«Օ՜, Զանգեզուր, օ՜ Տաթև». դիտել կինոն, որ կինոն չդիտի ձեզ. /վերջին սեանս/
«Օ՜, Զանգեզուր, օ՜, Տաթև» փաստավավերագրական շարքի նախորդ պատումն այստեղ:
Լեռան պես ինքնամփոփ, լուռ, իր բնագրով, քաղաքակրթությամբ, իր ողջ բնությամբ այլաբան Տաթևն անցավ իմ աղմկոտ խոսքի դռներով, լուռ տարավ ու ներեց իր խոսքուզրույցը գրին տալու իմ բոլոր գայթակղությունները: Եվ ոչ մի արձագանք Այնտեղից՝ կատարյալ լռություն՝ խաղդ ասա, անցիր: Այն կողմում ուրիշ մարդ է, ուրիշ համբերություն է, լեռան քար համբերություն է, մի ուրիշ սիրտուհոգի է: Ես գիտեմ, Այնտեղ արդարության դուռը երբեք չի փակվի, բայց ներողություն՝ գազ, ջուր, մանկապարտեզ, դպրոցական սպորտդահլիճ, գնդակներ, գրատախտակ, կավիճ, կաթի ու բրդի ընդունման մի կետ, մի ատամ քաշող, մի դիակ հերձող , մի ծնունդ ընդունող տվեք Հայաստանի հոգևոր քաղաքակրթական կենտրոնին, սիրելիներ: Թե չէ, ինչ կարիք կար գրել այս «Օ՜ Զանգեզուր, Օ՜ Տաթև» փաստավավերագրական շարքի 6 պատումները և 6 անգամ շարունակ պնդել նույն բանը. որ ամենավտանգավորներն իրենց սահմանադրությամբ մշակութակերպ արարածներ են և ԱՅՆՏԵՂԻՑ է գալու այն, ինչը գալու է…
- Բարև, կինոյի սիրուն աղջիկ:
-Վույ, չեմ ճանաչել քեզ, է՜,կաց, դու ինձ կինոյի մեջ գցած աղջիկը չե՞ս:
-Հա-հա, հենց էն աղջիկն եմ որ կամ, ո՞նց եք:
-Սպասի է՜. բա ինձ գցել ես կինոյի մեջ ինձ օգո՞ւտ ա, էս տուրիստներից մեկն էլ էդ կինոն չի տեսել: Պիտի էն կոմպյուտերի մեջ գցեիր է՜, իրանց ձեռքներին էդ կոմպյուտերն ա. ախչի՛, ասում են աշխարհը հենա դրա մեջին, է՜, էդ ղո՞րթ ա:
-Այ հոգիս, դու ես հենց աշխարհի մեջ. աշխարհի կենտրոնն էլ հենց մեր Տաթևն ա, բայց ինչի՞ ես ուզում հենց տուրիստները տեսնեն էդ կինոն:
-Բա ի՞նչ անեմ, ղուզի, գալիս են՝ թե տատի, հա տատի, քեզ հետ նկարվենք. ղադադ տանեմ՝ նկարում են, իսկի մի նկար էլ չեն տալիս ինձ: Ասում եմ՝ դե նկարս տուր, ասում ա՝ հենա էն անտերի՝ կոմպյուտերի մեջին: Ես էլ ասել եմ՝ գնացեք, բոլ ա, ես կինոյի մեջ արդեն նկարվել եմ: Բայց էդ ասում ես, թե չէ, ղալմաղալը գցում են՝ բա ուր ա էդ կինոն, բա խի էս կոմպյուտերում չկա, զահլա են տանում, իմանում են, թե սուտ եմ է՜ ասում: Վույ, վույ, վույ, բա ես սուտը կասե՞մ, 87 տարեկան եմ դառել, ես սուտը չեմ իմանում՝ ինչ ա: Բայց որ ասում են՝ քեզ որպես ի՞նչ են նկարել էդ կինոյում, չեմ իմանում է ինչ պատասխան տամ:
-Դու էլ ասա նկարել են որպես Տաթևի ամենասիրուն աղջիկ:
-Հա, բան չունեմ ասելու՝ իմ աչքունքը նաուտ ա, բայց դե ամոթ ա էդ բանն ասեմ. հեն է, մեջքս լրիվ կուզիկացած: Ռոզան Ռոզա էր մի քանի տարի առաջ է՜, որ տեսնեիր ի՜նչ աղջիկ եմ եղել: Տանջվեցինք է՜, էդ բաղերում շատ տանջվեցինք, փչացանք: Ափսոս քո կինոդ էն ժամանակ չես հանել, որ ռանգուռուշտս տեղն ա եղել: Բայց միշտ ասել եմ, այ Աստված, երանի մի էդ աղջկանը մի անգամ էլ առաջս բերես, ասեմ՝ էդ խի՞ ամբողջ գյուղը շուռ տվեցիր, հենց իմ դռանը կանգնեցիր:
-Դե քեզ հավանեցի, բաղիդ կարմիր խնձորները, էն սիրուն մեղուներիդ, ձեռիդ հեռախոսն էլ, որ զանգում էր, ոնց որ սաղ գյուղը տակռահան աներ…
-Բայց ես էդ չեմ տեսել, մինչև թոռս զանգեց, թե՝ տատի, տելեվիզրով քեզ են ցույց տալիս, բացեցի, տեսնեմ ինչ՝ մեր մարդը նստած մեջին՝ էն ցաքատն էլ ձեռքին խոսում ա: Էհ, լաց եմ եղել, է՜, ասի մի սաղ լինեիր՝ տեսներ, թե ոնց ա գեներալի պես նստած խոսում տելեվիզրով:
-Վայ, մահացել ա՞…
-Էհ, դա շատ թարս գործ բռնեց, վեր կացավ գնաց, ինձ թողեց 4 պատի մեջի պուպու, մենակ իմ ճակատն ա պինդ, էհ, ասում եմ՝ բա որ ինձ տարավ, էս բաղուբոստանը ո՞վ ա բեջարելու, էն մեղուները լրիվ կկորչեն:
-Բայց գիտես չէ՞՝ գիտնականները պարզել են, որ էս հեռախոսների պատճառով են մեղուները իրենց ճանապարհը կորցնում, կորչում:
-Ա, ինչ ես ասում է՜, էս սհաթիս էլ՝ շպրտեմ: Բա խի չեմ է շուտ իմացել, քոռանամ ես քոռանամ, էնքան մեղու փչացավ անցյալ տարի.բա էս նամարդությունը կանե՞ն, սպասի զանգեմ թոռանս՝ ասեմ էս խաթան եկ ինձանից հանի, տար:
-Սպասի, սպասի, մի զանգի, մենակ հո քեզնով չի՞. ամբողջ աշխարհի հեռախոսները, էս բոլոր անտենաները դու հո չե՞ս կարող վերացնել: Ամերիկայի,Եվրոպայի մեղուների կեսն արդեն ոչնչացել ա:
-Վայ, էս ինչ խաթա գործ եմ ես բռնել: Յանի Ռոզան չի հասկացել, էս ղալաթն արել ա, բա էդ Ամերիկան էդքան խելք չունի՞: Էս ժողովուրդը ոնց որ մի քիչ խելքից պակասել ա, է, բա որ հայտնել են՝ թե տենց բան կա, էդ խի՞ չեն էս անտերները տարել, դեն գցել: Մեղվի ջիգյարը, նրա աշխատասիրությունը ոչ մինը չունի է, յանի նա մեզ համար էդքան գործն անի, մենք մի ալո անելի համար իրանց փչացնե՞նք: Բա նա մեր բժիշկն ա, հազար ցավի դարման ա է՜ անում, գնում ա, աշխարհքը պտտում բոլոր դեղերը հավաքում, բերում տալիս քեզ: Էհ՜, մեղուն որ փչանա, աշխարհքն էլ կփչանա, հեչ կդառնա:
-Էհ, Ռոզա, Ռոզա, ես ոնց տեսնում եմ, դու քո աշխատասիրությամբ մեղվին էլ ես տվել անցել:
-Բա ես իսկի գիշերը չեմ քնում, էս սհաթին մի զավոդ լիներ, գնայի առաջավոր աշխատեի է՜: Չաշխատող մարդն ո՞ւմ ա պետք, որ չաշխատես, երկու օրում տեղեր կընկնես, կմաշվես, հեչ կդառնաս: Ես աշխատանք շատ եմ սիրում: Մեր մարդի պես չեմ կարա գնամ հանգիստ պառկեմ հողի տակ՝ էսքան գործը ստեղ թողած: Մեռնելն ինչ ա՝ հանգստարան գնալ, բայց ես իսկի հոգնել ունե՞մ, որ գնամ հանգստանամ:
-Աստված տա, մի կինո էլ նկարեմ Տաթևի մասին ու քո էս խոսքերը դու էդ կինոյում ասես…
-Էհ, չէ, գյուղացիք վրաս խոսում են. ասել են էդ խի՞ ա եկել հենց մենակ քեզ նկարել, գյուղում յանի ուրիշ մարդ չկա՞ր: Դե հետո, որ Նժդեհի կինոն բերեցին ստեղ, ես էլ ասեցի՝ դե գնացեք էնքան մեջն ընկեք, թող ջաններդ դուրս գա: Գնացել են է՜, ոտների վրա ոտ էր բուսել, իրար ճմոռելով գնում էին, որ ընկնեն էդ կինոյի մեջը:Ղադադ տանեմ, ամեն մինին էլ 5 հազար մանեթ փող են տվել: Ես էլ ասեցի, դե արխային դառեք, ինձ իսկի հազար էլ չեն տվել, որ եկել են:
-Վայ, էդ իմ սխալն ա, ես պիտի քեզ…
-Աղչի, դու յադի հետ ինչ գործ ունես, յանի ամեն ինչ առուտո՞ւր ա. փողի պես մուրտառ բան չկա աշխարհքիս տակին, փողը ախպեր ու քուր էլ ա իրարից հանում.փողն ինչ ա՝ սևերես դառի վերցրու, մեկ էլ՝ կատու դառած՝ տար տուր ուրիշի: Արանքում էլ սևերես դառ: Բայց դու իմացե՞լ ես, որ գյուղացիք դժգոհ են մնացել մեր կինոյից:
-Հա՞, խայտառակ եղա. չեն հավանել, ի՞նչ են ասել:
-Ասել են՝ էդ հեչ կինո էր, դրա մեջին իսկի մի կարգին դերասան էլ չկար՝ ոչ Սոս Սարգսյանը կար, ոչ Արմեն Ջիգարխանյանը, բանը: Ոչ մեկն էլ չկար:
-Դե ցավդ տանեմ, ախր դա վավերագրական կինո ա, հետո էլ, խելքս ինչքան կտրել ա, էդքան էլ ստացվել ա:
-Դե իրանք էլ են տենց ասել, ասել են խելքը լավ չի կտրել, որ գյուղը մի կարգին ցույց տա, գյուղի կարևոր հարցերը մեջը գցի…
-Ո՞ր հարցերը:
-Էհ, ղադադ տանեմ, ես ինչ իմանամ, սաղ էս գյուղը հարց ա էլի՝ ջրից բռնած մեզանով դուրս եկած: Բայց դե փառք Աստծո, ձեռուոտներս տեղն ա, էս ճոպանն էլ Աստված կապեց մեզ համար, որը մի տեղեր ա գցում, որը մի սեղան ա դնում էս տուրիստների համար՝ օրվա հաց ա էլի մեր ձեռքին: Ես էլ հենա՝ ուրց ու լավաշ եմ ծախում, ամաչելով եմ ծախում, բայց ինչ անեմ, ձեռս չեմ պարզում ուրիշի, թե՝ մի բան տուր ես ուտեմ:
-Դու էն ասա, տեսնեմ է՞լ ինչի համար չեն հավանել կինոն:
