Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայից
Արդեն 6-րդ օրն է, ինչ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ու նրանց ինքնաբուխ միացած քաղաքացիներ փակել են Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասը և պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ՀՀ Նախագահի հայտարարությունից հետո այսօր հանրահավաքին հայտարարեցին, որ պետք է տեղափոխվել Ազատության հրապարակ։ Ցուցարարների մեծ մասը դեմ արտահայտվեցին Բաղրամյան պողոտան լքելուն։
Ուղիղ միացումը՝ Azatutyun.am-ի
02.09
Բաղրամյան պողոտայում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
01.36
Քիչ առաջ Ազատության հրապարակում վատացավ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի ինքնազգացողությունը:
Հավաքվածները փորձեցին օգնություն ցուցաբերել: Ընկերները Վաղինակին հորդորեցին չխոսել:
00.49
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն Ազատության հրապարակում հայտարարեց, որ հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ով ասել է, թե բացելու են Բաղրամյան պողոտան:
Վաղինակ Շուշանյանն ասաց նաև, թե անձամբ խնդրել է ոստիկանապետից բռնություն չկիրառել:
Նա հայտարարեց, որ վերահաստատում են իրենց պահանջները՝ նշելով, թե իրենք այնուամենայնիվ պայքարելու են թալանի դեմ, և հիմա հույս ունեն, որ իրենց ընկերները Բաղրամյան պողոտայից կմիանան իրենց՝ գալով Ազատության հրապարակ:
00.12
Բաղրամյան պողոտայում կանգնել են մարդիկ, ովքեր ուզում են այլ բան. այս մասին հայտարարեց «Դեմ եմ» շարժման ակտիվիստներից Գևորգ Գորգիսյանը՝ ելույթ ունենալով Ազատության հրապարակում։
«Ես լսեմ եմ քաղաքացու կողմից հայտարարություն, որ ոստիկանն ինձ ծեծել է, ես պետք է իր գլուխը ջարդեմ։ Վտանգավոր է, այնտեղի ժողովրդին կոչ եմ անում, եթե չեք գալիս Ազատության հրապարակ, մնում եք Բաղրամյանում, ծայրահեղ զգույշ եղեք, սադրանքների մի գնացեք»,–հայտարարեց նա։
Ըստ նրա Բաղրամյան պողոտայում կան մարդիկ, ում համար ժողովրդի կյանքը ոչինչ է, իրենք «ուզում են ինչ–որ տեղեր աչոկներ հավաքել»։
««Ոչ թալանին» նախաձեռնության տղաները չեն կարող իրենց ուսերի վրա կրել այն, ինչ այսօր կարող է տեղի ունենալ»,–հայտարարեց ակտիվիստը։
23.58
Մեղավորը իշխանությունն է, որ չի լսում ժողովրդի ձայնը, նույն տրանսպորտի պատմությունն է. այս մասին Ազատության եթերում հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը։
ՀՀ Նախագահի հայտարարությունից հետո, ըստ նախաձեռնության անդամի, եղել է մի պահ, որ կարծիքները կիսվել են. մի մասը գտնում էր, որ իրենց բավարարում է արդյունքը, մի մասը՝ ոչ, որ պետք է հասնեն «ջախջախիչ» արդյունքի։
«Մենք որոշեցինք անել հետևյալը. ովքեր վախենում էին իրենց անվտանգության համար, կոչ արեցինք հավաքվել Ազատության հրապարակում, իսկ նրանք, ովքեր գտնում էին, որ պայքարը պետք է շարունակվի այստեղ, պետք է կանգնեն և պայքարեն այստեղ»,-հայտարարեց նախաձեռնության անդամը։
Ըստ նրա՝ նախաձեռնության անդամները կիսված են, մի մասը՝ Բաղրամյան պողոտայում է, մի մասը Ազատության հրապարակում։
«Մեր խնդիրը լինելն է ժողովրդի կողքին՝ այստեղ էլ է ժողովուրդ, այնտեղ էլ»,–հայտարարեց նա։
23.39
Բաղրամյան պողոտայից ցուցարարները խմբերով գնում են դեպի Ազատության հրապարակ։ Նկատվում է նաև հակառակ հոսքը՝ Ազատության հրապարակից՝ Բաղրամյան պողոտա։
23.08
Զգուշացնում եմ, որ համակեցության կանոնները չխախտեն. այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե պատրաստվո՞ւմ է ոստիկանությունը գործողությունների դիմել։
22.51
Աղաչում եմ, դուրս եկեք Բաղրամյանից. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան գրառում է արել։
22.15
Ցուցարարների հիմնական մասը տեղափոխվել է բարիկադներից ներքև։ Նոր կազմակերպիչները պնդում են, որ պետք է մնալ Բաղրամյան պողոտայում։
Լարվածությունը մի փոքր թուլացել է. ոստիկանական ուժերի ընդամենը 2 շարք է մնացել։
22.07
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ կենդանի պատ կազմած քաղաքացիներին և ասաց, որ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն ունի, որ ցուցարարների առաջին շարքերում ոմանց մոտ պայթուցիկ սարքեր կան:
Նա կենդանի պատ կազմած քաղացիներին հորդորեց գտնել նրանց և հեռացնել տարածքից:
21.55
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հավաքվել են Ազատության հրապարակում, որտեղից նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հորդորեց Բաղրամյան պողոտայում գտնվող ցույցի մասնակիցներին՝ գալ Ազատության հրապարակ։
Հակառակ դեպքում, ըստ նրա, ոստիկանությունը ուժ կկիրառի։
«Կոչ եմ անում խոհեմություն դրսևորել և միանալ Ազատության հրապարակում հավաքված մարդկանց,–հայտարարեց նա,–պայքարը շարունակվում է, չենք նահանջում։ Ազատության հրապարակը դարձնում ենք վրանային ավան»։
21.51
Ցույցի մասնակիցների շարքերը ձգվում են մինչև Ֆրանսիայի հրապարակ։ Ցուցարարները վանկարկում են «ազատ, անկախ Հայաստան»։ Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած ողջ տարածքում՝ Սարյանի այգում, Ֆրանսիայի հրապարակում, մեծ մասը՝ Սահմանադրական դատարանի մոտ։
21.38
Ոստիկանությունը մինչ այժմ աջակցել է խաղաղ հավաքին, սակայն նշված պարտականությունը ունի իր կատարման սահմանները. հայտարարություն
ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ Բաղրամյան պողոտայում շարունակվող ապօրինի հավաքի մասնակիցների և լրագրողների շրջանում մի շարք քաղաքացիներ, այդ թվում` պատգամավորներ բացատրական աշխատանքներ են տանում այն մասին, որ խաղաղ հավաքը ենթակա չէ դադարեցման, և ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին:
«Ոստիկանությունը մինչ այս պահը չի խոչընդոտել հավաքի իրականացմանը, մասնակիցների նկատմամբ ուժ չի գործադրել, հավաքի փաստացի կազմակերպիչներին վարչական պատասխանատվության չի ենթարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, շարունակել է պահպանել հասարակական կարգը, այդ թվում՝ հավաքի մասնակիցների անվտանգությունը: Այսինքն` կատարել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` խաղաղ հավաքին աջակցելու պարտականությունը:
Հայտարարում ենք, որ նշված պարտականությունը ունի իր կատարման սահմանները և չի կարող կաշկանդել ոստիկանությանը` բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հավաքը դադարեցնելու հիմքերը:
Համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի` Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը»,–ասվում է հայտարարությունում։
21.17
Յուրաքանչյուր քայլը պետք է հավասարակշռված լինի. բարձախոսով այս մասին հայտարարեց հոգևորական Գևորգ Գևորգյանը։
«Այս ժամին եթե բոլորս այստեղ ենք, ուրեմն Աստծո օրհնությամբ և խաղաղությամբ անցկացնենք։ Յուրաքանչյուրիս հորդորում եմ լինել զգոն, լինենք ազնիվ քրիստոնյա»,–ասաց նա։
20.37
Վ. Օսիպյանը բարձրախոսով կոչ արեց հեռացնել կանանց և երեխաներին՝ կրկին հայտարարելով, որ հավաքն անօրինական է, և ոստիկանությունը բռնի ուժ կկիրառի։
20.25
Պատգամավորները, դերասանները և հայտնի մարդիկ պատ են կազմել մեծաթիվ ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև։
Նրանք կոչ են անում օլիգարխ պատգամավորներին գալ և կանգնել ժողովրդի կողքին, որ լարվածությունը թուլանա։
20.19
Ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտայի սկզբնամասը։ Ցուցարարները Բաղրամյան պողոտա են գալիս հարակից փողոցներից։
20.10
«Ոստիկանները պետք է բացատրեն՝ ինչն է փոխվել, որ այժմ իրենք մտադիր են գործողությունների դիմել»,–լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
20.09
«30 րոպե»,–հայտարարեց ոստիկանապետ Վովա Գասպարյանը և հեռացավ։
20.06
«Ոստիկանությունը հորդորում է ձեզ՝ անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները, հակառակ դեպքում ոստիկանությունը կկիրառվի ուժ։ Եվս մեկ անգամ զգուշացնում ենք՝ սթափվեք»,-բարձրախոսով հայտարարեց ոստիկանության պաշտոնյան։
«Խնդրում ենք հեռանալ, որպեսզի բացվի Մարշալ Բաղրամյան պողոտան»,–հայտարարեց նա և նույն կոչով դիմեց նաև լրագրողներին, որպեսզի վերջիններս հետագայում «չմեղադրեն իրենց»։
19.46
Ցուցարարներից ոմանք վանկարկում են՝ «Բաղ-րամ-յան»՝ դեմ արտահայտվելով Բաղրամյան պողոտան լքելուն։
19.43
Ցուցարարներն այս պահին քննարկում են հետագա քայլերը
«Բոլորս տեղափոխվում ենք Ազատության հրապարակ»,–հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Վաղինակ Շուշանյանը։
Նա հայտարարեց նաև, որ ժողովուրդը ստիպեց իշխանություններին լուծում տալ հարցին և դա հաղթանակ որակեց։
«Գնում ենք Ազատության հրապարակ ու չենք լսում սադրիչներին»,-ասաց Շուշանյանը։
15.55
Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին է մոտեցել մի քաղաքացի, բղավում է և փորձում է կռիվ հրահրել:
Ոստիկանները նրան հեռացրին Բաղրամյան պողոտայից, իսկ ցուցարարները դարձյալ կոչ արեցին նստացույցի մասնակիցներին՝ սադրանքների չենթարկվել:
15.36
«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանի համոզմամբ՝ նախագահի երեկվա հայտարարությունը խոստովանություն էր, որ հարցը քաղաքական հարց է և զուտ տնտեսական հարց չէ:
«Եթե մենք ընդունում ենք, որ համակարգը սնանկացման մեջ է գտնվում, այսինքն` վտանգ կա, որ բիզնեսը կսնանկանա, ուրեմն դրանից բխում է, որ երկու լուծում կարող է լինել կամ պետք է այդ աուդիտն անելուց հետո հասկացվի, թե էներգետիկայի առողջ մասը որն է, որը՝ անառողջ, դրանից բացի կան նաև մենեջմենթի հարցը, թե ով պետք է մենեջերություն անի»,-ասաց Չուգասզյանը:
Նրա խոսքով՝ եթե անգամ աուդիտը պարզի, որ հոսանքը 7 դրամով պետք է թանկանա, ոչ մի երաշխիք չկա, որ անորակ կառավարումը նորից 6 ամիս հետո չի հանգեցնի գների նոր բարձրացման:
«Այստեղ կա քաղաքական պատասխանատվության հարց. եթե այս ոլորտը եղել է ռազմավարական կարևորության, ուրեմն դրան պետք էր անընդհատ հետևել, և ոչ թե ապիկար ձևով երկրի եկամտաբեր ճյուղերից մեկն այդպիսի ծայրահեղ վիճակի հասցնել»,-նշեց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչը:
15.21
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն այն կարծիքին է, որ կարևոր հանգամանք է այն, որ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց կարգավորել այդ էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրը, որի պատճառով քաղաքացիներն այսօր Բաղրամյան պողոտայում դրսևորել են քաղաքացիական անհնազանդություն:
Անդրիաս Ղուկասյանն ասաց, թե իշխանությունների առաջարկը ընդունելի չէ ցուցարարների համար, և իրենք սպասում են վերջնական որոշման:
Անդրադառնալով Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարություններին, Անդրիաս Ղուկասյանն ասաց, թե նմանատիպ պահվածքով փորձում են Բաղրամյան պողոտայում ավարտել բողոքը, ինչին ինքը դեմ է, քանի որ կարծում է, որ սա շատ կարևոր պահ է երկրի համար: «Սա պետք է շարունակել»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:
15.18
Բաղրամյան պողոտայում քաղաքացիներից մեկի ինքնզգացողությունը վատացավ, անմիջապես մոտեցան տեղում հերթապահող շտապօգնության բժշիկները և քաղաքացուն օգնություն ցուցաբերեցին։
15.10
Իրազեկման ակցիայի մասնակիցները վերադարձան Բաղրամյան պողոտա
Քիչ առաջ իրազեկման ակցիա կատարած երիտասարդները վերադարձան Բաղրամյան պողոտա:
Հիշեցնենք, որ նրանք հեծանիվներով Բաղրամյան պողոտայից խմբով շարժվել էին դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց, ապա Հանրապետության հրապարակ՝ հանրությանն իրազեկելով երեկոյան կայանալիք հանրահավաքի մասին։
14.22
Բաղրամյան պողոտա է ժամանել նորապսակ ևս մեկ զույգ՝ իր բողոքն արտահայտելու էլեկտրաէներգիայի թանկացմանը։ Հավաքվածները նրանց բարի բախտ են մաղթում։
Հիշեցնենք, որ նման մեկ զույգ էլ Բաղրամյան պողոտա էր եկել երեկ։
14.13
Բաղրամյան պողոտայում մի խումբ հեծանվորդներ այս պահին տերունական աղոթքն արեցին, որից հետո երթով շարժվեցին դեպի Ամիրյան փողոց, հետո կլինեն Հանրապետության հրապարակում և կվերադառնան դեպի Բաղրամյան պողոտա: Ակցիան կրում է իրազեկման բնույթ՝ երեկոյան հանրահավաքի մասին:
Հեծանվորդներին միացան նաև մի խումբ քաղաքացիներ:
13.47
«Հիմնադիր խորհրդարանի» անդամները միացել են Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցին
Երևանի Բաղրամյան պողոտա են եկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամները՝ միանալու էլեկտրաէներգիայի դեմ բողոքող քաղաքացիների նստացույցին:
«Ժողովրդին երբեք անտեր չպետք է թողնել: Այսօր այդ տեր կանգնելու գործն իրենց վրա են վերցրել երիտասարդները, և մենք ամեն կերպ պետք է աջակցենք իրենց»,-հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը։
«Ես կարծում եմ, որ երեկոյան ժամը վեցի հավաքին եթե ժողովուրդն ասի «ոչ», ուրեմն այդ երիտասարդները պետք է ենթարկվեն ժողովրդին: Հուսանք, որ նրանք չսայթաքեն, եթե սայթաքեն, նորից լուծումը կա, փակուղում չենք, այդպիսի բան չկա: Այժմ մենք եկել ենք մի քանի հովանոցներով՝ նստացույցին միանալու»,– ավելացրեց նա:
Ժիրայր Սեֆիլյանն ասաց, թե առաջին օրվանից են ցուցարարների կողքին, այսօր ցուցադրաբար են եկել նստացույցին միանալու:
13.17
Օսիպյանը տեսնում է անհատների, որոնք փորձում են Բաղրամյան պողոտայի շարժումն ուղղորդել դեպի սխալ ճանապարհ
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում դադարեցնել անօրինական գործողությունները, ժամը 23:00-ից հետո գնալ տուն կամ վերադառնալ Ազատության հրապարակ և հետագա գործողությունները շարունակել օրինական ճանապարհով՝ ստանալով լիազոր մարմնի թույլտվությունը: Երևանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նա կօգնի շարժման համակարգող խմբին՝ դիմել լիազոր մարմնին, ստանալ օրինական հավաքի արտոնություն:
«Երեկվա հայտարարությունը հաղթանակ է ու նաև իմ հաղթանակն է, քանի որ այստեղ գտնվող փայլուն երիտասարդությունը շատ խելացի էր ձևակերպում իր արդար պահանջը: Բայց կան մարդիկ, որոնք այդ ամենն օգտագործում են, կան նաև քաղաքական կազմակերպություններ և անհատ անձինք, որոնք փորձում են քաղաքացիներին ուղղորդել սխալ ճանապարհի: Նրանք հետևում են այս ամենին ու զանգեր կատարում: Կարևորը, որ հավաքի կազմակերպիչների մեծ մասը պատրաստ է, որ այս ամենը վերադառնա օրինական դաշտ»,- հայտարարեց Օսիպյանը: Լրագրողի ճշտող հարցին՝ հնարավոր է, որ արտերկիր ևս զանգահարում են, Երևանի փոխոստիկանապետը հստակ պատասխանեց՝ «այո»:
Նա նկատեց, որ պատահական չեն հայտնաբերվել շշերով ավազները, զենքը, մահակները, որ երիտասարդները թափահարում են, երբեմն դիմակավորված մարդիկ: Ոստիկանությունը տիրապետում է իրավիճակին ու գիտի, թե ովքեր են:
«Կան քաղաքացիներ, որոնք իրավագիտակից են, գիտեն, թե ինչու են այստեղ: Կան այլ կատեգորիայի քաղաքացիներ, որ ցանկանում են այլ ուղղությամբ տանել, բայց ոստիկանությունը պրոֆեսիոնալ է և թույլ չի տա անօրինական գործողություններ: Իսկ նստացույց անողների մեջ շատերը հաղթանակ են համարում, նրանք հրաշալի երիտասարդներ են՝ փայլուն մտքով: Մենք էլ նրանց շարունակելու ենք բացատրել, որ հավաքն անօրինական է ու հայտարարությունից հետո արդեն կդիտվի որպես միտում՝ տանելու անօրինական գործողությունների»,-ասաց Օսիպյանը:
12.47
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներից մեկը հայտարարեց, որ ապատեղեկատվություն է տարածվել, թե նախաձեռնող խումբը ցրվել է:
«Չի ցրվել: Հիմա իրենք փորձում ենք միջոցներ ձեռնարկել՝ ավելի օրինական և հստակ որոշմամբ, այսինքն՝ իրավաբանների, տնտեսագետների հետ զրուցել և իրենց հրավիրել այստեղ, որ այս հարցերին հստակ պատասխաններ տանք, հստակ գործունեություն ծավալենք»,-հայտարարեց ակտիվիստը:
12.43
Եթե չընդունվի մեր առաջարկը, ապա կվերականգնենք հասարակական կարգը Բաղրամյան պողոտայում. Վ. Օսիպյան
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ոմանք ոստիկանության գործողությունները դիտում են որպես անգործություն, և ոմանք ասում են, թե ոստիկանները չեն կարողանում վերահսկել իրավիճակը:
«Այդպես չէ, դուք ինքներդ ականատես եղաք, որ երեկ չէ առաջին օրը ոստիկանությունը զենքով քաղաքացի է հայտնաբերել: Ինքներդ էլ զարմացաք, թե ոնց կարող է ոստիկանությունը զինված մարդ հայտնաբերի: Դա ևս խոսում է այն մասին, որ ոստիկանությունն այնքան պրոֆեսիոնալ է, որ այդքան քաղաքացիների միջից կարողացել է հայտնաբերել զինված անձնավորություն: Ոստիկանության տեսադաշտում են նաև բոլոր այն չակերտավոր ասած ակտիվիստները, որոնք ագրեսիվ վարքագիծ են դրսևորում և հանդիսանում են նաև որպես սադրիչ»,- ասաց նա:
Հարցին, թե եթե երեկոյան ցուցարարները որոշեն, որ գիշերը պետք է մնան պողոտայում, ոստիկանությունն ինչ է անելու, Օսիպյանը պատասխանեց. «Մենք շարունակելու ենք բացատրել, որ գործողություններն անօրինական են, անհապաղ դադարեցնեն, վերադառնան Ազատության հրապարակ կամ այլ վայր: Վստահ եմ, որ ժողովուրդը կընդունի մեր բացատրությունը, եթե չընդունի, մենք կվերականգնենք հասարակական կարգը: Օրենքով սահմանված կարգով ոստիկանությունը կօգտագործի ամեն ինչ՝ համաչափ և ադեկվատ, կվերականգնի հասարակական կարգը Մարշալ Բաղրամյան պողոտայում»:
11.28
Հայաստանում նման բան դեռ չէր եղել, որ խաղաղ պայմաններում հասնեն հաղթանակի. Արտյոմ Մարկոսյան
Հաղորդավար, շոումեն Արտյոմ Մարկոսյանը, որ առավոտյան Բաղրամյան պողոտայում էր, Tert.am-ի հետ զրույցում խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության և իշխանությունների արձագանքի մասին, ասաց, թե իր կարծիքով ինչ-որ մի պաշտոնատար անձ պետք է գա Բաղրամյան պողոտա և պաշտոնապես հայտարարություն անի:
Դիտարկմանը, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ցուցարարների մոտ արդեն հայտարարություն արել է՝ մեջբերելով Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, Արտյոմ Մարկոսյանն արձագանքեց. «Եթե դա կա, լավ է, բայց եթե հնարավոր է էլի պաշտոնատար մարդիկ գան, էլի թող ասեն: Ամենակարևորն այն է, որ այս իրավիճակում թույլ չտան պրովոկացիաներ, որ հանկարծ ինչ-որ բան չքաղաքականացվի: Դա ամենավտանգավոր բանն է, որովհետև նախագահի ու կառավարության կողմից արդեն ինչ-որ մի լուծում տրվել է»:
Արտյոմ Մարկոսյանն ասաց նաև, թե սա արդեն որոշակի հաղթանակ է: «Այո՛, աննախադեպ է, որովհետև բոլորն էլ տեսնում են, որ այս պետությունում դեռևս այսպիսի բան՝ խաղաղ միջոցներով, երիտասարդության նախաձեռնությամբ հասնել հաղթանակի, դեռևս չէր եղել: Այո՛, սա հաղթանակ է»,-հայտարարեց Արտյոմ Մարկոսյանը:
10.07
Այս պահին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայում է: Նա ցուցարարներից պահանջեց պահպանել հետևել հիգիենայի կաննոներին, ստուգումներ անցկացրեց տարածքում, ասելով, թե տեղեկություններ ունեն, որ տարածքում մահակներ կան: Ստուգումների արդյունքում մահակներ չհայտնաբերվեցին:
Բաղրամյան պողոտայում է նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
10.55
Կհեռացնեն Բաղրամյան պողոտայից, թե ոչ, մենք դրանից չենք վախենում. Վաղինակ Շուշանյան
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով հետագա գործողությունների մասին, ասաց, որ կանենք այն, ինչ կորոշի ժողովրդի մեծամասնությունը:
«Ժողովրդին կհորդորեմ սադրանքների չտրվել, ինչ-որ հեղափոխական կոչերի չլսել ու ասել, թե հեղափոխություն ենք ուզում: Մենք այստեղ բմբուլներ ենք, որ իրենք կարող են մեկ փչելով հեռացնել՝ եթե ցանկանան: Կհեռացնեն, թե չեն հեռացնի, մենք դրանից չենք վախենում, բայց սառը դատել է պետք, որ մեծ հաշվով չի կատարվել մեր որևէ պահանջ, բայց քայլ ա եղել իրենց կողմից, ինչից ավելի իրենք իրավասու էլ չեն կատարելու»,-նշեց նա:
Վաղինակ Շուշանյանն ասաց, թե այդ աուդիտորական կառույցի մեջ պետք է ներառել իրենց, անկախ տնտեսագետների ու փորձագետների, արտասահմանյան երկրներից աուդիտ անցկացնող ինչ-որ ընկերություն, որից հետո կնստեն ու քննարկում կանեն, և վերջում այդ ամենը կհանրայնացնեն:
«Պետք է ընդունենք, որ մեծ պատերազմի առաջին ճակատամարտը հաղթել ենք, որովհետև էսքան ժամանակ նույնիսկ ընդդիմության ներկայացուցիչներին հաշվի չի առնվել նախագահական մակարդակով»,-ասաց Շուշանյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այսօր երեկոյան արդեն ցուցարարները տուն գնան, Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է: Տուն գնալ ոչ թե պարտված ու գլուխներս կախ, այլ առաջին ճակատամարտը հաղթած՝ սպասելով հաջորդ ճակատամարտին»:
Կարևոր փաստեր Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասին
• «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն առաջարկել էր էլեկտրաէներգիան թանկացնել 17,08 դրամով, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումով սակագինը բարձրացել է 6,93 դրամով մեկ 1 կՎտ/ժ-ի համար, որոշումն ուժի մեջ պետք է մտնի օգոստոսի 1-ից
• «Ոչ թալանին» նախաձեռնությունն անցած շաբաթ մի քանի օր նստացույց էր կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում։ Հունիսի 22-ին ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա և փակեցին այն
• Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 06։30-07։00-ի սահմաններում ոստիկանությունը ցրեց բողոքի ակցիան՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, բերման ենթարկվեց 237 մարդ, որոնք ավելի ուշ ազատ արձակվեցին
• Ոստիկանները, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով, ուժ կիրառեցին նաև մոտ մեկ տասնյակ լրագրողների նկատմամբ՝ վնասելով նրանց տեխնիկան, առայժմ այս փաստերի առթիվ քրեական գործ չի հարուցվել
• Ցուցարարները հրաժարվել են ՀՀ Նախագահի հետ հանդիպումից
• Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Հայաստանում ցուցարարներն ու իշխանությունները փոխզիջման կհասնեն
• Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է ոստիկանների կողմից ջրցան մեքենաների կիրառումը խաղաղ ցուցարարների դեմ
• «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է ոստիկանության կողմից լրագրողների դեմ «թիրախավորված բռնությունը»
• Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Երևանում ցուցարարների և լրագրողների դեմ ոստիկանության կիրառած բռնությունը
• ՄԱԿ-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին ու ցուցարարներին զերծ մնալ բռնությունից և երկխոսություն սկսել
• Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 25-ին կառավարության նիստի ժամանակհայտարարել է, որ սոցիալապես անապահով խմբերին էլէներգիայի սակագնի բարձրացման դիմաց սուբսիդիա կտրվի
• Ռուսաստանի պետական դումայի որոշ պատգամավորներ Հայաստանին խորհուրդ են տալիս երկրից արտաքսել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի
• ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան հունիսի 27-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Պատասխանատուները ակտիվ աշխատում են սակագնի օբյեկտիվ բարձրացման սոցիալական բեռը չեզոքացնելու և ժողովրդի ուսերից վերցնելու համար, ապա ավելացրել, որ 6.93 դրամի բեռը կմնա կառավարության վրա, մինչև պարզ լինի Բաշխիչ ցանցերի աուդիտի պատասխանը
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 14:12 • 07/05 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան (տեսանյութ) Ինչ վերաբերում է հրաժարականին նա ասաց, թե տասնյակ անգամներ է պատասխանել։ «Ես ախր տվել եմ հրաժարական, ընդ որոում մի քանի նագամ, մի քիչ անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս, դա անլուրջ է»,- ասաց նա։
-
Մշակույթ 10:58 • 07/05 Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն, Պենելոպե Կրուսը, Շակիրան և մյուս աստղերը՝ Met Gala-ի կարմիր գորգին (լուսանկարներ) Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացրել է երեկոյի ամենալավ հագնված աստղերին, որոնց շարքում է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա ներկայացել է Maison Margiela զգեստով՝ բոլորի ուշադրությունը գամելով արտասովոր բարակ գոտկատեղին:
-
Քաղաքականություն 12:16 • 07/05 Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Նրա խոսքով՝ Շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանություններին ասում են՝ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը։
-
Իրավունք 11:15 • 07/05 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ «Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։
-
Քաղաքականություն 15:48 • 07/05 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան (տեսանյութ) Ես վստահ եմ, դրա համար մենք ցանկացած բան, որ կպահանջենք 29 հազար 743 քկմ տարածքում լեգիտիմ է և ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն այս տարածքց ոչ լեգիտիմ է»,- նշեց նա։
-
Իրադարձային 11:39 • 07/05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:
-
Գիտություն/տեխնիկա 15:02 • 07/05 Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին Խաբեբաները բացել են հաշիվ՝ հասցեով, որը շատ նման է կրիպտոարժույթների հետ աշխատող թրեյդերի հասցեին: Խաբեբաները նրան մանր փոխանցումներ են արել՝ հույս ունենալով, որ մի օր նա իրենց հասցեն իր հասցեի հետ կշփոթի ու գումար կփոխանցի իրենց։ Եվ այդպես էլ եղել է։
-
Իրադարձային 14:41 • 07/05 Եթե պահանջները չկատարվեն, ռուսական հեռուստաալիքները կանջատվեն. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետը կարծում է, որ նույն կերպ կվարվեր նաև Ռուսաստանը։ Ըստ նրա` եթե նույն բառապաշարով, կամ անգամ 5 տոկոսի չափով այնտեղի հեռուստատեսությամբ խոսվեր պետական կարգի և կառավարության մասին, այն կփակվեր։
-
Իրադարձային 15:27 • 07/05 Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով «Այս ամիս պետք է վերացել մոտակա տարածքը։ Անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը: Հետո Զելենսկիին նստեցնել և ստիպել ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՌԴ-ին, մեր պետության, քաղաքացիների, Ուկրաինայի տարածքում ապրող ռուսալեզու բնակչության անվտանգության...
-
Իրադարձային 15:58 • 07/05 Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը
-
Իրադարձային 16:28 • 07/05 Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը գտնվում է արտասահմանում։ Նրա խոսքով՝ ծառայությունը «գրեթե կռահում է»՝ ով է նա, գրում է kommersant.ru-ն։
-
Քաղաքականություն 14:12 • 07/05 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան (տեսանյութ) Ինչ վերաբերում է հրաժարականին նա ասաց, թե տասնյակ անգամներ է պատասխանել։ «Ես ախր տվել եմ հրաժարական, ընդ որոում մի քանի նագամ, մի քիչ անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս, դա անլուրջ է»,- ասաց նա։
-
Մշակույթ 10:58 • 07/05 Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն, Պենելոպե Կրուսը, Շակիրան և մյուս աստղերը՝ Met Gala-ի կարմիր գորգին (լուսանկարներ) Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացրել է երեկոյի ամենալավ հագնված աստղերին, որոնց շարքում է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա ներկայացել է Maison Margiela զգեստով՝ բոլորի ուշադրությունը գամելով արտասովոր բարակ գոտկատեղին:
-
Քաղաքականություն 12:16 • 07/05 Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Նրա խոսքով՝ Շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանություններին ասում են՝ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը։
-
Իրավունք 11:15 • 07/05 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ «Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։
-
Քաղաքականություն 15:48 • 07/05 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան (տեսանյութ) Ես վստահ եմ, դրա համար մենք ցանկացած բան, որ կպահանջենք 29 հազար 743 քկմ տարածքում լեգիտիմ է և ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն այս տարածքց ոչ լեգիտիմ է»,- նշեց նա։
-
Իրադարձային 11:39 • 07/05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:
-
Գիտություն/տեխնիկա 15:02 • 07/05 Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին Խաբեբաները բացել են հաշիվ՝ հասցեով, որը շատ նման է կրիպտոարժույթների հետ աշխատող թրեյդերի հասցեին: Խաբեբաները նրան մանր փոխանցումներ են արել՝ հույս ունենալով, որ մի օր նա իրենց հասցեն իր հասցեի հետ կշփոթի ու գումար կփոխանցի իրենց։ Եվ այդպես էլ եղել է։
-
Իրադարձային 14:41 • 07/05 Եթե պահանջները չկատարվեն, ռուսական հեռուստաալիքները կանջատվեն. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետը կարծում է, որ նույն կերպ կվարվեր նաև Ռուսաստանը։ Ըստ նրա` եթե նույն բառապաշարով, կամ անգամ 5 տոկոսի չափով այնտեղի հեռուստատեսությամբ խոսվեր պետական կարգի և կառավարության մասին, այն կփակվեր։
-
Իրադարձային 15:27 • 07/05 Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով «Այս ամիս պետք է վերացել մոտակա տարածքը։ Անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը: Հետո Զելենսկիին նստեցնել և ստիպել ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՌԴ-ին, մեր պետության, քաղաքացիների, Ուկրաինայի տարածքում ապրող ռուսալեզու բնակչության անվտանգության...
-
Իրադարձային 15:58 • 07/05 Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը
-
Իրադարձային 16:28 • 07/05 Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը գտնվում է արտասահմանում։ Նրա խոսքով՝ ծառայությունը «գրեթե կռահում է»՝ ով է նա, գրում է kommersant.ru-ն։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
23:37 • 07.05.24 Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի
Սպորտ
-
18:08 • 07.05.24 Նաիր Տիկնիզյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին
Իրադարձային
-
22:25 • 07.05.24 Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ
Մշակույթ
-
13:46 • 05.05.24 Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի
Գիտություն/տեխնիկա
-
16:25 • 06.05.24 Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում