Օ՜, Զանգեզուր, օ, Տաթև. զբոսաշրջային ժուռնալիզմ և մեդիաքննադատություն. /չորրորդ պատում/
ՎԱՐԴուհի Սիմոնյանի «Օ՜ Զանգեզուր, Օ՜ Տաթև» շարքի նախորդ երեք պատումներն այստեղ՝ ԱՌԱՋԻՆ, ԵՐԿՐՈՐԴ , ԵՐՐՈՐԴ :
Հայաստանում համառորեն չի երևում մեդիաարտադրանքը չափող, կտրող այնպիսի մի ճկուն գործիք, ինչպիսին մեդիաքննադատությունն է: Բայց սա ամենևին չի նշանակում, որ հատուկ այդ թերացման պատճառով հանրային միտքը պետք է մատնվի պարապության և մանավանդ՝ խուսափի նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը: Տաթևում, օրինակ, ծավալվեցին մեդիաքննադատական այնպիսի աշխույժ դիսկուրսներ, որոնք անգամ մաստեր կլաս կարող են ծառայել խելոք լրագրողի համար: Բայց այսքանից հետ, ինչու էր Տաթևի շուրջ կեսդարյա գլխավոր գյուղատնտեսը ժամանակ առ ժամանակ հառաչում՝ Տաթևը մեռնում է. այդպես միայն կարող էր պտտվել մեր կծոտող Բողարին խոսացնող, Եզան Սրբի համար լաց լինող մեր Բակունցի լեզուն . «Եվ այնուամենայնիվ Կյորեսը մեռնում էր, ինչպես մեռնում էր Խուռուփի ձորի վերջին կաղնին… »:
-Մի եկ է՜ եկ, քիչ ա մնում էս ռադիոն, էս տելեվիզրը ջարդեմ, զիզա-զիզա անեմ, բա էսքան սուտ կլինի՞, որ սրա մեջին ա, մի լսի է, լսի՝ տես ինչ ա ասում:
Ռադիո. «Իշխող կուսակցության պատգամավորը տնտեսական աճը կասկածելի չի համարում՝ կոչ անելով արտագաղթի փոխարեն օգտագործել արտագնա աշխատանք անունը, քանի որ ինքը վստահ է` գնացողները վերադառնում են»:
-Հա՜ բա ինչ են անում, վերադառնում են, կուրկուտը գցի, գնա կայարան, ճամփա պահի: Հիմա ես չեմ՝ դու ես, էս ժուռնալիստություն ա՞, թե՞ քյանդրբազություն:
-Դե էստեղ ժուռնալիստը պատգամավորի խոսքն է մեջ բերել, տեղեկացնում է, որ…
-Դու էլ ես հա՞ դրանց խելքին, խի ով ինչ ասի, պիտի ժուռնալիստը թութակի պես կրկնի՞: Վեր կենար հենց մեր գյուղի թվերը դներ դրա առաջ, ասեր՝ այ մարդ, 300 աշակերտ ա եղել Տաթևում, հիմա 80 երեխա ա դպրոց գնում, դու էդ ինչի՞ մասին ես խոսում: Իսկական ժուռնալիստն էն ա որ..ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ, հլա մի սուս կաց, Սյունիքի անունը տվավ:
Ռադիո. «Ծնելիության ամենացածր ցուցանիշներն ունեն Սյունիքի եւ Տավուշի մարզերը՝ տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի բաժնի ղեկավարը: Ամուսնության դեպքերը նվազել են 9.4 տոկոսով: Ամուսնալուծությունների դեպքերը նախորդ տարվա համեմատ այս տարվա առաջին եռամսյակին 22.5 տոկոսով նվազել են»:
-Դե Ա-ն ասում ես Բ-ն էլ ասա էլի, ջանդ դուրս կգա՞: Ասա, ասա՝ թու, ձեր ճակատին, այ Սյունիքի տղամարդիկ, որ չեք իմանում երեխա բերելու ձևերը, էնքան եք նամարդացել, որ ձեր կնանիք տան մեջ չոր կոճեր են դառել, բա խի՞ ա ամաչում, խի՞ չի մի հատ էլ թքում մեր ունքամիջին: Էհ, ամեն անգամ ասում եմ էս ռադիոն չբացեմ, էլի ճակատս պնդացնում եմ՝ միացնում:
-Հիմա ռադիո՞ն է ավելի տանելի, թե՞ հեռուստատեսությունը:
-Եթե ուզում ես մի քիչ էլ ապրես, պիտի երկուսն էլ չմիացնես: Դենը գնացեք, Հայաստանի ամենահետի, ամենաքամակի տղամարդն էլ սյունեցին դուրս եկավ՝ ես ձեր խելքին աղ անեմ…Ասա մի անգամ եկեք Տաթև, մենք ձեզ կբացատրենք, թե երեխան ոնց են ունենում: Դու բեր էս գյուղում թեկուզ մի կանսերվի հոսքագիծ դիր՝ հենա պատրաստի շենքն էլ ունենք, բեր գոնե մի կաթի, բրդի հանձնման կետ դիր, սալյարկան էլ մարդավարի գնով ծախի, հետո կտեսնես, թե քանի երեխա կծնվի էս գյուղում: Մի 10 տարի առաջ ունեցել ենք 1050 բնակիչ, հիմա դառել ենք՝ 520: Բա ամոթ չի՞ մեզ: Ստեղից Գորիս 8000 դրամ ա. էրեխու ատամը, կնկա փորը ցավաց՝ դե տար, մարդ ա մեռնում 100 հազար տուր, որ տանեն Գորիս հերձեն: Դե 140 դրամով կաթ ծախի, 180 դրամով ջերմուկ առ, տեսնեմ՝ քանի տարում ես թուփ անելու մեռնելուդ փողը:
Հեն է, մեր Տաթևի գլխավոր գյուղատնտեսն ա գալիս: Քանի տեղ չի հասել, մի բան պատմեմ՝ էս Սանթրոսյանը լավ տղերք ունի, բայց մի անգամ տեսել ա սրանք ուշ են զարթնում, ցույց ա տվել չաղ, նախշուտ հարսներին, թե՝ այ շան տղերք, բա սրանց տերը կքնի՞…
-Բա մի անգամ շատվորով եկան Երևան, մեր տուն, դե մամաս ասեց, կներեք, էդքան մահճակալ չունենք, մի երկուսի տեղերը պիտի գետնին, տափին գցեմ, Սանթրոսյանը թե՝ այ, հարս, 5-րդ հարկը յանի տափ ա՞: /Ծիծաղում ենք.Վ.Ս/
-Սանթրոսյան, մի եկ տես ինչ ա է ասում էս ռադիոն՝ ասում ա մենք կռտած ենք, չենք կարում խոխա բերենք:
-Ա, վերջացրու է, վերջացրու, դատարկ բաներ մի խոսա, ամոթ ա քեզ, էս աղջկա կողքին էլ էդպիսի բառեր ես ասում:
-Ես՝ ներողություն…թե ջեբումդ սրտի դեղ ունես, էս ռադիոն մի քիչ լսի, տեսնո՞ւմ ես ինչ ա ասում, էս հաստատ մեր Սերո Խանզադյանն ա գրել, մեր Պլը Պուղու պատմություններից ա, լսի.տեսնո՞ւմ ես էս ժուռնալիստը ոնց ա կարկուտ թակում, մի լսի է՜, գյուղատնտեսությունը, տավարն ու խոզը ուր են հասել, պահո, որ սենց առաջ են գնացել ու զարգացել, սրանք էգուց- էլօր դեպուտատ են ուզելու դառնան, մի դրա ձենը բարձրացրու, թող Սանթրոսյանն էլ իմանա:
Ռադիո. «Թռչնաբուծության, խոզաբուծության, տավարաբուծության ճյուղերը անցած մեկ տարվա ընթացքում աճ են գրանցել, բոլոր տեսակի կենդանիների գլխաքանակի ավելացում է արձանագրվել շուրջ 1,7-4,1 տոկոսով: Ընթացիկ տարվա տվյալներով՝ կաթի արտադրությունն ավելացել է 6,6 տոկոսով, մսինը՝ 4,1 տոկոսով, ձկան արտադրությունը՝ 49 տոկոսով: «Դա մեր կատարած աշխատանքի, գյուղացու կատարած աշխատանքի արդյունքն է. ստեղծվել են այնպիսի հիմքեր, որը մեզ թույլ են տալիս ասելու, որ այս ճյուղերը հաստատուն քայլերով առաջ են ընթանում, իրենց հետ բերելով մթերքների արտադրության աննախադեպ աճ»,- ասաց գյուղփոխնախարարը»:
-Սանթրոսյան, էս ռադիոն չտանե՞նք մեր գոմերից կախենք, մեր կովերն ու խոզերը լսեն, տափը ճղեն, մտնեն մեջը: Հենց լսեցին, որ իրենց քույրերն ու եղբայրներն էդքան զարգացել են, կարող ա իրանք էլ խելքները հավաքեն գլուխները, ինչ կասե՞ս:
-Այս հարցերը կատակի տալու հարցեր չեն, սրանք լուրջ վերլուծության են կարոտ, նրանք էլ են էլի քո պես շուլուխի տվել, որ եկել ենք, հասել այս վիճակին: Մայրաքաղաքից հազիվ մի ժուռնալիստ է եկել գյուղ, փոխանակ գյուղի խնդիրները հատ-հատ ներկայացնեք, որ դրանց մի լուծում տա կառավարությունը՝ հազիվ ձեր գռեհիկ հումորն եք ցուցադրում: Տակ…
-Սանթրոսյան, էն ոնց ա եղել, որ դասախոսը քեզ ռուսերենից հարց ա տվել, ասել ես, ընկեր չգիտեմինչյան, լեռնային պայմաններում ինչ ռուսերեն է՜:
-Հա, հենց այդպես էլ եղել, ինչ կա որ: Բայց հիմա դրա ժամանա՞կն է: Ամբողջ օրը գերանին նստած փորներդ արևին եք անում, իսկ գյուղը մեռնում է, Տաթևը մեռնում է, է՜…
- Բակունցավարի ասեցիք, է՜. Կյորեսը մեռնում էր, ինչպես մեռնում էր ձորի վերջին կաղնին…
- Բա որ Բակունցը մեջ ես բերում, ճիշտ մեջ բեր է՜. Կյորեսը մեռնում էր, ինչպես մեռնում էր Խուռուփի ձորի վերջին կաղնին…
-Հա, ձորի անունը մոռացել էի…
-Բա գորիսեցին իրավունք ունի՞ Բակունցը մոռանալու, ճիշտ չե՞մ ասում, Սանթրոսյան:
- Կարևորը դա չէ. Կարևորն այն է, որ Տաթևն այնուամենայնիվ մեռնում է, Բակունցի ասած՝ քերծերը փլվում են, հողը հողագործի ձեռքից գնում է…Արի հենց հիմա գնանք մեր տուն, ամփոփիչ արձանագրությունը ես պահել եմ, քեզ ցույց տամ:
-Ի՞նչ արձանագրություն:
-Այն արձանագրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Շրջանի գյուղատնտեսական ցուցանիշներով համար առաջինը Տաթևն է. հացահատիկ՝ 3 ցենտներ, խաղող՝ 40 ցենտներ, բանջարեղեն՝ 400 ցենտներ, կաթ՝ 2000 լիտր…»:
-Ընկեր Սանթրոսյան, ոնց էլ անգիր հիշում եք:
-Բա դրանից ինչ կա կարևոր, ամեն օր բացում նայում եմ այդ թվերը, շարունակե՞մ՝ 20 տոննա խնձոր էինք վերցնում, 30 տոննա վարունգ, պոմիդոր, հիմա կանգնում են, թե Տաթևի հողը բարենպաստ չի: Ձեր գլուխը, ձեր խելքը բարենպաստ չի: Գնա կառավարությանն ասա, Տաթևն ունեցել է 1825 ՀԱ վարելահող, մեզ մոտ 4 անգամ ցանքաշրջանառություն է եղել, հետո հողերը մեջ-մեջ արեցիք, սարքեցիք 625 հեկտար, ապա հողի լեզուն չհասկանալու պատճառով այս թեք լանջերն էլ կրճատեցիք, սարքեցիք 425, վերջում էլ թողեցիք մի ոտնատակ հող՝ 70 հեկտար: Բա էս ոսկի հողի հետ կարելի՞ է այսպես վարվել: Մերը հենց ամենաարդյունավետ հողն է, իր ընդերքում արդեն պարարտ: Խելքի եկեք, սա սակավահող Հայաստանն է, պիտի թեք լանջից էլ կախվես հողդ մշակես:
-Հա, ես հիշում եմ, թե պապիս ոնց էր էդ թեք լանջերը ջուր հասցնում, մշակում…
-Բա, նա մի մետր հող պարապ կթողնե՞ր. ջուր չի եղել, գնացել ենք Գյազբել սարից ջուր հասցրել այգիներին: Մեր կանայք ոտքով յայլաներն են գնացել, ճամփին երեխա ունեցել։ Սա ի՞նչ է, բոլորը խիղճները մեկեն կորցրե՞լ են: Տավարը հիվանդանում է, ոչխարները քորվում են, հողը ոտքի տակից անտառ է փախչում, ոչ մեկի սիրտը չի ցավում: Մեր առաջվա ագրոնոմը էն օրը եկավ, տղամարդ հալով հոնգուր-հոնգուր լաց էր լինում, ասում էր՝ սա գազանվարություն է, այգիները հողին են հավասարեցրել: Ես արդեն 90 տարեկան եմ, բայց ես էլ ամաչեցի, որ ներքևի այգուս կեսը էս տարի թողել եմ անմշակ: Էդ չէր կարելի, չէր կարելի: Հիմա էդ հողը նայում ա ինձ, ես երես չունեմ իրեն նայելու:
-Սանթրոսյան, դու էն պատմի, որ հավերին դատի ես տվել ու տուգանել այգիներ մտնելու համար:
-Բա աչքն էլ չեմ հանե՞լ, անարխիային սովոր եք, ուզում ես մարդ եղիր, ուզում ես հավ, պիտի ենթարկվես կարգուկանոնին: Հավն էդ քանի՞ գլխանի ա, որ մտնի աշնանացան ցորենի դաշտն ու քեփ անի, Սանթրոսյանն էլ քնած ա, հա՞, որ էդ քեփը հարամ չանի դրա գլխին: Այո, բռնեցի, ակտը սիրուն գրեցի և հավին տեղում 50 կոպեկ տուգանեցի:
-Դե պարզ է, որ հավին չեք տվել ակտը, բայց այդ դեպքում ինչպե՞ս իմացաք, ով է դրա տերը, որ տեղում էլ տուգանեցիք:
-Դու Սանթրոսյանին լավ չես ճանաչում: Գլխավոր գյուղատնտեսը ոչ միայն հավերին, այլ մկներին ու ճանճերին էլ պիտի դեմքով մեկ-մեկ ճանաչի: Հետո էլ ես մենակ տիրոջը չեմ պատժել է, հենց հավերին էլ եմ պատժել ցորենը փչացնելու համար:
-Հավին ինչպե՞ս պիտի պատժեիք, հո մի քանի սուտկա հարկադիր չէիք տալու:
-Ոչ, ավելի մարդասիրական մոտեցում եմ հանդես բերել: Մկնդեղը սիրուն շաղ եմ տվել դաշտում ու գյուղացիներին հայտարարել՝ դեպի համայնական դաշտի փշալարը վազող հավը մահապարտ է, վերջ: /Ծիծաղում ենք.Վ.Ս./
Ուր ես ծիծաղում, այ հենց այսօր բազմամյա խոտով արածող կովն էլ է մահապարտ, լցնում են դաշտերը, էլ չգիտեն, որ գիտականորեն ապացուցված է, որ նման խոտ արածող կովը հիվանդանում ու մեռնում է: Առաջ ես հատուկ դրա համար երկու պահակ էի պահում, հիմա անարխիա է: Չի իմացվի, միգուցե էս ռադիոյի հաղորդավարի պես մտածում են, թե մեր կովերն այնքան են զարգացել, որ կգիտակցեն, թե իրենց սննդակարգն ինչպես պիտի ճիշտ պլանավորեն:
-Սանթրոսյանինը ուժեղ դիսցիպլինա էր, է՜. մի կծոտող էշ կար, վերցրել էր բանկա գցել բերանը, կապել, նամորդնիկի նման, որ դուրս էր գալիս գյուղը, իսկական ցիրկը սկսվում էր:
-Ցիրկը էդ չէր, է, ցիրկը քո էսօրվա քաղաքականությունն ա: Բա չէ, ով ինչ ուզի, անի, քաոս, անարխիա: Դե թող հետո էլ կծեր, մի երկու ամիս ռեխը փակեցի, իր էշ տեղով հասկացավ, թե ում ձեռքն ա ընկել: Անդրոպովի ժամանակ մի աշխատակից էիք ուղարկել Մոսկվա, սրան ոստիկանությունը բռնել էր, թե աշխատանքային ժամին ինչ ես անում խանութում: Մենք այստեղից եթե թուղթ չուղարկեինք, էդ մարդուն արդեն կալանավորում էին Մոսկվայում: Հիմա մարդն ում ա պետք, մեկը չի ասում՝ ոնց ես ապրում, ինչ ես անում, ուր ես գնում, այ մարդ: Էհ, շատ նստեցինք, մնացինք նստած: Բա կարելի է՞ այսքան ժամ անգործ մնալ: Բայց սա ինտերվյու չհաշվես, կգաս մեր տուն, որ միասին լավ վերլուծենք իրավիճակը:
-Սանթրոսյան, կաց, սպասի, վատ բան ա է պատահել, մի լսի, ասում ա նավը խորտակվել ա, մեջին էլ 410 մարդ, անձնակազմն էլ հետը՝ 458:
-Վայ, այ մարդ, էդ ո՞նց ա պատահել: Աման, էս ինչ շառ բան իմացանք, բա գոնե փրկվող չի եղե՞լ:
-ժողովուրդ ջան, էդ մեզ մոտ չի եղել, ուրիշ երկրում ա…
-Այ քեզ խաթա, ընդամենը 20 մարդ ա է փրկվել, արա բա էդ բանը կանեն, էդքան ժողովուրդը կտանեն, կլցնեն ջուրը, էս անտերը բա որ ասում եմ մի խեր խաբար չի ասում…
-Բայց ասեց, չէ, մեզ մոտ չի եղել, Չինաստանում ա եղել դեպքը, լսեք, հենա, պարզ ասում ա՝ Չինաստանի խոշորագույն Յանցզի գետում ջերմանավը ցիկլոնի մեջ ա հայտնվել:
-Դու մի էս ժուռնալիստի խելքին նայի է.աղջի, որ մեզ մոտ չի եղել, մենք հարաքյաթ չանե՞նք, բա դրանք մարդիկ չե՞ն, ուրեմն մենակ հա՞յն ա մարդ, մնացածը գնան լցվեն ջո՞ւրը:
-Բայց ասում ա փրկարարական աշխատանքները շարունակվում են է, կարող ա մի լույս բացվի էս մարդկանց գլխին: Այ մարդ մեր գյուղի չափ ժողովուրդ ա է կոտորվել, կապիտանը խմել ա, ինչ ա արել, ես էլ ասի գնամ մի քիչ գործ անեմ, էլի պիտի ընկնեմ մտածմունքի մեջ,վեր կենամ գնամ Ժենոյի գերեզման…
-Տիկին Ռամելա, էս հեռուստացույցն էս ինչ ա ասում, որ էդպես կլանված նայում ես:
-Գիտես, էս նայելով ես ինչ հասկացա, էս սերիալներով համ մարդկանց բժժացնում են, կյանքից կտրում, համ էլ էն հարուստների, գռփողների տներն են ռեկլամ անում ու մեզ ղրնջի տամ՝ ջղայնացնում էլի: Բա ինչ, մի նայի տես էս ինչ տներ են, մեջին էս ինչ ապրուստ ա, ինչ սերվիսներով են սրանք չայ խմում, մի տես է, էս ինչ խոլ ա, մեծ ճաքես դու հա, սրան տեսնես որ փողոցից են բռնել բերել, իբր կինո ա: Կինոն մեր «Նահապետ»-ն ա, «Գիքոր»-ն ա, էս ինչ ա՝ յա իրարից բամբասում են, յա գողանում, վերջում էլ իրար տալիս սպանում: Հիմա էլ թազա բան են մտածել, որ ջահելների գլուխն էլ լվան, մի քանի տեղ էլ պաչպչելու նկարներ են գցում, որ ջահելներն էլ հայիլ-մայիլ կտրեն: Ամոթ ա, ամոթ: Որ Երևան գնաս, դրանց իմ կողմից ասա, էդ մարդկություն չի, որ դուք եք անում:Եթե մարդը գյուղում ա ապրում, դա չի նշանակում, որ կարդացած չի, հիմար ա, գլխի չի ընկնի, թե ինչ բանի եք:
-Բա ինչ կինո ես ուզում, որ նկարահանեն, ցույց տան, ինչի՞ մասին:
-Ես ռեժիսոր կամ կինոմեխանիկ չեմ, որ իրանց ասեմ ինչ նկարեն: Յանի «Նվագախմբի տղաները» կամ «Տերն ու ծառան», որ նկարել են, եկել են ինձ հարցրե՞լ, թե ոնց նկարենք: Սիրուն, մարդավարի կինո են հանել: Էսքան տարի նայում ենք, չենք էլ կշտանում: Ասա, որ դրա ումուդին ենք մնացել, ոնց կկշտանանք:
-Բա ո՞ր հաղորդումներն ես հաճույքով նայում, Ռամելա ջան:
-Է, էս անունս էլ հեչ չեմ սիրում է, բռնել են վրաս իմպորտնի անուն դրել որ ինչ դառնա: Դե ջհաննամը լինի, ինչ ասեմ, ես շատ ժամանակ չունեմ, որ մտնեմ սրա մեջ ու դուրս չգամ: Լուրերն եմ լսում, էն էլ դրա քանի՞ տոկոսն ա ղորթ, քանիսը՝ սուտ: Էն «Շանթի» լուրերն էլ՝ մեջը ռեկլամ: Այ մարդ, դե քսան րոպե լուրեր եք տալիս, ամոթ ա էլի, յանի դրա մեջ ռեկլամը խի եք կոխում, թողեք հալալ գոնե մի բան նայենք էլի: Մեկ էլ լավ ա հիշեցի, թե կարում ես, գնա էն ակումբների շուլուխչի տղերքին ասա, դուրս եկեք տելեվիզրից, ամոթ ա, էդ շուլուխ չի, որ դուք եք անում: Դու հիմա Տաթևում գնա, ում ուզում ես բռնի, քեզ ավելի շատ ուրախ, ծիծաղելի բաներ կպատմի, քան դրանց էդ անհամ տռտռոցն ա: Էն ժողովուրդն էլ նստած ընդեղ ծափ ա տալիս, էն օրը ինձ ինձ մտածում եմ, ասում եմ, կարող ա՞, սրանք էնպիսի մի մեծ դարդի տեր են, որ տանը մնան լացելու են, դրա համար էլ գալիս են ստեղ ստից ծիծաղում: Չի իմացվի, երևի հենց տենց բան կա մեջտեղը, մենք ինչ իմանանք:
-էլ ի՞նչ առաջարկներ ունես:
-Մեկ էլ գիտե՞ս ինչ ա կատարվել: Ոնց որ էն պարզ, հասարակ մարդկանց մասին ոչ մի բան չեն խոսում: Հենա, դե արի ստուգի, բոլոր ալիքներն էլ շուռ տուր, իսկի մի գյուղացի, աղքատ մարդ չես ճարի՝ տես, հիմա շուռ եմ տալիս՝ սա քեզ մեկ, հենա թազա կաստյումը կեցած, գալուստիկը կապած իրա բիզնեսից ա խոսում, հողը գլխիդ յանի մեր գյուղի տղերքը քու խելքիդ կեսը չունե՞ին, որ ընկել են Ռուսաստանի ձորերը, ինչ ա մի կտոր հաց աշխատեն, խոխորցը պահի: Առաջ եմ գնում. էս մեկին եշի, էս զըրթն ով ա, սպասի, հեսա տակին կգրվի, կկարդանք, երևի դեպուտատ բան ա, չէ մինիստրության աշխատող ա, հենա ձենը տաք տեղից ա գալիս, դե հիմա էլ Հ1 եմ գալիս՝ ստեղ նայի, էս էլ հարյուր եկեղեցի են բացում, ժողովուրդը սոված ծարավ: Այ աղջի, մի ինձ ասա տեսնեմ, էս խի են էսքան վանք շինում, իմանում են, թե Աստված էլ ա կաշառակե՞ր, իրանցից կաշառքն ընդունելու ա ու մոռանա՞ իրանց սաղ մեղքերը…Վայ, աղջի, կայծակը տվեց, լույսերը տարավ է, վայ, կարող ա՞ Աստված չընդունեց իմ ասած էս խոսքերը: Ասա, ուր եմ է խոսում, որ գետը ակնից ա պղտոր, դու ինչ կարաս անես քո էս միամիտ հալովդ:
-Բարև Ձեզ, Դո՞ւք եք, գյուղի էլեկտրիկը:
-Հա, բայց լույսից չհարցնես. էս գյուղի փայտի սյուները, ամբողջ ցանցը 1968 թվի ա: Դրա իսկի 10 տոկոսն էլ չի մնացել: Գյուղում երկու հոգի գրիպ ընկնի, մի լավ փռշտա, լույսերը կգնան: Ամբողջը խախուտ ա խախուտ: Լար-մար փոխելով հո չի՞ լինի:Ասել են՝ բետոնի սյուներ պիտի կառուցվի: Էն բերելն ա, որ բերում են:
-Եկ, եկ մոմ տամ, այ ղադադ տանեմ, էս գյուղը հենա մարում ա, դրա համար էլ ուզում են տանեն մեզ կապեն Շնհերի/Շինուհայրի.Վ.Ս/ պոչից, դու հիմա էլ ուր ես եկել մեզ ռեվիզիա անում, էլ գյուղ կա՞, որ մի բան էլ գրես էս գյուղի մասին: Հենա, էսօր տարի ենք տվել, խաշլամեն դրել են սեղանին, մեկիս բերանում մի ատամ չի եղել, թե մի կտոր ուտենք էդ մսից, ջրից մի քիչ խմել ենք, վեր կացել:
-Բա ես էլ էի էլի ընդեղ, տեսել եմ, գիտեմ…
-Բա էդ ժուռնալիստներով գալիս եք վանքը նկարում գնում, էլ չեք ասում, թե էդ վանքը քար ա, բայց էդ վանքի գլխին ապրողի ջանը քար չի, միսուարյուն ա. էստեղ մեկը քեզ բողոքել ա՞ կոնկրետ իրա ապրուստից:
-Զարմանալի է, բայց ոչ մեկը կոնկրետ իր ապրուստից չի բողոքել:
-Մի զարմացի, սրանք սոված էլ լինեն, չեն ասի, արխային կաց, բայց բոլորին գյուղի պատվի հարցն ա հուզում, մեր նամուսը չի վերցնի, որ մեր պապերի արյուն քրտինքով էսքան դարեր պահած գյուղը մեր ձեռքով գնա, կորչի: Բայց գյուղում էլ ջահել չկա, սերունդ չկա, մենք էլ ծերացել ենք, էլ չենք կարում անասունի հետևից վազ տանք, բա մենք ինչ սև անե՞նք: Աչքիս էդ ժուռնալիստությունն էլ էս տուրիստության պես մի բան ա էլի: Դու գնա քեզ համար գրի, տեսնեմ ինչ ա փոխվելու դրանից հետո: Էս մեր գյուղացի Բագրատի պատմությունն ա դառել իսկականից, որ ասել ա՝ ընկեր դատավոր, դու ինձ հլա դատի, տասը տարի էլ տուր, նստողն ո՞վ ա: Դառավ իսկականից էն մարդամեկի պատմությունը է՜, դատում են, հա դատում, բայց նստողն ով ա: Իմացար, չէ՞, ում հետ եմ…
Շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Չեմ կարծում, որ Ռուսաստանը կպատժի Հայաստանին. Մաքսիմ Վասկովը՝ «Միր» քարտերի արգելափակման մասին
Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 17:12 • 29.03.24 Չեմ կարծում, որ Ռուսաստանը կպատժի Հայաստանին. Մաքսիմ Վասկովը՝ «Միր» քարտերի արգելափակման մասին
- 15:33 • 29.03.24 Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Մամուլի տեսություն 09:43 • 29/03 Որ դեղերը չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկում․ «Իրավունք» Համաձայն նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում, ինչը լրջագույնս դժգոհությունների տեղիք է տվել, հաշվի առնելով, որ այդ ցանկը եկող տարվանից էլ ավելի է ընդլայնվելու:
-
Քաղաքականություն 10:24 • 29/03 Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, դրա կարգախոսն էր՝ «Ելք» ելք ՀԱՊԿից և Եվրասիական տնտեսական միություն
-
Իրադարձային 15:25 • 29/03 Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը Մարտի 28ին ադրբեջանական հեռուստատեսությունը AzTV պետք է եթեր հեռարձակեր հարցազրույցը Ղարաբաղի անջատողական ռեժիմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, որը ներկայումս գտնվում է Բաքվի բանտում։ Սակայն վերջերս հայտարա
-
Իրադարձային 09:30 • 29/03 Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից:
-
Քաղաքականություն 23:42 • 28/03 Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Նրա խոսքով՝ թեև պաշտպանական ուժերին հաջողվել է զսպել ռուսներին, այնուամենայնիվ, նրանք պատրաստ չեն պաշտպանվել ռուսական մեկ այլ խոշոր հարձակումից՝ առանց գործընկերների օգնության:
-
Քաղաքականություն 23:11 • 28/03 Երբ ժամանակը եկավ մեզ պաշտպանելու՝ ՌԴ-ն չպաշտպանեց․ նորից հույս հայտնեցինք, որ կպաշտպանեն, բայց՝ խաբեցին, վերջում փորձեցին ներքաշել նոր պшտերազմի մեջ արդեն ՀՀ-ում, որպեսզի գան և «փրկեն»․ Սիմոնյան Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
20:10 • 28.03.24 Դրանք կեղծ լուրեր են․ Դեպայի գործակալը՝ Ալվեշի գրավը վճարելու մասին
Մամուլի տեսություն
-
09:14 • 29.03.24 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Փաշինյանի այցին․ «Հրապարակ»
-
08:54 • 29.03.24 Արդյոք Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»