-Դու էլ շատ սրտիդ մոտ մի ընդունի, մարդ են էլի, որը լավ կասի, որը՝ վատ: Որ ամոթանք տան՝ ասա, մյուս անգամ ձեզ էլ կգցեմ մեջը, ոչինչ: Ռոզան քարի խաչ չի, միշտ սաղ չի լինելու, որ ամեն օր կինո գցեն, ասա հեսա որ մեռնի՝ դուք էլ մեջը կընգնեք: Էն էլ, ինչ անեմ, էդ հարցը ես իմ գլխու չեմ կարա որոշեմ, հենե վերևից նայում ա, որ իմ օրը գա, կգա գլխիս վերևը կկանգնի, սաղ գյուղին չի տանելու ինձ բաց թողնի:
-Չէ, դեռ մեռնելու ժամանակը չի, բա չասեցի՞ր ես ու դու նոր կինո ենք հանելու Տաթևի մասին:
-Դե դու ես իմանում, ինչ ասեմ: Բայց գյուղը նեղացել ա, որ կինոն ցույց չի տվել էն բանը, էն որ մեծամեծերը եկել են, ճամփան փակել, չեն թողել, որ մենք էլ տեսնենք ճոպանը: Էն առաջին օրը, որ աշխարհքը լցվել էր ստեղ: Ես էլ ասի՝ ինչ եք Թյաթուն ղազի պես ուռել. ղոնաղը, որ գա, տանտերը թախտից վեր կկենա, իրա տեղը կտա ղոնաղին: Ժողովուրդ ա էլի, ամեն ինչ էլ խոսում ա, դու գործիդ նայի:
-Հիմա դու ինձ կասե՞ս, ով ա դժգոհ եղել էդ կինոյից, որ գնամ հետը մի քիչ զրույց անեմ:
-Չէ, սրտիդ եղածը պահի սրտումդ, եղածի հետևից շատ չեն ընկնի, մերոնք են, բան չկա:
-Հա, էլի մերոնք են, դրա համար էլ ուզում եմ սխալներս ասեն, որ մյուս անգամ ավելի լավ կինո հանեմ, ես հո չե՞մ գնում մերոնց հետ կռվելու:
-Հա՞, դե հեն են աղբրի կողքին նստած, գնա, տես ինչ ես անում:Կռվի տոնով չասես է, ասա՝ եկել եմ ձեր խորհուրդն իմանամ, ես էլ զանգեմ թոռանս գա էս հեռախոսն ինձնից հանի: Ղալաթն արել եմ, հետո ես գլխի գցել:
-Մենակ քեզնով բան չի լինի, ախր ասեցի չէ՞: Հենա, իմ ձեռքին էլ կա…
-Ոչինչ, ես հլա իմ մարդկությունն անեմ, հետո մնացողը թող իրա պատասխանը տա:
-Ժողովուրդ ջան, բարև:
-Շատ բարև:
-Ուզում եմ ձեզ մի անհամեստ հարց տալ, կարելի՞ ա:
-Բա երեկ քննեցիր էլի, բոլ չի՞: Էն լսել ես, որ սոցապից զանգել են մեր Պակոյին…
-Դե Պակոն էլ մեր Պոլոզ Մուկուչն ա էլի:
-Պահ, Պոլոզ Մուկուչն ինչ ա մեր Պակոյի կողքին: Էդ սոցապից, որ զանգել են, ասել են՝ Պակո, գիտենք, որ երկու ոտդ էլ չկա, բայց օրենքը պահանջում ա, որ գաս հաշմանդամության կամիսիան էս տարի էլ անցնես: Էս Պակոն էլ, թե՝ ա, քուռուկի տղա, որ էս տարի անձրևային ա եղել, ուրեմն ոտերս ծլել ա՞: Հիմա էրեկ եկել ես, գյուղի բոլոր ցավերը քեզ ենք տվել, հիմա հո ոտներս մի օրում չի՞ ծլել. էլի քաշքաշ անելով ապրում ենք էլի:
-Հա, դե գիտեմ, բայց հիմա եկել եմ՝ իմանամ, թե էն իմ նկարահանած «Տաթև» ֆիլմը քանիսդ եք տեսել և ի՞նչ նկատողություններ ունեք:
-էդ մի անգամ գիշերով են մենակ ցույց տվել, մի քանիսն են տեսել, բայց մեզ ամբողջը պատմել են, գիտենք:
-Ես լավ էլ տեսել եմ, յանի դա ինչ կինո էր. էլի մեզ ստեղ թողած՝ վանքն էր ցույց տալիս, վանքի կողմից էր մենակ խոսում: Էդ ա՝ տուրիստները և վանքը, բա դու տաթևացի հալով որ տենց կինո հանես, բոլորն էլ տենց կանեն էլի: Բա գյուղը գազ չունի, խմելու կարգին ջուր չունի, ապրուստ չունի, խի՞ չես մի բերան սրա մասին խոսում՝ վախենում ես իշխանությունը գա կինոդ ջնջի՞:
-Ցավդ տանեմ, ախր էդ կինոն իշխանությունը չի պատվիրել, որ գա ջնջի:
-Բա ո՞վ ա պատվիրել, քո գլխու ես յանի՞ դու:
-Հա, ես էդ կինոն հենց իմ գլխու էլ նկարել եմ, ոչ մեկն ինձ չի ասել՝ գնա նկարի:
-Բայց դե որ էդպես ա, պիտի շնորհքով քննադատեիր է՜.էս ինչ օյին են դնում մեր գլխին, բա խի՞ չես լուրջ հարցեր բարձրացրել:
-Հազիվ էն պառավական բաներն ա ցույց տվել, Նուբար զիզուն ղարադաման, բանը: Էդ հին բաները բոլորն էլ գիտեն էլի, կինոն էն ա, որ գնաս մեզ էս օրը գցողի մոտ ու ասես՝ էս գյուղի պատասխանը տուր, այ էդ ա իսկական կինոն, ոչ թե երկու պառավ խոսացնես՝ անունը դնես թե Տաթևի մասին կինո ա: Ես բան չունեմ ասելու՝ գիրուգրականությունն էլ կար, տերտերն էլ կար, բայց տերտերին վանքը կպահի, գյուղին ո՞վ պիտի պահի:
-Դե լավ է, դուք էլ ուր եք էս մեր խոխին վրա պրծել, կարո՞ղ ա յադ ա, խոխա ա, չի իմացել ոնց անի, մի ուղղությունից, բանից տվեք, մյուս անգամ գործն ավելի շնորհքով կանի: Անուղղելի բան չկա, թող էդ կինոն մի հատ էլ պտռի՝ վանքից մի քիչ հանի, գյուղը դնի, խի չի՞ կարա:
-Յանի սա էլ փոկուս ա ասում. դառավ մեր Մուխու պատմությունը, որ հարևանի հետ կռիվ ա արել, գնացել բկին չոքել, թե՝ տունդ քանդի, գերանս տուր: Այ մարդ, սարքած կինոն ոնց քանդի, քեզ մեջը գցի: Էս բաներն ասում ենք, որ հաջորդ անգամ ավելի ճիշտ կինո հանի, ոչ թե կինոյի գերանները հանի, թողնի ռեխը բաց:
-Դե, հենա ասեցինք էլի, բանը մի անգամ կասեն, բայց դե ես չեմ հասկանում յանի աղջիկը դիրիժո՞ր ա դառնում, էդ յանի տղամարդու գործ չի՞:
-Դիրիժոր չի, ռեժիսոր ա, այ մարդ: Դիրիժորն էն ա, որ էն գայի փայտիկը ձեռքին ում ուզում ա կանգնացնում ա, ում ուզում ա՝ բաց ա տալիս՝ թե երգի: Ռեժիսորը փայտիկ չունի, չես տեսել, ոնց ա՝ էն միտինգների բարձրախոսը դնում ա դուդուռին՝ թե գյադեք էս կողմ անցեք, գյադեք էն կողմ անցեք:
-Ես էլ մեկ էլ օրվա խոխան եմ, տար դպրոց, դաս սովորացրու: Կնանոց կողքին հեչ ես սարքում ինձ, դրա համար էլ էս ռեժիսորը չպատասխանեց իմ հարցին:
-Բայց ինչու պիտի կինը ռեժիսոր չլինի: Բա ինչո՞ւ եմ էդ ղարադամեն ցույց տվել, որ բոլորն էլ իմանան Տաթևի հին տների յուրօրինակ ճարտարապետությունն ու ներքին կառուցվածքը, իմանան, թե ինչ ազատություններ է ունեցել տաթևացի կինը, տղամարդու հետ հավասար դրսում և տանը բանել է, չէ՞: Գոնե Տաթևում կինը երբեք տանը փակված խոհանոցային տնտեսուհի չի եղել, չէ՞:
-Ես չեմ նայել էդ կինոդ, բայց ասում են մերոնցից մի տղամարդ ելույթ չի ունեցել էդ կինոյում: Խի սա անշուն գեղ ա՞, էդ կնանոց կողքին պիտի մի խելոք տղամարդ էլ լիներ, որ կինոն կինո դառնար, խի գյուղում մի խելոք տղամարդ չկա՞, ինչ ա՞: Սաղիս հեչ եք արել, հա՞ արդեն:
-Այ ժողովուրդ, ով ասեց՝ չկար, որ չեք տեսել, ո՞ւր եք անարդար բաներ խոսում:Ամոթ չի՞ ձեզ: Ուրիշ բան, որ պատմական հարցերը արծարծվեն:
-Պահ, անարդարն էլ ե՞ս եմ: Ուզում ես ասես, դու ինձանից լավ գիտես հա՞ պատմությունը: Դե ասա, էն ո՞ւմ ժամանակ ա եղել, ո՞վ ա եղել, որ Տաթևին ենթարկացրել ա 47 գյուղ ու 677 գյուղից էլ տասանորդ ա վերցրել:
-էդ վա՞նքի կողմից ա եղել, թե՞ ժողովրդի:
-Չէ, վանքի, վանքի:Կաթողիկոս ա եղել:
-Այ մարդ, էդ պատմությունն էլ դատարկ բան դուրս եկավ: Դու ինչ գիտես, թե ճիշտը ոնց է եղել: Կաթողիկոսն էլ մեծամեծ ա էլի, վանքի կողպեքն էլ ա ձեռքին, բանալին էլ, ասել ա տենց կգրեք իմ մասին, նրանք էլ քանի գլուխ են ունեցել, որ իրանց Աստծո խոսքը գետնովը տան: Բա հեն են ուզում Տաթևը հեչ անեն, իրարից էդքան կիլոմետր հեռու 8 գյուղ իրար շալակ տան, մեր անունն էլ տանեն դնեն իրանց սարքած էդ բորշչի վրա: Բա խի՞ չի մեկը խոսում արդարությունից, ասի՝ այ շուն, այլ գել, էդ ղալլաթը չեն անի: Բա քո կինոն ո՞ւմ ա պետք, որ էս հարցերը տակով ես արել: Ճիշտ ա, ես չեմ նայել էդ կինոն…
-Ասա, որ չես նայել, ոնց ես տենց լիքը-լիքը բերան խոսում , հիմա հեն ենք ստեղ հավաքված, թող տանի կլուբումը միացնի, մի հատ թարմ-թարմ նայենք, նոր մեր խորհուրդները տանք էլի:Սենց քոռ-քոռ ինչի՞ մասին եք խոսում, չեմ հասկանում:
- Արա, դու հենց ես Սան-Փրանցիսկոյից ես եկած, դու չգիտե՞ս, որ էս կլուբումը վերջին անգամ Զիտա-Գիտան են ցույց տվել: Բա էդ կինոների վրա էնքան լացեցիք, որ կառավարությունը կլուբը փակեց, որ էդ սուտ լացը ղորթ սարքի: Դե դուք էլ կինոն ինչ ե՞ք անում, տեղով կինո եք, էլի:
