Գյումրիում ՌԴ ռազմաբազայի զինծառայողի սպանության գործով հարցաքննվում է մեկ այլ զինծառայող
Գյումրիում ռուս զինծառայողի մահվան գործով արդեն կասկածյալ կա: Ռուսական 102-րդ ռազմաբազայում նրան հարցաքննում են:
Այս մասին Գյումրիում ռուս զինծառայողի դիակի հայտնաբերման վայրում գտնվող «Արմենպրես»-ի թղթակցին ասել է 102-րդ ռազմաբազայի պետի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը:
«Հայկական կողմից որևէ պահանջ չունենք»,-ասել է Պոլյուխովիչը:
Դեպքի վայրում հայտնի է դարձել, որ և՛ մահացածը, և՛ կասկածվողը 1995թ. ծնված պայմանագրային զինծառայողներ են:
Սպանված զինծառայողը 1995թ. մայիսի 21-ին Կրասնոյարսկում ծնված Իվան Սերգեևիչ Նովիկովն է: Նրան գտել են որովայնի հատվածում սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքներով: Դիակի կողքին անձնական իրեր` հեռախոս և ժամացույց են հայտնաբերվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:










