Հունաստանում խանութները դատարկվում են. ֆոտոռեպորտաժ
Տնտեսական ճգնաժամի և դեֆոլտի ֆոնին, ինչպես նաև արտակարգ ֆինանսական միջոցառումների սահմանումից հետո Հունաստանի բնակիչները շտապում են առաջին անհրաժեշտության ապրանքներ «կուտակել»։
Դեռևս հանգստյան օրերին հունական սուպերմարկետների աշխատակիցները չէին հասցնում դարակների վրա ապրանքներ դնել. մթերքները և ոչ պարենային ապրանքները խանութներից սայլակներով էին տանում, գրում է Газета-ն։
Բանկոմատներից կարելի է օրական մինչև 60 եվրո հանել, իսկ թոշակառուներին թույլատրվում է հանել օրական մինչև 120 եվրո։ Բանկերը փակվել են մինչ հանրաքվեի անցկացումը։ Հիշեցնենք, որ հանրաքվեն անցկացվելու է հուլիսի 5-ին, որի ժամանակ բնակիչները պետք է ասեն՝ կողմ են միջազգային վարկատուների առաջարկած պայմաններին, թե ոչ։





















