու պայմաններում (տեսանյութ)

19:28 • 24/09

Ժիրու. Իմ և Մորատայի միջև ազնիվ մրցակցություն է

19:07 • 24/09

ՄԱԿ-ի ամբիոնից մենք պետք է առաջին հերթին փորձենք մեղմել մեր շրջափակման հետևանքները․ ՄԱԿ-ի փորձագետ

18:42 • 24/09

Լիսաբոնի բնակիչները բողոքում են կենտրոնում բնակարանները զբոսաշրջիկներին վարձակալության հանձնելու դեմ

18:29 • 24/09

«Ռեալը» 80 մլն եվրո է առաջարկում «Այաքսի» ֆուտբոլիստի համար

18:26 • 24/09

Շնորհավորում ենք երևանցիներին՝ առանց զանգվածային կեղծիքների անցած ընտրությունների կապակցությամբ. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

17:56 • 24/09

ՊԵԿ-ը Կոտայքում ապօրինի գործող ակումբներ է բացահայտել. պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է

17:45 • 24/09

ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրոպա լիգայի մասնակիցների թիվը

17:41 • 24/09

«Բարսելոնան» կբողոքարկի Լանգլեի կարմիր քարտը

17:37 • 24/09

Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

17:27 • 24/09

Ա. Ջավադյանը ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը ներկայացրել է գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը

17:16 • 24/09

ԱՄՆ բնակիչն իր տան պարտեզում երկգլխանի օձ է հայտնաբերել (տեսանյութ)

17:13 • 24/09

Քիմ Քարդաշյանը՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգին (լուսանկարներ)

17:12 • 24/09

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնել է 42 դիմորդ, որոնցից ընտրվել է վարչապետի խորհրդականը

17:09 • 24/09

Լիբանանի նախագահը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը պառակտելու ձգտման համար

17:09 • 24/09

Ընտրողներին կաշառք տալ-ստանալու հատկանիշներով հարուցված չորս գործ ընդունվել է ՀՔԾ վարույթ

17:04 • 24/09

«Լույս»-ը, «ԲՀԿ»-ն․ «ՀՅԴ»-ն ու «Ժառանգությունը» կողմն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

17:00 • 24/09

Քաղաքացին սպառնում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից. փրկարարները դեպքի վայրում են

16:55 • 24/09

Երբ կհանդիպեմ կուսակիցներիս, կհասկանամ՝ դադարեցնում եմ իմ գործունեությունը, թե ոչ. ԼՀԿ անդամ Վիկտոր Ենգիբարյանը պարզաբանում է` ինչու էր կոչ արել ընտրել «Իմ քայլին»  

16:50 • 24/09

«Գազպրոմ»-ն այլևս աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունը չէ. S&P Global Platts

16:38 • 24/09

Marca-ին հայտնի է դարձել տարվա խորհրդանշական հավաքականի 8 ֆուտբոլիստի անուն

16:38 • 24/09

Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 32 հասցեում՝ երկաթգծի «Դեպո»-ի տարածքում, օձ է հայտնաբերվել

16:35 • 24/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:32 • 24/09

Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը քննարկելու․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

16:30 • 24/09

Ավելի լավ է՝ գետինը մտնենք, եթե մենք ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք, լցոնումներ անենք. Ն. Փաշինյան

16:26 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքների հիման վրա. «Անկախ դիտորդ» դաշինք (տեսանյութ)

16:24 • 24/09

Ասադը C-300-ի տրամադրման առնչությամբ զանգահարել է Պուտինին

16:22 • 24/09

Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն