Աշխարհի մի շարք երկրներում գեյ շքերթներ են անցկացվում. The Guardian (լուսանկարներ)
Ամբողջ աշխարհում այսօր անցկացվում են գեյ շքերթներ, որոնց նպատակն է բարձրաձայնել հասարակության մեջ ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց գոյության մասին և հանդուրժողական վերաբերմունք առաջացնել նրանց նկատմամբ, ինչպես նաև կոչ անել զերծ մնալ գենդերային ինքնության կամ սեռական կողմնորոշման հիմքով խտրական վերաբերմունքից և բռնություններից։
Սովորաբար գեյ շքերթներն անցկացվում են ամռանը, որին մասնակցում են ինչպես ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ ԼԳԲՏ անձանց աջակցող անձինք՝ նրանց ծնողները, ընկերները, իրավապաշտպանները, քաղաքական գործիչները և այլք։
Առաջին գեյ շքերթներն անցկացվել են 1960-ականներին՝ ԱՄՆ-ում։
The Guardian թերթը ներկայացրել է անցկացվող գեյ շքերթների լուսանկարներ ամբողջ աշխարհից։
































