Ճապոնիայում այսօրվանից վաճառքի է հանվում «սիրտ» ունեցող ռոբոտ (տեսանյութ)

09:31 • 20.06.15
Ճապոնիայում այսօրվանից վաճառքի է հանվում «սիրտ» ունեցող ռոբոտ (տեսանյութ)

Մարդու հույզերն ընկալելու ունակություն ունեցող ռոբոտը վաճառքի է հանվելու հունիսի 20-ին, Ճապոնիայում, գրում է The Telegraph-ը։

 

Pepper-ին նաև նկարագրում են որպես «սիրտ» ունեցող մարդանման ռոբոտ, որը կարողանում է մարդու կողմից արտահայտվող հույզերն ընկալել, մեկնաբանել դրանք, ապա պատասխան տալ համապատասխան հույզերով՝ զայրույթ, ուրախություն, նյարդայնություն և տխրություն։

 

Ռոբոտն ունի «ճաղատ» գլուխ, շարժվող ձեռքեր, չունի ոտքեր և տեղաշարժվում է ակների վրա։

 

Այն ունակ է զարգացնել սեփական բնավորությունը և դրսևորել որոշակի վարքագիծ, որը հիմնվում է մարդկանց հետ շփման և նրանց հետ ունեցած հարաբերությունների վրա։

 

Ռոբոտն արտադրվել է Aldebaran Robotics ընկերության կողմից՝ Softbank Corp ընկերության հետ համատեղ։

 

Softbank Corp-ը զբաղվում է նորագույն տեխնոլոգիաներով և բջջային կապի ծառայությունների մատուցմամբ։

 

Ընկերությունը պատրաստվում է ամեն ամիս ճապոնական շուկա մատակարարել  1.000 ռոբոտ, որոնց սկզբնական գինը 1.500 դոլար է։

 

Ճապոնիայում այսօրվանից վաճառքի է հանվում «սիրտ» ունեցող ռոբոտ (տեսանյութ)