Կիևում 1.2 մլն դոլարով վաճառքի է հանվել Սաակաշվիլիի բնակարանը (լուսանկարներ)
Կիևում վաճառքի է հանվել բնակարան, որում տևական ժամանակ ապրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ ընտանիքի հետ, հայտնում է Газета-ն։
Խոսքը 5-սենյականոց բնակարանի մասին է, որը գնահատվել է 1.2 մլն դոլար։ Վարձակալել բնակարանը հնարավոր կլինի ամսական 6.500 դոլարով։ Նշվում է, որ թեև Սաակաշվիլին աշխատում է Օդեսայում, Կիևում հաճախ է լինում։
«Նա կանոնավոր հայտնվում է այդ բնակարանում շաբաթը մեկ անգամ։ Այցից առաջ այնտեղ ամեն ինչ ստուգում են, փակում են փողոցը։ Իսկ բնակարանը գեղեցիկ է, ներսում սյուներ կան»,- նշում են աղբյուրները։
Շենքը, որում գտնվում է Սաակաշվիլիի բնակարանը, կառուցվել է 1917-ին։ Պատուհանները նայում են դեպի Մայդան։ Շենքի արտաքին հատվածը զարդարված է քանդակներով։ Բնակարանը զբաղեցնում է 252 քմ տարածք, ներսում արված է բացառիկ վերանորոգում։










