ԱՄՆ-ն մտադիր է այնպիսի միջոցներ ձեռնարկել ՌԴ դեմ, ինչպիսիք չեն կիրառվել սառը պատերազմից ի վեր

10:48 • 14.06.15

ԱՄՆ-ն Ռուսաստանի կողմից հետագա ագրեսիան կանխելու նպատակով պատրաստ է 5000 զինվոր, տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ և ծանր ռազմական տեխնիկա տեղադրել արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրներում։  

Այս մասին գրում է The New York Times-ը՝ ամերիկյան պետական պաշտոնյաներին հղումով։

Ամերիկյան զինտեխնիկայի պահեստարանների և ռազմաբազաների վայրերը, ինչպես նաև պլանավորված ժամկետները դեռ մշակման փուլում են։  

Զինվորական տեխնիկան նախատեսվում է տեղադրել Բուլղարիայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Էստոնիայի և հնարավոր է՝ նաև Հունգարիայի տարածքներում։

Պենտագոնն իր մտադրությունները բացատրել է նրանով, որ ցանկանում է ցույց տալ իր անվտանգության երաշխիքները ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։

Եթե պլանը հաստատվի, ապա դա կլինի առաջին նախադեպը «սառը պատերազմի» ավարտից ի վեր։