-Այ մարդ, էս խի՞ եք վրա պրծել էս մեր աղջկանը, ասում են ամեն ինչն էլ ցույց ա տվել, պատմել են է՜, թե աղջիկ հալով ոնց ա պարանից կախ ընկած իջել սատանի կամուրջը…յանի դուք իրանից խելո՞ք եք, որ դասատու եք դառել իրա գլխին: Օրբելյանները, Նարինանք, մեկ էլ իրանց՝ Տառթնունց ազգն ա եղել Տաթևը պահողը: Հենա, գյուղի ամբողջ արխիվն իմ ձեռքին ա, հողերի կեսն իրանցն ա եղել, էս երեքը Տաթևի ազնվականներն են եղել: Բա արյուն ա է՜, արևդ կծեմ. ասա, որ համեստ եմ, բան չեմ ասում, պիտի գաք ինձ կոխ տա՞ք:
-Մենք իրան ի՞նչ ենք ասել, իրան հարցրու՝ բա ժողովուրդը խոսում էր, որ էդ իսկի կինո էլ չի, մուլտ ա եղել, բայց մենք իսկի բա՞ն ենք ասել որ:
-Հա՞, ոնց ա մուլտ եղել: /Ծիծաղում ենք.Վ.Ս./
-Բա ես ինչ իմանամ, ասում ա կեսից մուլտ ա դառել: Էն իսկական նկարները կեսից դառել են մուլտի նկարներ:Ասում են՝ կեսից կինոն շուռ ես տվել մուլտի:
-Այ աղջիկ, ինչի ես եկել սրանց խոսացնում, ինչու էս գյուղը ինտելիգենցիա չունի՞, ուսուցիչներ չունի՞, տասնյակ բարձրագույն ավարտ մարդիկ ունենք մենք, մշակույթից, կինոարվեստից հասկացող մարդիկ, ինչո՞ւ չես գնում նրանց հարցնում:
-Պահ, պահ, պահ, յանի կինո նայելու համար էլ են բարձրագույնի դիպլոմ ուզելու: Եկել ա մեզ հարցրել, մենք էլ մեր ասածն ասել ենք, դե դուք էլ գնացեք ինտելիգենտավարի ասեք, մենք մեղավո՞ր ենք, որ գյուղի հողը մշակել, պահել եք, դուք էլ գնացել եք Երևան կրթություն ստացել: Ամեն տեղ երեսով եք տալիս մեր կրթություն չունենալը:
-Երեսով չենք տալիս, բայց սուբորդինացիան պահեք. այն հարցը, որ ձեզ չի վերաբերվում, ասեք՝ չգիտենք, տեղյակ չենք, գնացեք էսինչի մոտ: Գյուղի պատվի հետ խաղ մի արեք: Հիմա վաղը ձեր բոլոր ասածները թերթ կգնա, հեռուստատեսություն կսողոսկի, մարդիկ էլ կիմանան սա անկիրթ, անգրագետ գյուղ է:
-Տաթևին ով կարա է, անկիրթ կամ անգրագետ ասի, խի խելքները հացի հե՞տ են կերել: Տաթևը որ անգրագետ ա, բա գրագետն ո՞վ ա: Կոմունիստները գալիս էին դաշտավայրի ռայկոմի քարտուղարներին մեր կողմերից տանում:
-էն մի բառ ասեցիր է, ս-ով էր սկսվում, էդ բառն ի՞նչ ա նշանակում:
-Ի՞նչ բառ, սուբորդինացիա՞ն:
-Էդ բառը մի անգամ էլ մի կենացում ա ասել: Բայց ես ասեցի՝ երևի խմած ա, լեզուն փաթ ա ընկել:
-Վայ, Տաթև, վայ, հիմա Գրիգոր Տաթևացին գերեզմանում յոթ անգամ շուռումուռ եկավ, է՜.կինեմատոգրաֆիստներ են դարձել գլխիս, չիմանալով իսկի թե ինչ է սուբորդինացիան:
-Այ մարդ, դե տասը ռեխ խոսալու փոխարեն մի ըռխով ասա էլի, թե ինչ ա էդ անտեր մնացածը:
-Դիսցիպլինա է, ինչ է, որ փոքրը պիտի ենթարկվի մեծին, հիմարը՝ խելոքին, խելոքը՝ իրենից խելոքին:
-Էդ դեռ հարց ա՝ ով ա խելոքը. կհիշեք, էս մեր ժուռնալիստի պապին՝ Միկի դային մի լավ էշ ուներ, հարևանը գնացել է թե՝ Միկի դայի, էշդ տուր գնամ ծմակը մի բեռ փետ բերեմ, կանգնել է՝ թե էշս հենա քոլում: Մին էլ էդ սհաթին էշը գոմում զռռացել է: Հարևանը շուռ ա եկել, թե՝ Միկի դայի, բա ասում ես էշս քոլո՞ւմ ա: Միկի դային էլ քո պես իրան չի կորցրել, ասել ա՝ հիմա ես ե՞մ խելոք, թե՝ էշը: Դե բա, որ մեկ-մեկ ճիշտը էշն ա ասում, խելոքը չի ասում՝ ինչ անես: Տենց էլ ա ախր պատահում է…
-Վայ, էս ինչ խայտառակություն էր, էդ հաստատ իմ պա՞պն ա եղել, երևի ձայնագրիչս արդեն անջատեմ:/Ծիծաղում ենք. Վ.Ս./
-Չէ, հենց ջիգյարիդ կպան արդեն անջատո՞ւմ ես:
-Այո, անջատեք, ցրվեք, բավական է, էն խելոք մարդու մասին էլ տես ինչեր են է՜, պատմում, որ Բեռլինից եկավ Ստալինի ստորագրությամբ հատուկ շնորհակալագրով: Էդպիսի թուղթ շրջանում ընդամենը երկու հոգի են ստացել, մեկը՝ Ձեր պապը: Հետո էլ խելոք մարդն իրա էշը, ձին ու կնիկը ոչ մեկին չի տա, իմացեք:
-Այ մարդ, մենք իրա պապին բա՞ն ենք ասել, մեր կռիվն իրա կինոյի հետ ա, որ մի տղամարդ չկա մեջին, սաղ միամիտ կնանոց ա խոսացրել:
-Բայց լեռնցի միամիտ կին էլ է լինո՞ւմ: Էն էլ գորիսեցի, էն էլ տաթևացի: Կոնկրետ ես՝ չեմ տեսել:
-Դու չես տեսել, ես եմ տեսել. դե հիմա լսի՝ ինչ եմ ասում, թաղման օր էր, բոլորս իրար գլխի դառած էինք, հենա մի կնիկ էլ սիրուն եկավ, պառկեց իմ կողքին: Արա, կեսօրին անց եմ կենում էս կնկա կողքով, դե գրուզավիկով եմ, ասում եմ՝ եկ նստի տանեմ:Վերջը՝ ծանոթ ենք, մարդ ենք: Ասում ա՝ բա ես քեզ չեմ ճանաչում, դու ով ես է՜, որ ես նստեմ քո մաշինը: Ուրեմն կողքիս սաղ գիշեր քնել ա, մի անգամ երեսիս էլ չի նայել, տեսնի ով ա իր կողքին պառկել: Բա սենց միամիտ կնանոց կբռնեն կինո կգցե՞ն:
-Բայց դա միամտություն է՞, թե՞ դրանից ավելի լավ բան:
-Մաքուր միամտություն:
-Ա, դու սուս կաց է, իսկական միամիտը հենց դու ես. սա մի շաբաթ տանը երկու նեմեց տուրիստ ա պահել, բայց իրան հենց կնիկն ա գլխի գցել, որ էդ երկու տղերքը մարդուկնիկ են եղել: Գալիս էր մեզ մոտ գովում, թե՝ ինչ տղերք են, իրար համար ինչ ջան են տալիս: Այ էդ պատմի, էդ, իսկական կինոն հենց էդ ա է՜…
-Այ մարդ, սուս կաց, ամոթ ա, սուս…անջատի, անջատի էդ ապարատը…
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
-
21:15 • 18.04.24 Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է
Իրադարձային
-
23:02 • 18.04.24 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել