Ռուսաստանում սպառնում են պայթեցնել «Տաշիր Գրուպի» սուպերմարկետները, սկսկվել է տարհանում

21:35 • 15.06.15

Ռուսաստանի Մոսկվա և Յարոսլավլ քաղաքներում անհայտ անձը սպառնում է պայթեցնել «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «ՌԻՈ» սուպերմարկետները, որը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին:

 

Ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաընկերության փոխացնամամբ` անանուն ինչ-որ մեկը զանգել է նշված քաղաքների «ՌԻՈ» սուպերմարկետներ և սպառնացել պայթեցնել դրանք:

 

Ռուսաստանի իրավապահ մարմիններին վկայակոչելով` նույնի առիթով ՏԱՍՍ-ը հայտնում է, որ սուպերմարկետներից տարհանում է սկսվել: Ընդ որում` Մոսկվայի դեպքում խոսքը սուպերմարկետների ցանցի 4 կետերի մասին է;

Դեպքի վայրեր են ժամանել ոստիկաններ, կինոլոգներ, անցկացվում է տարածքների զննություն: Բոլոր սուպերմարկետների աշխատանքը դադարեցվել է: