Հայ վարպետ-դաշնակահարը ելույթ է ունեցել Անիի ավերակներում. Hurriyet-ը` Համասյանի համերգի մասին

00:28 • 23.06.15

Թուրքական Hurriyet Daily News-ը անդրադարձել է տարբեր մրցանակների արժանացած, հայ ջազ - դաշնակահար Տիգրան Համասյանի համերգին, որը տեղի է ունեցել Անիի պատմական ավերակներում:

 

Նշվում է, որ Համասյանի 90 րոպեանոց ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել արվեստասերների շրջանում: Անիում նա ելույթ է ունեցել Հայաստանից 25 երաժիշտների հետ: Համերգի ժամանակ նաև վավերագրական ֆիլմ է նկարահանվել:

 

Իր «Լոյս ի լուսոյ» նախագծի շրջանակներում` Համասյանը հանդես է գալու Թուրքիայի տարբեր շրջաններում:

 

Հունիսի 21-ին սկսելով Անիից` նա համերգները կշարունակի մինչև հունիսի 30-ը: Նա նաև 100 համերգ կտա հայկական եկեղեցիներում` ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, Լիբանանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Չեխիայում, Գերմանիայում, Անգլիայում, Լյուքսեմբուրգում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում:

 

Թուրքական աղբյուրը ներկայացնում է 27-ամյա Համասյանի կարիերան և ձեռքբերումները:

 

Աղբյուրը Համասյանին վարպետ- երաժիշտ է անվանում, նշում նրա անհավանական էներգիայի մասին, որ հորդում է բեմից:

 

 

Հայ վարպետ-դաշնակահարը ելույթ է ունեցել Անիի ավերակներում. Hurriyet-ը` Համասյանի համերգի մասին