Ինչպես Սարոյանը գնաց Բիթլիս. Մոսկվայի կինոփառատոնում ցուցադրվել է Սարոյանի մասին ֆիլմը
Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Լուսին Դինքի «Սարոյանի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը: Սրա մասին հայտնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն:
Ֆիլմը կիսավավերագրական է, սա Դինքի առաջին կինոաշխատանքն է, Լուսին Դինքը Հրանտ Դինքի ազգականուհին է:
Ֆիլմում ներկայացվում է ամերիկահայ անվանի գրող Վիլյամ Սարոյանի այցը իր նախնիների հայրենիք` Բիթլիս, որը տեղի էր ունեցել 1964-ին:
Ֆիլմում որպես այդպիսիք գործող անձինք չկան, սյուժեն ծավալվում է կինոպատման արտահայտչամիջոցներով:
Մեջբերումներ կան նաև Սարոյանի ստեղծագործություններից:










