Twitter-ի ղեկավար Դիկ Կոստոլոն լքում է պաշտոնը

10:27 • 12.06.15

Twitter ընկերության ղեկավար Դիկ Կոստոլոն հրաժարական է տվել։ Հուլիսի 1-ից նրա պաշտոնը ժամանակավոր կզբաղեցնի միկրոբլոգների ծառայության ստեղծողներից մեկը՝ տնօրենների խորհրդի ղեկավար Ջեք Դորսին, գրում է Deutsche Welle-ն։

 

Մինչդեռ Կոստոլոն, ով գլխավորում է Twitter-ը 2010-ից, կմնա տնօրենների խորհրդում։ Դորսին կզբաղեցնի այդ պաշտոնն այնքան ժամանակ, մինչև կընտրվի նոր տնօրենը։

 

Այդ հարցով պետք է զբաղվի հատուկ հանձնաժողով, որը թեկնածուներ կփնտրի ամբողջ աշխարհից՝ ինչպես ընկերության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Twitter-ի ղեկավար Դիկ Կոստոլոն լքում է պաշտոնը