Հունգարիան հրաժարվել է կատարել ԵՄ-ի միգրացիոն օրենքները. ԵՄ-ն բացատրություն է պահանջում

16:12 • 24.06.15

Հունգարիան ժամանակավորապես դադարեցրել է իր տարածքում Եվրամիության միգրացիոն քաղաքականության հիմնական օրենքի գործողությունը, որի համաձայն այն պարտավոր է ընդունել ԵՄ այլ երկրներից արտաքսված ներգաղթյալներին, եթե Եվրամիություն ի սկզբանե նրանք մուտք են գործել իր տարածքից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Հունգարիայի կառավարության ներկայացուցիչն այդ որոշումը բացատրել է երկրում անօրինական ներգաղթյալների մեծ թվով։

 

Այդ որոշումն ընդունվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ հունգարական իշխանությունները հայտարարել են սահմանի երկայնքով երկիրն անօրինական ներգաղթյալներից պաշտպանելու համար նախատեսված հսկայական դարպասի կառուցման մասին:

 

Պաշտոնական տվյալներով՝ այս տարի Հունգարիա է մուտք գործել ավելի քան 60 հազար անօրինական ներգաղթյալ:

 

ԵՄ ղեկավարությունը կոչ է արել Հունգարիայի իշխանություններին անմիջապես պարզաբանել երկրի դիրքորոշումը: