Մոսկվայում սկսվել է Ժաննա Ֆրիսկեի հոգեհանգստի արարողությունը (լուսանկարներ)

16:29 • 17.06.15

Մոսկվայում՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում, սկսվել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հոգեհանգստի արարողությունը, հայտնում է Газета-ն։

 

Շենքի մուտքի առջև մոտ 200 մարդ է հավաքվել։ Մարդիկ շարունակում են գալ։

 

Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն մահացել է լույս հունիսի 16-ին, 41 տարեկանում, գլխուղեղի քաղցկեղի պատճառով։