Յացենյուկը դարձյալ ԱՄՆ-ից զենք է խնդրել՝ Ուկրաինայի պաշտպանության համար
Վաշինգտոնում գտնվող Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դարձյալ հայտարարել է իր երկրին «պաշտպանական զենք» տրամադրելու մասին, որը, նրա խոսքով, անհրաժեշտ է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար, տեղեկացնում է ТАСС-ը:
«Մենք խնդրում ենք մեզ պաշտպանական զենք տալ՝ ռուսական բանակին զսպելու համար: Ուկրաինան միակ երկիրն է, որը կռվում է ռուսական կանոնավոր բանակի դեմ»,-ասել է նա:
Յացենյուկը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ ազատ աշխարհի համար, և այդ պատճառով ԱՄՆ-ն, որպես աշխարհի առաջնորդ, պարտավոր է աջակցել իր հանրապետությանը՝ ռազմական ու տնտեսական հարցերում:
«Մենք չենք ակնկալում, որ ամերիկյան զինվորականները կգան Ուկրաինա՝ պաշտպանելու այն, սակայն մենք ակնկալում ենք Ուկրաինայում բիզնես ներկայություն՝ ներդրումների տեսքով: Ամերիկյան ներդրումներն Ուկրաինայում կլինեն լրացուցիչ պաշտպանություն, որը կխթանի մեր տնտեսությունն ու կապահովի մեր հաջողությունը»,-ասել է նա










