Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են գործարանի վրա հարձակման կասկածյալին
Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են Ֆրանսիայում գործարանի վրա հարձակման կասկածյալին: Ձերբակալվածը մոտ 30 տարեկան տղամարդ է: Նշվում է, որ նա հաշվառման մեջ է Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր կենտրոնում:
Ենթադրյալ իսլամիստը պայթեցրել է Լիոնի մոտակայքում գտնվող գործարանի գազի բալոնները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել հարձակում գործարանի վրա։ Հաղորդվել էր հարձակման հետևանքով մեկ զոհի և մի քանի վիրավորի մասին։
Իրավապահ մարմիններում AFP գործակալության աղբյուրը հայտնել էր, որ հարձակվողներից մեկը պահել է իսլամիստական դրոշ:










