Ղազախստանի Մաժիլիսը հավանություն է տվել Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը
Լուսանկարը՝ РИА Новости, Միխայիլ Վոսկրեսենսկի
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի պատգամավորները հավանություն են տվել Ղրղզստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացմանը։
Ղրղզստանը մայիսի 22-ին ավարտել է ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ բոլոր ներպետական գործընթացները, հայտնում է РИА Новости-ն։
«Մենք 2015-2017թթ. Ղազախստանի և Ղրղզստանի միջև առևտրաշրջանառության ծավալի ավելացում ենք ակնկալում ավելի քան 2 անգամ։ Առավելապես մենք Ղրղզստան ենք արտահանում հացահատիկ, քարածուխ, ալյուր»,- նշել է էկոնոմիկայի նախարար Երբոլատ Դոսաևը։
ԵՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը։










