Հույների ավելի քան 61%-ը «ոչ» է ասել վարկատուների առաջարկներին. Հունաստանի ՆԳՆ (լուսանկարներ)

08:56 • 06.07.15

Հունաստանում 100% ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում միջազգային վարկատուների պահանջներին «ոչ» է ասել ընտրողների 61.31%-ը, կողմ է արտահայտվել 38.69%-ը։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 5.8%-ը, հաղորդում է Հունաստանի ՆԳՆ-ն։

 

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Հունաստանի կառավարությունն առաջարկել է քաղաքացիներին «ոչ» կամ «այո» ասել հարցին՝ պե՞տք է արդյոք ընդունել համաձայնագրի նախագիծը, որը հունիսի 25-ին ներկայացրել են Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը։

 

Հանրաքվեից հետո մոտ 150 ցուցարարներ դուրս են եկել Աթենքի փողոցներ, հայտնում է ոստիկանությունը։ Նրանք ոստիկանության վրա պայթուցիկ նյութերով շշեր են նետել և աղբ այրել։ Կապվա՞ծ են արդյոք բողոքի ցույցերը հարաքվեի արդյունքների հետ, չի հաղորդվում։

Голосование на референдуме в Греции

A supporter of the "No" vote in the Greek referendum celebrates at Syntagma Square in Athens

Greek Prime Minister Alexis Tsipras exits a voting booth at a polling station in Athens

Greek Prime Minister Alexis Tsipras votes at a polling station in Athens

Полиция задержала участника акции протеста в центре Афин